Չի բացառվում, որ Սևանա լճից ցանցավանդակները հանվեն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.94
  • RUBLE
    4.77
  • 443.95
WEATHER
+17.09 oC

Չի բացառվում, որ Սևանա լճից ցանցավանդակները հանվեն

15:16 05.06.2019

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն ասել է, որ Սևանի իշխանի բազմացման ծրագրերից մեկի մասով մտահոգություն ունեն, քանի որ կերը, որը տրամադրվում է, ունի ֆոսֆորի պարունակություն: Խոսքը ցանցավանդակների ծրագրի մասին է:

«Մեր մոնիթորինգի տվյալներով՝ ֆոսֆորի պարունակությունը Սևանա լճում աճում է մի քանի տարբեր աղբյուրներից: Մենք այս պահին հետազոտություններ անում ենք, բայց նաև գերմանական ինստիտուտն է հետազոտություններ կատարել: Հաշվետվությունը, որ նրանք մեզ ներկայացրել են, ցույց է տալիս, որ Սևանի իշխանի ցանցավանդակների տարածքում ֆոսֆորի կոնցենտրացիաներն ավելի բարձր են, քան այլ տարածքներում: Վերջնական ուսումնասիրությունները կշարունակենք և ըստ այդմ՝  կհասկանանք, թե ինչքանով է վտանգավոր այդ ցանցավանդակների լինելը Սևանա լճում»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ անձամբ իր կարծիքով՝ ցանցավանդակային տնտեսությունները նախատեսված չեն փակ տիպի ջրավազանների համար: Աշխարհում ընդունված է այն կիրառել ծովային ու բաց տարածքներում:

«Կոնցենտրացիաները, որոնք առաջանում են այդ ցանցավանդակային տնտեսությունից, եթե  մասնագետները կհամարեն խնդրահարույց, ապա որևէ խնդիր չենք տեսնում դրանց հեռացման հարցում»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ խնդիրը միայն ցանցավանդակների մեջ չէ: Ֆոսֆորի մեծ արտահոսք կան նաև տարածքում գործող ռեստորաններից, քաղաքային ու գյուղական բնակավայրերից, որտեղ նաև անասնապահությամբ են զբաղվում:

Ըստ Էրիկ Գրիգորյանի՝ հիմա աշխատում են գիտնականների հետ, որպեսզի հասկանան, թե մաքրման կայանների միջոցով որքանով կարող են լուծել խնդիրը: Լայնամասշտաբ աշխատանքներ պետք է իրականացվեն, որպեսզի որոշումները լինեն հիմնավորված:

Հիշեցնենք, որ Սևանա լճում՝ Լճափ համայնքի տարածքում, ափից 350-400 մետր հեռավորության վրա, ցանցավանդակներ են տեղադրվել՝ լճում իշխանի պաշարները վերականգնելու, Սևանի հիմնախնդիրների լուծմանն աջակցելու համար: Ցանցավանդակներն առայժմ 4-ն են: Գարնանը դրանց թիվը կհասնի 10-ից 12-ի, իսկ հետո ամեն տարի էլի ու էլի կավելանա:

Ընդհանուր առմամբ՝ «Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագիրը» իրականություն է դառնում 2014 թվականից: Տարեկան շուրջ 133 միլիոն դրամի միջոցներ են ձևավորվելու և ուղղվելու Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամ` Սևանա լճի ավազանի խնդիրների լուծմանը: Ուստի, 2016 թվականից պետությունն այլևս գումարներ չի տրամադրում Սևանա լիճ մանրաձուկ բաց թողնելու համար՝ այդ գործառույթը վերապահելով «Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրին»:

Բայց, բնապահպաններն անհանգստացած են, որ «Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագիրն» իր հերթին կարող է խնդիրներ առաջացնել Սևանա լճի էկոհամակարգի վրա: Իսկ ռիսկերից սրանք են առանձնացնում.

• ձկների հիվանդությունների և մակաբույծների ինկուբացում և փոխանցում տնտեսություններում աճեցված ձկներից ձկների վայրի հանրույթին

• ցանցավանդակային տնտեսություններից առաջացած օրգանական աղտոտում

• ցանցավանդակային տնտեսություններից առաջացած քիմիական աղտոտում

• գենետիկորեն տարբերվող ձկների փախուստ ցանցավանդակային տնտեսություններից և նրանց խաչասերում վայրի ձևերի հետ

• տնտեսություններում ձկան զանգվածային մահացում և հեռացում

• տնտեսությունների գործունեությունից առաջացած թափոններ:

Այս ռիսկերի մասին գրված է նաև «Գեղարքունիքի մարզի Սևանա լճի Բերդկունք համայնքին հարող հատվածում «Սևան ակվա» ՓԲԸ կողմից նախատեսվող ցանցավանդակային տնտեսության շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտում», որը փորձաքննություն է անցել 2017-ին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանը պատրաստ չէ ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցությունների․ Արաղչի

15:25 18.04.2025

Իրանը պատրաստ չէ ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցությունների․ Արաղչի

ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցություններն Իրանի համար ներկայումս անհնար են պատժամիջոցների և Վաշինգտոնի կողմից վարվող առավելագույն ճնշման քաղաքականության պատճառով, սակայն դիվանագիտության դաշտը բաց է, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին։ «Այս պահին մենք միայն անուղղակի բանակցություններ ենք վարելու: Ակնհայտ է, որ ԱՄՆ կառավարության հնչեցրած սպառնալիքների և տնտեսական պատժամիջոցների, ինչպես նաև մեր դեմ առավելագույն ճնշման քաղաքականության պատճառով […] ...

Հարկ վճարողի օրվան նվիրված հանդիպում խոշոր հարկ վճարողների հետ

15:18 18.04.2025

Հարկ վճարողի օրվան նվիրված հանդիպում խոշոր հարկ վճարողների հետ

Պետական եկամուտների կոմիտեում ապրիլի 19-ի՝ Հարկ վճարողի օրվան նվիրված հանդիպում է տեղի ունեցել տարբեր ոլորտներում գործունեություն իրականացնող խոշոր հարկ վճարողների հետ։ Հանդիպման նպատակն է՝ լսել բիզնեսին մտահոգող հարցերը, առաջարկները և համատեղ քննարկել գործնականում առաջացող խնդիրները։ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Վրեժ Մխիթարյանը շնորհավորելով տնտեսվարողներին Հարկ վճարողի օրվա առթիվ՝ ընդգծել է, որ օրն առանձնահատուկ հնարավորություն է երախտագիտություն […] ...

Անչելոտին չի հեռացվի զբաղեցրած պաշտոնից Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունից դուրս մնալուց հետո. Marca

15:11 18.04.2025

Անչելոտին չի հեռացվի զբաղեցրած պաշտոնից Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունից դուրս մնալուց հետո. Marca

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին չի հեռացվի զբաղեցրած պաշտոնից Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունից դուրս մնալուց հետո, չնայած այն հանգամանքին, որ իտալացի մասնագետի ապագան մնում է անորոշ։ Այս մասին հայտնում է իսպանական Marca պարբերականը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Անչելոտիի հետագա կարիերան Մադրիդում կդիտարկվի Իսպանիայի Գավաթի խաղարկության եզրափակչից հետո, որտեղ «Ռեալը» կխաղա «Բարսելոնայի» հետ։ Սակայն, ինչպես նշում է […] ...

ՀՀ ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ

15:05 18.04.2025

ՀՀ ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Ազգային ժողովի նախագահի ապրիլի 16-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու մասին» ՆՈ-44-Լ որոշմամբ գումարվող ՀՀ ԱԺ արտահերթ նիստից անմիջապես հետո կառավարության նախաձեռնությամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ` հետեւյալ օրակարգով. ««Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծ […] ...

SHANTNEWS

15:00 18.04.2025

SHANTNEWS

Զելենսկին երկարաձգել է Ուկրաինայում ռազմական դրությունն ու մոբիլիզացիան

14:53 18.04.2025

Զելենսկին երկարաձգել է Ուկրաինայում ռազմական դրությունն ու մոբիլիզացիան

Վլադիմիր Զելենսկին ստորագրել է Ուկրաինայում ռազմական դրությունը և զորահավաքը 90 օրով՝ մինչև օգոստոսի 6-ը երկարաձգելու մասին օրենքները, ուրբաթ հաղորդում է РБК-Ուկրաինա գործակալությունը։ Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր Ալեքսի Գոնչարենկոն չորեքշաբթի օրը հայտնել է, որ Ուկրաինայի խորհրդարանը 90 օրով՝ մինչև օգոստոսի 6-ը, երկարացրել է երկրում ռազմական դրությունը և համընդհանուր մոբիլիզացիան։ «Զելենսկին ստորագրել է Ուկրաինայում ռազմական դրության և […] ...

BACK_TO_TOP