13:23 05.06.2019
«Դատապարտելի է ակցիան, որն իրականացրել է Ադրբեջանի ԶՈՒ-ն, և Հայաստանի կառավարությունը ձեռնարկել է և ձեռնարկում է դրա հետ կապված բոլոր միջոցները»,- հունիսի 5-ին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Shantnews-ի՝ սահմանին կրկին արձանագրված զոհի և իրավիճակի մասին հարցին:
Լրագրողները հետաքրքրվեցին նաև բռնության դեպքերի մասին վարչապետի գնահատականով` հիշեցնելով, որ ՀՅԴ-ն ասում է, որ ինքն է ծեծի ենթարկել ՀԱԿ ակտիվիստին: Հարցին ի պատասխան` վարչապետն ասաց.
«Ազգային արժեքների համար մարդ ծեծել. սա անում են այն ուժերը, որոնք ազգային արժեքների համար երկիրը 25-30 տարի թալանել են, թալանելիս ազգային արժեքների մասին ոչ մի խոսք: Իրենք թալանել են քաղաքացուն, թալանել են բանակը, իրավապահ համակարգը, պետբյուջեն, ամեն ինչ»,- ասաց վարչապետը: Լրագրողի հարցին՝ թե արդյոք խոսքը ՀՅԴ մասի՞ն է, վարչապետն ասաց, որ խոսքն իշխանության մեջ եղած այն ուժի մասին է, որն ասում է, որ հանուն ազգային արժեքների բռնության են ենթարկել:
Վարչապետը նաև վստահեցրեց, որ բոլոր այն մարդիկ, ովքեր բռնություն են քարոզում, հատ-հատ բերվելու են պատասխանատվության:
«Ես չեմ ուզում վերադառնալ էն բառապաշարին՝ «ասֆալտին փռել», «պատերով տալ», բայց որևէ մեկը մեր բարեկրթությունը թող չշփոթի թուլության հետ»,- ընդգծեց վարչապետը:
08:32 10.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:22 10.04.2025
Պենտագոնի ղեկավարն ասել է, որ ԱՄՆ-ը ընդլայնելու է ռազմական ներկայությունը ՊանամայումԱՄՆ-ը կմեծացնի իր ռազմական ներկայությունը Պանամայում։ Այս մասին Պանամա կատարած այցից հետո հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը։ «Մենք ողջունում ենք այստեղ ամերիկյան զորքերի ներկայությունն ընդլայնելու հնարավորությունը՝ ապահովելու Պանամայի ջրանցքի ինքնիշխանությունը»,-ասել է Պենտագոնի ղեկավարը Պանամայի հանրային անվտանգության նախարար Ֆրենկ Աբրեգոյի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Այն տեղի է ունեցել Պանամա Սիթիում, և Պենտագոնն այն ուղիղ […] ...
08:10 10.04.2025
NHK. Ճապոնիան կանցկացնի առաջին հականավային հրթիռային զորավարժությունըՃապոնիայի ինքնապաշտպանության ուժերը ծրագրում են 2025 թվականի ամռանը հականավային հրթիռներով վարժանքներ անցկացնել Ռուսաստանի հարևան Հոկայդո պրեֆեկտուրայի Շիզունայ պոլիգոնում: Ըստ NHK-ի՝ սա կլինի առաջին նման կրակոցը Ճապոնիայում։ Զորավարժությունների ընթացքում օգտագործվելու են ցամաքային ինքնապաշտպանության ուժերի «երկիր-նավ» տեսակի 88 հրթիռներ։ Նախկինում ճապոնացի զինվորականները նման զորավարժություններ էին անցկացրել, սակայն Ճապոնիայից դուրս, քանի որ դրանց հեռահարությունը՝ մոտ 150 կմ և […] ...
08:00 10.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
00:00 10.04.2025
Նոր ծառեր՝ բարեկարգված Հանրապետության փողոցումՆոր ծառեր՝ բարեկարգված Հանրապետության փողոցում։ Ալբիցիաները լայնորեն կիրառվում են քաղաքային կանաչապատման մեջ։ Ծառի բարձրությունը հասնում է 10- 15 մետրի: Ձևավորում է լայն սաղարթ և չորադիմացկուն է։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:55 09.04.2025
Թրամփը հայտարարել է Չինաստանի նկատմամբ մինչև 125% առևտրային մաքսատուրքերի անհապաղ բարձրացման մասինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր վարչակազմը անմիջապես կբարձրացնի Չինաստանի նկատմամբ առևտրային մաքսատուրքերը մինչև 125%։ «Ելնելով այն ոչ հարգալից վերաբերմունքից, որ Չինաստանը ցուցաբերեց համաշխարհային շուկաների նկատմամբ, ես բարձրացնում եմ ԱՄՆ-ի մաքսատուքերը Չինաստանի նկատմամբ մինչև 125 տոկոս․ որոշումն ուժի մեջ է մտնում անմիջապես»,- գրել է Թրամփն իր Truth Social-ում՝ հավելելով, որ հուսով է՝ մոտ […] ...