Գյումրիի պատմական միջուկում փողոցաշինական աշխատանքներն ավարտական փուլում են – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
20:02:18
Ամսաթիվ
09 04 2025
«Ապրիլ 2025
ԿԵԵՉՀՈւՇ
303112345
6789101112
13141516171819
20212223242526
27282930123
45678910
  • $
    391.78
  • RUBLE
    4.56
  • 432.41
WEATHER
+13.09 oC

Գյումրիի պատմական միջուկում փողոցաշինական աշխատանքներն ավարտական փուլում են

19:30 05.06.2019

Գյումրիի պատմական միջուկում փողոցաշինական աշխատանքներն ավարտական փուլում են: Շիրազ, Ջիվանի, Վարպետաց և դրանց հարակից մյուս փողոցներում հիմնանորոգման վերջնաժամկետը՝ հունիսի 30-ը, հավանաբար չի խախտվի, ինչպես փողոցաշինական մեծ ծրագրում է:

«Կումայրի» արգելոցի տարածքի փողոցների շինարարությունն անցած տարվանից ընդհատումներով էր կատարվում, պատճառը ստորգետնյա կոմունիկացիոն ցանցերի տեղաբաշխման մասին հստակ սխեմաների բացակայությունն է:

Շիրազի փողոցը երեկվանից ասֆալտապատում են, ասֆալտի ներքին շերտը 6 սմ հաստության է. այդպես է տրված նախագծով: Այն երկշերտ է լինելու՝ երկրորդի համար էլ 4 սմ հաստության ասֆալտ է նախատեսված:

Նոր տեխնիկան թույլ է տալիս ասֆալտապատումը հնարավորինս արդյունավետ կատարել` ավտոմատ կերպով կարգավորելով բոլոր պարամետրերը: Ասֆալտի հաստությունից ու թեքությունից բացի, նաև ջերմաստիճանն է կարգավորվում։ Հատուկ արդուկների միջոցով ասֆալտը կարող է տաքանալ մինչև 120 աստիճան` փռելու համար պահանջվող ջերմությունն ապահովել: Բայց բանվորների գործն է դժվարացել դիտահորերի պատճառով, դրանք ասֆալտի ներքին շերտից բարձր են: Ձեռքով են շինարարներն ասֆալտն հարթեցնում:

Շինարարը պատասխանատվություն է կրում որակի համար, բայց ոչ ստորգետնյա կոմունիկացիոն ցանցերի անցկացման: Թե դրանց վիճակը փողոցաշինության ընթացքում ինչքանով հաջողվեց կարգի բերել, արդեն հետագա շահագործումից կերևա: Նախագծողին կոմունիկացիոն ցանցերի սխեմաները չեն տրվել, շինարարն էլ սպասարկող օպերատորների սխալների ուղղմանը չի սպասել:

«Մերձմոսկովյան» ԲԲԸ աշխղեկ Խաչիկ Ղարիբյանի խոսքերով` իրենք ինչքան կարողացել են, տեղային լուծումներ են տվել` ըստ ունեցած հնարավորությունների։

Պայմանավորվածություն է եղել նախագծողների, ծրագրի ղեկավարների հետ, որ այդ փոփոխությունների վերաբերյալ իրենց համաձայնությունը տան։ Ըստ «Տրանսնախագիծ» ինստիտուտի նախագծող Սպարտակ Քեչյանի` իրենց որոշ օպերատորներ ստորգետնյա կոմունիկացիաների սխեմաները չեն տվել, ամեն ինչ զրոյից են սկսել։

Առանց սխեմաներ ունենալու, աշխատանքները միայն ջրագծերին չեն վերաբերել, նույն վիճակն է եղել էլցանցի և կապի դեպքում: Եվս մեկ լուծում, որն արդեն ժամանակավոր է տրվել. խոսքը քաղաքի պատմական միջուկի փողոցներում բացված քյարիզների՝ ստորգետնյա ջրատարների մասին է: Հին Գյումրիում կառուցված քյարիզների տեղաբաշխման քարտեզ էլ չկա: Փողոցաշինական աշխատանքների ժամանակ հայտնաբերված 2 քյարիզները փակվել են՝ առանց դրանց վիճակի ու տեղակայման ուսումնասիրության:

Ըստ շինարարության աշխղեկի` այլ տարբերակ չկար, բնակիչներից մեկն ասել է, որ այդ գետնուղին մինչև կայարան է հասնում։ Այդ հարցն այլ կերպ լուծել հնարավոր չի եղել, փլված տեղից շինարարները լիցք են արել ու քյարիզը փակել։ Ըստ նախագծողի, թեև նման լուծում է գտնվել, բայց հիմա դժվարանում են ասել, թե դա օպտիմալ տարբերա՞կ էր, թե՞ ոչ։ Ժամանակավոր է եղել լուծումը նաև վթարային տների դեպքում:

Դրանց առջև` մայթերին, շինարարները բետոնե սալեր են տեղադրել, որ անցորդներին պաշտպանեն կիսաքանդ շինությունների քարաթափումներից: Շիրազին հարակից փողոցները հիմնականում սալիկապատվել են, օգտագործվել են ոչ միայն նոր, նաև հին փողոցների սալիկները:

Ի դեպ, հայտնի այդ սալաքարերը՝ բրյուշատկաները, 40-ականներին Գյումրիի որոշ փողոցներում շարել են գերմանացի ռազմագերիները: Վերակառուցումից հետո 8 մետր լայնություն ունեցող փողոցը նեղացել, դարձել է 5 մետր 80 սմ, փոխարենը լայնացել են մայթերը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփը վստահեցրել է, որը պատրաստ է կնքել արդար առևտրային համաձայնագրեր

23:44 09.04.2025

Թրամփը վստահեցրել է, որը պատրաստ է կնքել արդար առևտրային համաձայնագրեր

Վաշինգտոնի վարչակազմը պատրաստ է արդար առևտրային համաձայնագրեր կնքել ինչպես Չինաստանի, այնպես էլ այլ կողմերի, այդ թվում՝ ԵՄ պետությունների հետ։ Այս մասին լրագրողների հարցերին պատասխանելիս հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Հնարավոր է գործարք կնքել բոլորի հետ», – վստահեցրեց նա՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ԱՄՆ-ն հնարավոր է համարում ԵՄ երկրների հետ առևտրի ոլորտում փոխշահավետ համաձայնագրերը։ «Չինաստանի […] ...

Հյուսիսային Օսիայում արտակարգ դրություն է հայտարարվել վատ եղանակի պատճառով

23:35 09.04.2025

Հյուսիսային Օսիայում արտակարգ դրություն է հայտարարվել վատ եղանակի պատճառով

Հյուսիսային Օսիայում արտակարգ դրություն է հայտարարվել վատ եղանակի պատճառով։ Այս մասին հայտնել են Արտակարգ իրավիճակների նախարարության գլխավոր վարչությունից։ «Անբարենպաստ եղանակային պայմանների և Հյուսիսային Օսիայում Վրացական Ռազմավիրական ճանապարհի փակման պատճառով, 2025 թվականի ապրիլի 9-ի, ժամը 14:00-ից հայտարարվել է արտակարգ դրություն։ Հիշեցնենք, որ Վերին Լարսի անցակետի ուղղությամբ բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների անցումը ժամանակավորապես սահմանափակվում է 2025 թվականի […] ...

Նոր Նորքում ծառը պոկվել և ընկել է կայանված «Toyota»-ի և «Opel»-ի վրա

23:27 09.04.2025

Նոր Նորքում ծառը պոկվել և ընկել է կայանված «Toyota»-ի և «Opel»-ի վրա

Ապրիլի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:00-ի սահմաններում Գայի պողոտայում՝ Բաղյան և Հովհաննիսյան փողոցների խաչմերուկում ուժեղ քամու հետևանքով ծառը կոտրվել և ընկել է կայանված «Toyota» և «Opel» մակնիշի ավտոմեքենաների վրա: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: Պարզվել է, որ ծառը շրջվել և ընկել է Ռուբեն Շեղոյանին պատկանող «Opel» մակնիշի […] ...

ՈՒԵՖԱ-ն տուգանել է Վրաստանի ֆուտբոլի հավաքականին՝ Հայաստանի դեմ խաղում տեղի ունեցած միջադեպի համար

23:15 09.04.2025

ՈՒԵՖԱ-ն տուգանել է Վրաստանի ֆուտբոլի հավաքականին՝ Հայաստանի դեմ խաղում տեղի ունեցած միջադեպի համար

ՈՒԵՖԱ-ն Վրաստանի ազգային հավաքականի նկատմամբ պատիժ է կիրառել: Պատճառը Թբիլիսիում կայացած Վրաստան-Հայաստան հանդիպումից հետո տեղի ունեցած միջադեպն է: ՈՒԵՖԱ-ն Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիային տուգանել է 40 հազար եվրոյով: Բացի այդ, Վրաստանն Ազգերի լիգայի նոր՝ 2026/27 մրցաշրջանի առաջին տնային հանդիպումը կանցկացնի առանց հանդիսականների։ Այս մասին հայտնել է Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։ «ՈՒԵՖԱ-ի որոշմամբ Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիան տուգանվել է […] ...

Թրամփը 90 օրով կասեցրել է որոշ երկրների նկատմամբ մաքսատուրքերը

23:06 09.04.2025

Թրամփը 90 օրով կասեցրել է որոշ երկրների նկատմամբ մաքսատուրքերը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 90 օրով կասեցնում է մի շարք երկրների նկատմամբ փոխադարձ հիմունքներով սահմանված լրացուցիչ ներմուծման մաքսատուրքերը։ Truth Social-ում ամերիկացի առաջնորդը նշել է, որ «ավելի քան 75 երկիր դիմել է ԱՄՆ ներկայացուցիչներին՝ բանակցելու առևտրի, առևտրային արգելքների, մաքսատուրքերի, արժութային մանիպուլյացիաների և ոչ դրամական սակագների հետ կապված հարցերի շուրջ»։ Այդ պետությունները, ըստ Թրամփի, […] ...

Մեծամորում բախվել են «Jeep»-ն ու «Opel»-ը

22:56 09.04.2025

Մեծամորում բախվել են «Jeep»-ն ու «Opel»-ը

Ապրիլի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 16:00-ի սահմաներում Երևան-Արմավիր ավտոճանապարհի Մեծամոր քաղաքի վարչական տարածքում բախվել են Երևանի բնակիչ 34-ամյա Սերոբ Գասպարյանի վարած «Jeep» մակնիշի և Արմավիրի մարզի բնակիչ 65-ամյա Արկադյա Նանյանի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնել է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Opel»-ի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել […] ...

BACK_TO_TOP