Դոնալդ Թրամփը չի բացառում Իրանի դեմ ռազմական գործողությունների իրականացման հնարավորությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 09 2024
  • $
    387.27
  • RUBLE
    4.18
  • 432.15
WEATHER
+13.09 oC

Դոնալդ Թրամփը չի բացառում Իրանի դեմ ռազմական գործողությունների իրականացման հնարավորությունը

11:35 05.06.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարում Իրանի դեմ ռազմական գործողությունների իրականացումը: Այս մասին նա հայտարարել է ITV հեռուստաալիքին տված հարցազրույցում, որը հեռարձակվել է հունիսի 5-ին:

«Միշտ կա նման հնարավորություն»,- այսպես է պատասխանել Թրամփն այն հարցին, թե որքա՞ն է ԱՄՆ-ի կողմից Իրանում ռազմական միջամտության հավանականությունը:

Սակայն, ԱՄՆ նախագահի խոսքերով, ինքը չի ցանկանում, որ իրադարձությունները նման սցենարով զարգանան, և ինքը «նախընտրում է բանակցությունների» տարբերակը: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Թրամփը հիշեցրել է Իսլամական Հանրապետության ղեկավար Հասան Ռոհանիի խոսքերը, որ Թեհրանը չի ցանկանում «կառուցել պատ ԱՄՆ-ի հետ»: ԱՄՆ առաջնորդի խոսքերով` դրան հասնելու միակ միջոցն այն երաշխիքն է, որ Իրանը չի ունենա միջուկային զենք:

Հունիսի 4-ին Թրամփը միջուկային զենքի ստեղծումն ու տարածումն անվանեց մարդկությանն ուղղված գլխավոր սպառնալիք: Լոնդոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նա հայտարարեց, որ Միացյալ Նահանգներն ու Բրիտանիան մտադիր են միասին պայքարել, որպեսզի Իրանը հրաժարվի միջուկային զենքից և դադարեցնի «ահաբեկչական գործողությունները»:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 20.09.2024

SHANTNEWS

Միգուցե, հարկավոր է կրճատել ֆուտբոլիստների քանակը և խաղալ 10 հոգով. Միշել Պլատինի

21:55 20.09.2024

Միգուցե, հարկավոր է կրճատել ֆուտբոլիստների քանակը և խաղալ 10 հոգով. Միշել Պլատինի

Ֆրանսիացի լեգենդար ֆուտբոլիստ, ՈՒԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինին ֆուտբոլում կարևոր փոփոխության կողմնակից է: «Միգուցե, հարկավոր է կրճատել ֆուտբոլիստների քանակը և խաղալ 10 հոգով: Նախորդ դարում մենք խաղում էինք 11 ֆուտբոլիստով, բայց այն ժամանակ խաղացողներն ավելի քիչ էին վազում, ավելի դանդաղ էին և այդքան ուժեղ չէին: Միգուցե, վատ չէր լինի յուրաքանչյուր թիմից մեկական ֆուտբոլիստ հանել, այդպես […] ...

Թուրքիայում պահանջում են դուրս բերել ՆԱՏՕ-ի ռազմաբազան

21:50 20.09.2024

Թուրքիայում պահանջում են դուրս բերել ՆԱՏՕ-ի ռազմաբազան

Սեպտեմբերի 15-ից Ստամբուլի Քարթալ թաղամասից մեկնարկած երթը կազմակերպվել է «Թուրքիայի ժողովրդի ներկայացուցիչների խորհրդի» կողմից: Այդպիսով մարդիկ իրենց բողոքն են արտահայտում Ինջիրլիքում Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) ռազմաբազայի տեղակայման դեմ: Այս մասին հայտնում է ermenihaber-ը։ Շարժումը նախատեսում է սեպտեմբերի 19-22-ը լինել Անկարայում, իսկ սեպտեմբերի 23-ից շարժվել դեպի Քոնիա, որտեղից էլ Ադանա: Նախատեսվում է սեպտեմբերի 28-ին ակցիան ավարտել Ինջիրլիքում: […] ...

Իսրայելը բարձրացրել է «Հեզբոլլահ»-ի հետ առճակատման մակարդակը

21:40 20.09.2024

Իսրայելը բարձրացրել է «Հեզբոլլահ»-ի հետ առճակատման մակարդակը

Իսրայելն անցել է լիբանանյան շիական «Հեզբոլլահ» շարժման հետ առճակատման նոր մակարդակի, նախկին կարմիր գծերը չեն գործում, ցանկացած արմատական ​​այժմ օրինական թիրախ է իսրայելական կողմի համար։ Նման հայտարարություն է արել Իսրայելի վարչապետի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։ «Հյուսիսի բնակիչների անվտանգ վերադարձը իրենց տներ պատերազմի նպատակների մեջ ներառելով՝ Իսրայելը անցել է առճակատման նոր մակարդակի: Այլևս չկան անցյալի կարմիր […] ...

«Մանչեսթեր Յունայթեդը» կհրաժարվի «Օլդ Թրաֆորդից», եթե նոր ստադիոն կառուցի

21:30 20.09.2024

«Մանչեսթեր Յունայթեդը» կհրաժարվի «Օլդ Թրաֆորդից», եթե նոր ստադիոն կառուցի

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը պատրաստ է հրաժարվել «Օլդ Թրաֆորդից», եթե նոր ստադիոն կառուցի, հայտնում է Daily Mail-ը: Ակումբում հասկանում են, որ նստատեղերի քանակը կրճատել ու ակադեմիայի, ինչպես նաև կանանց թիմի հանդիպումներն այնտեղ անցկացնել բարդ կլինի ու ծախսատար: Ավելի վաղ «Մանչեսթեր Յունայթեդի» համասեփականատեր Ջիմ Ռետկլիֆը կրճատել էր ակումբի ծախսերը և չեղարկել էր աշխատակիցներին տրամադրվող մի շարք […] ...

Մյուռոնօրհնեք և Մայր Տաճարի վերաօծում. Հայ առաքելական Եկեղեցու Սրբազան արարողությունները

21:16 20.09.2024

Մյուռոնօրհնեք և Մայր Տաճարի վերաօծում. Հայ առաքելական Եկեղեցու Սրբազան արարողությունները

Հայաստանյայց առաքելական եկեղեցու համար հաջորդ շաբաթը կնշանավորվի երկու կարեւոր իրադարձությամբ՝ Մայր Աթոռի վերաօծմամբ եւ Մյուռոնօրհնության արարողությամբ։ Թե ինչով  են դրանք առանձնահատուկ պատմել է Մայր Աթոռի Գեւորգյան ճեմարանի տեսուչ Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը` «Հորիզոնում»: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP