12:06 05.06.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում 2018 թ. պետական բյուջեի հաշվետվության քննարկման ժամանակ ընդգծեց՝ նախորդ տարի Հայաստանում մակրոտնտեսական կայունության պահպանման երկու պատճառ կա: Դրանք, ըստ վարչապետի, հետևյալն են.
«Պետք է գոհունակությամբ արձանագրենք, որ ՀՀ-ում, այնուամենայնիվ, կան որոշակի կայացած ինստիտուտներ: Դրանք թավշյա հեղափոխության շրջանում իրենց դերակատարումն ունեցան և ցույց տվեցին, որ անկախ քաղաքական վայրիվերումներից՝ պետական համակարգի բնականոն գոյությունը կարող են ապահովել: Սա շատ լավ նորություն է: Երկորրդը Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության թավշյա բնույթն է, որն այս ընթացքում բազմիցս քննադատվեց և շարունակվում է քննադատվել: Շատ է խոսվում, որ թավիշը շատ է, պետք է հեղափոխությունը շատ ավելի կոշտ լինի: Իհարկե, կարող էր և կարող է, բայց իրավիճակի առանձնահատկությունն այն է, որ կառավարությունը չի կարող իր առաջ ունենալ մեկ խնդիր»:
Փաշինյանը նշեց՝ կառավարությունն իր գործունեության բերումով բազմաթիվ խնդիրներ ունի լուծելու: Նա ասաց՝ ինչպես նախկինում՝ ինքը կառավարության գործունեությունը համեմատում է բազմաթև կշեռքի կամ ճոճանակի հետ, սովորական կշեռքները եթե ունեն երկու նժար, կառավարությունը կառավարում է բազմանժար կշեռք, և եթե դրանցից որևէ մեկի հավասարակաշռությունն անհամաչափորեն խախտվի, անխուսափելիորեն այլ ոլորտներում կունենանք կոլապսներ:
«Մեր կառավարությունն իր առաջ խնդիր է դրել, և մեր այն քաղաքական մեծամասնությունը, որի վրա հենվում է կառավարությունը, իր առաջ խնդիր է դրել լինել բալանսավորված, չկորցնել հավասարակշռությունը որևէ ոլորտում: Իհարկե, կարող է ՀՀ-ում ձերբակալվածների, կալանավորվածների և դատապարտվածների ցուցանիշներում երկնիշ, եռանիշ, քառանիշ աճ ունենալ, բայց դա կազդեր նաև այլ ցուցանիշների վրա: Մենք ոչ միայն նախորդ կառավարության արձանագրած ցուցանիշը կամ նպատակադրումներն ենք գերակատարել, այլև` ինքներս մեր: Մեր նպատակները շատ ավելին են: Գրանցվել է 7,1 տոկոս ՀՆԱ աճի ցուցանիշ՝ առաջին եռամսյակում, իսկ ապրիլ ամսվա տվյալներով՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը արձանագրվել է 9,2 տոկոս»,- նշեց նա:
Վարչապետը շեշտեց՝ համարում է, որ այս ցուցանիշները համատեղ աշխատանքի արդյունք են, ոչ միայն կառավարության գործունեության արդյունքն են, այլև կառավարության – խորհրդարան համագործակցության, այդ թվում՝ ընդդիմադիր գործընկերների աշխատանքի արդյունք, քանի որ այն խորհրդարանական քննարկումները, որոնք տեղի են ունենում, երբեմն լինում են սուր, դրա հետ կապված տարբեր կարծիքներ են հնչում, բայց ինքը կարծում է, որ ժողովրդավարության պայմաններում այդ էներգիան, որ պետք է տանի առաջընթացի, ձևավորվում է այդ քննարկումների արդյունքում:
Փաշինյանը հորդորեց քննադատությունների ընկալման, հասցեագրման, ձևակերպման մեջ լինել ավելի պրոֆեսիոնալ և միմյանց հանդեպ հարգալից, բայց ինքը կասկած չունի, որ խորհրդարանն այն միջավայրն է, որտեղ ձևավորվում է այն էներգիան, որ պետք է ապահովի հետագա առաջընթացը, ապա գոհունակություն հայտնեց, որ այսօրվա քննարկման միջավայրն ավելի կամերային է:
08:40 10.04.2025
Թուրքիան հուսով է, որ ԱՄՆ-ը և Իրանը կարող են լուծում գտնել առանց ուժի կիրառմանԹուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը կարծում է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների ընթացքում կողմերը կգրանցեն ամենավճռական դիրքորոշումները, սակայն հույս ունի, որ կկարողանան խուսափել ուժային կարգավորումից։ «Ես գիտեմ երկու կողմերին, գիտեմ նրանց դիրքորոշումները, և ամեն ինչ կլինի բանակցությունների սեղանին: Կողմերի դիրքորոշումները կլինեն առավելագույնը: Հուսով եմ՝ նրանք կհասնեն լուծման առանց ուժի կիրառման»,-ասել է նախարարը CNN Türk-ի եթերում՝ […] ...
08:32 10.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:22 10.04.2025
Պենտագոնի ղեկավարն ասել է, որ ԱՄՆ-ը ընդլայնելու է ռազմական ներկայությունը ՊանամայումԱՄՆ-ը կմեծացնի իր ռազմական ներկայությունը Պանամայում։ Այս մասին Պանամա կատարած այցից հետո հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը։ «Մենք ողջունում ենք այստեղ ամերիկյան զորքերի ներկայությունն ընդլայնելու հնարավորությունը՝ ապահովելու Պանամայի ջրանցքի ինքնիշխանությունը»,-ասել է Պենտագոնի ղեկավարը Պանամայի հանրային անվտանգության նախարար Ֆրենկ Աբրեգոյի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Այն տեղի է ունեցել Պանամա Սիթիում, և Պենտագոնն այն ուղիղ […] ...
08:10 10.04.2025
NHK. Ճապոնիան կանցկացնի առաջին հականավային հրթիռային զորավարժությունըՃապոնիայի ինքնապաշտպանության ուժերը ծրագրում են 2025 թվականի ամռանը հականավային հրթիռներով վարժանքներ անցկացնել Ռուսաստանի հարևան Հոկայդո պրեֆեկտուրայի Շիզունայ պոլիգոնում: Ըստ NHK-ի՝ սա կլինի առաջին նման կրակոցը Ճապոնիայում։ Զորավարժությունների ընթացքում օգտագործվելու են ցամաքային ինքնապաշտպանության ուժերի «երկիր-նավ» տեսակի 88 հրթիռներ։ Նախկինում ճապոնացի զինվորականները նման զորավարժություններ էին անցկացրել, սակայն Ճապոնիայից դուրս, քանի որ դրանց հեռահարությունը՝ մոտ 150 կմ և […] ...
08:00 10.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
00:00 10.04.2025
Նոր ծառեր՝ բարեկարգված Հանրապետության փողոցումՆոր ծառեր՝ բարեկարգված Հանրապետության փողոցում։ Ալբիցիաները լայնորեն կիրառվում են քաղաքային կանաչապատման մեջ։ Ծառի բարձրությունը հասնում է 10- 15 մետրի: Ձևավորում է լայն սաղարթ և չորադիմացկուն է։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Մանրամասները՝ տեսանյութում: ...