Սևանի ափամերձ հատվածների բնակիչներին լճի հետ ապրելու հնարավորություն պետք է տանք. Վարազդատ Կարապետյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.94
  • RUBLE
    4.77
  • 443.95
WEATHER
+17.09 oC

Սևանի ափամերձ հատվածների բնակիչներին լճի հետ ապրելու հնարավորություն պետք է տանք. Վարազդատ Կարապետյան

15:48 04.06.2019

ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանն այսօր SHANTNEWS.am-ի հարցերին պատասխանելիս անդրադարձել է նաև Սևանա լճում սիգի պաշարների խնդրին` նշելով, որ այն «կրիտիկական ցածր է»:

«Ցածր են նաև մնացած ձկնատեսակների պաշարները: Բնաջնջման եզրին են կողակը, բեղլուն և էնդեմիկ այլ ձկնատեսակներ: Խեցգետինն արդեն համարյա վերացել է, այսինքն` Սևանում, ընդհանուր առմամբ, ամբողջական պրոբլեմ է: Ձկնորսության հետ կապված կարգավորումների հարցը լրիվ պրոբլեմային է: Նորմալ կարգավորում չունենք ձկնային պաշարների վերականգման հարցում, ափամերձ հատվածները մաքրելու խնդիրն ակտուալ է նաև այսօր: Կոյուղաջրերը լցվում են Սևանա լիճը: Գյուղատնտեսության մեջ օգտագործվում են անթույլատրելի պարարտանյութեր և թունաքիմիկատներ: Այդ ամենը հայտնվում է լճի մեջ և տանում լճի ամբողջական ճահճացման: Մենք պետք է ուշքի գանք, այստեղ ուրիշ տարբերակ չկա»,- ասել է Կարապետյանը:

Նրա խոսքերով` ձկնորսությունը Սևանա լճում պետք է թույլատրվի, բայց խիստ վերահսկողության ու պայմանների պարագայում:

«Քանի որ խոսքը մոտավորապես 1000 նավակի մասին է, 3000 մարդու մասին, մենք պետք է լինենք շատ զգույշ այս հարցում առաջ գնալուց, որովհետև շատ զգայուն թեմա է, բազմաթիվ համայնքների ապրուստի միջոցն է ձկնորսությունը: Ամենակարևորը՝ մենք պետք է արդար լինենք գյուղացու հետ, պետք է ասենք և անենք: Մենք պետք է սահմանենք կանոնները, ափամերձ հատվածի բնակիչներին լճի հետ ապրելու հնարավորություն տանք, մարդիկ պետք է ձկնորսության իրավունք ունենան, բայց դա պետք է լինի խիստ սահմանների մեջ դրված»,- հավելել է Կարապետյանը ու նաև նշել, որ փոփոխություններ են պետք` ուռկաններից սկսած, որպեսզի մանրաձուկը ցանցում չհայտնվի:

Ըստ Վարազդատ Կարապետյանի՝ հունիսի 13-ին Սևանա լճի տարածքում կազմակերպվելիք նիստը հարցերի լայն շրջանակ է քննարկելու:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանը պատրաստ չէ ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցությունների․ Արաղչի

15:25 18.04.2025

Իրանը պատրաստ չէ ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցությունների․ Արաղչի

ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցություններն Իրանի համար ներկայումս անհնար են պատժամիջոցների և Վաշինգտոնի կողմից վարվող առավելագույն ճնշման քաղաքականության պատճառով, սակայն դիվանագիտության դաշտը բաց է, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին։ «Այս պահին մենք միայն անուղղակի բանակցություններ ենք վարելու: Ակնհայտ է, որ ԱՄՆ կառավարության հնչեցրած սպառնալիքների և տնտեսական պատժամիջոցների, ինչպես նաև մեր դեմ առավելագույն ճնշման քաղաքականության պատճառով […] ...

Հարկ վճարողի օրվան նվիրված հանդիպում խոշոր հարկ վճարողների հետ

15:18 18.04.2025

Հարկ վճարողի օրվան նվիրված հանդիպում խոշոր հարկ վճարողների հետ

Պետական եկամուտների կոմիտեում ապրիլի 19-ի՝ Հարկ վճարողի օրվան նվիրված հանդիպում է տեղի ունեցել տարբեր ոլորտներում գործունեություն իրականացնող խոշոր հարկ վճարողների հետ։ Հանդիպման նպատակն է՝ լսել բիզնեսին մտահոգող հարցերը, առաջարկները և համատեղ քննարկել գործնականում առաջացող խնդիրները։ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Վրեժ Մխիթարյանը շնորհավորելով տնտեսվարողներին Հարկ վճարողի օրվա առթիվ՝ ընդգծել է, որ օրն առանձնահատուկ հնարավորություն է երախտագիտություն […] ...

Անչելոտին չի հեռացվի զբաղեցրած պաշտոնից Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունից դուրս մնալուց հետո. Marca

15:11 18.04.2025

Անչելոտին չի հեռացվի զբաղեցրած պաշտոնից Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունից դուրս մնալուց հետո. Marca

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին չի հեռացվի զբաղեցրած պաշտոնից Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունից դուրս մնալուց հետո, չնայած այն հանգամանքին, որ իտալացի մասնագետի ապագան մնում է անորոշ։ Այս մասին հայտնում է իսպանական Marca պարբերականը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Անչելոտիի հետագա կարիերան Մադրիդում կդիտարկվի Իսպանիայի Գավաթի խաղարկության եզրափակչից հետո, որտեղ «Ռեալը» կխաղա «Բարսելոնայի» հետ։ Սակայն, ինչպես նշում է […] ...

ՀՀ ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ

15:05 18.04.2025

ՀՀ ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Ազգային ժողովի նախագահի ապրիլի 16-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու մասին» ՆՈ-44-Լ որոշմամբ գումարվող ՀՀ ԱԺ արտահերթ նիստից անմիջապես հետո կառավարության նախաձեռնությամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ` հետեւյալ օրակարգով. ««Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծ […] ...

SHANTNEWS

15:00 18.04.2025

SHANTNEWS

Զելենսկին երկարաձգել է Ուկրաինայում ռազմական դրությունն ու մոբիլիզացիան

14:53 18.04.2025

Զելենսկին երկարաձգել է Ուկրաինայում ռազմական դրությունն ու մոբիլիզացիան

Վլադիմիր Զելենսկին ստորագրել է Ուկրաինայում ռազմական դրությունը և զորահավաքը 90 օրով՝ մինչև օգոստոսի 6-ը երկարաձգելու մասին օրենքները, ուրբաթ հաղորդում է РБК-Ուկրաինա գործակալությունը։ Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր Ալեքսի Գոնչարենկոն չորեքշաբթի օրը հայտնել է, որ Ուկրաինայի խորհրդարանը 90 օրով՝ մինչև օգոստոսի 6-ը, երկարացրել է երկրում ռազմական դրությունը և համընդհանուր մոբիլիզացիան։ «Զելենսկին ստորագրել է Ուկրաինայում ռազմական դրության և […] ...

BACK_TO_TOP