12:56 04.06.2019
Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք Մարաշի նստավայրում Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստին Մանվել Գրիգորյանը չի ներկայացել դատարան: Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը նշեց, որ իր պաշտպանյալի դատարան չներկայանալու պատճառը քրեակատարողական հիմնարկում կատարված անօրինականությունն է:
«Մանվել Գրիգորյանը ստացիոնար բուժում է ստանում «Նաիրի» ԲԿ -ում, սակայն քրեակատարողական հիմնարկից տեղեկացրել են, որ դատապարտյալների հիվանդանոցում կան բոլոր անհրաժեշտ պայմանները՝ բուժումն այնտեղ շարունակելու համար: Մանվել Գրիգորյանը դուրս է գրվել «Նաիրի» ԲԿ-ից` պայմանով, որ նա պետք է ստանա ստացիոնար բուժում և գտնվի բժիշկների մշտական հսկողության ներքո:
Մանվել Գրիգորյանը, օգտվելով իր սահմանադրական իրավունքից, հրաժարվել է «Դատապարտյալների հիվանդանոցում» բուժում ստանալուց: Նա հրաժարվել էր նաև 3 ամիս առաջ, 4 ամիս առաջ: Եվ քանի որ նա հրաժարվում է, նրան տեղափոխում են «Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ, որտեղ նրան պահում են 2-3 ժամ: Եվ քանի որ տեսնում են, որ այնտեղ նրան պահել չեն կարող, ստանալով համաձայնությունը, գիշերը 11-ին նրան տեղափոխում են «Դատապարտյալների հիվանդանոց»: Մինչև լուսադեմ 4-5 պաշտպանական կողմին արգելել են տեսակցել: Տեսակցել կարողացանք ժամը 6-ին, և կրկին պրն Գրիգորյանը տեղեկացրեց, որ հրաժարվում է լինել այնտեղ»:
Պաշտպանը նշեց, որ այս մասին տեղեկացնելու են նաև Եվրոպական դատարանին, որտեղ ևս հարուցված է գործ:
08:40 11.04.2025
Այսօր պայքարի մեջ կմտնեն հունահռոմեական ոճի ըմբիշները․ ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր պայքարը կսկսեն հունահռոմեական ոճի ըմբիշները: Հայաստանի հավաքականը ներկայացուցիչներ կունի բոլոր` 10 քաշային կարգերում: Մանվել Խաչատրյանը (55 կգ) պայքարը կսկսի քառորդ եզրափակչից և կգոտեմարտի թուրք Էմրե Մութլուի հետ, Կարապետ Մանվելյանը (60 կգ) 1/8-ում կմրցի լեհ Թոմաշ Շկրիպչակի հետ, Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ կմտնի քառորդ եզրափակչից,նրա մրցակիցը […] ...
08:35 11.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:30 11.04.2025
Telegraph. Բրիտանիան կարող է հինգ տարով զորքեր մտցնել ՈւկրաինաՄեծ Բրիտանիան դիտարկում է ուկրաինական տարածքում մինչև 5 տարով զորք տեղակայելու հնարավորությունը՝ մինչև Ուկրաինան վերառազմականացվի։ Այս մասին հայտնում է Daily Telegraph թերթը՝ վկայակոչելով աղբյուրները։ Լոնդոնում և Փարիզում քննարկվող պլանի համաձայն՝ հակամարտությունը լուծելուց հետո արևմտյան զորքեր կարող են ուղարկվել Ուկրաինա՝ որպես «զսպող ուժ»՝ ռազմական գործողությունների վերսկսումը կանխելու համար: Ինչպես նշում է հրատարակությունը, Ֆրանսիան կարծում է, որ […] ...
08:20 11.04.2025
Հանրահատ Ջենիֆեր Լոպեսը հանդես կգա «Հանրապետական» ստադիոնումՀռչակավոր երգչուհի Ջենիֆեր Լոպեսը հրապարակել է իր Up All Night համերգային տուրի ժամանակացույցը: Ամերիկուհու շրջագայության վերջին համերգը կկայանա Երևանում: Համերգը տեղի կունենա օգոստոսի 3-ին «Հանրապետական» ստադիոնում: Երգչուհին 33 օրում ելույթ կունենա 17 քաղաքներում, որոնցից 7-ը՝ Իսպանիայում: ...
08:15 11.04.2025
CNN. ԱՄՆ-ը չի լինելու առաջինը, ով կապ ունի Չինաստանի հետ մաքսատուրքերի հարցումԱՄՆ-ը մտադիր չէ առաջինը կապ հաստատել Չինաստանի հետ մաքսատուրքերի շուրջ բանակցությունների համար, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներին։ Նրանց խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր ենթականերին ասել է, որ Չինաստանը պետք է անի առաջին քայլը, քանի որ, Վաշինգտոնի կարծիքով, հենց Պեկինն է սրել առևտրային հակամարտությունը՝ իր պատասխան մաքսատուրքերով։ Միաժամանակ, CNN-ը մատնանշում է, որ […] ...
08:05 11.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...