Նիկոլ Փաշինյանը մասնակցում է «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայանների» ղեկավարության գագաթնաժողովին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 04 2025
  • $
    391.78
  • RUBLE
    4.56
  • 432.41
WEATHER
+10.09 oC

Նիկոլ Փաշինյանը մասնակցում է «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայանների» ղեկավարության գագաթնաժողովին

09:02 04.06.2019

«Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերության Արգենտինայի, Բրազիլիայի, Էկվադորի, Իտալիայի, Պերուի, Ուրուգվայի և Հայաստանի օդանավակայանների շուրջ 120 ղեկավար անձինք և աշխատակիցներ Օդանավակայանների միջազգային խորհրդի ղեկավար մարմնի նախագահ, «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերության գործադիր տնօրեն Մարտին Էռնեկյանի գլխավորությամբ հունիսի 4-6-ը Երևանում կմասնակցեն «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայանների» ղեկավարության գագաթնաժողովին։ Այսօր մեկնարկող միջոցառմանը ներկա է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Միջոցառման ընթացքում օդանավակայանների ներկայացուցիչները կկիսվեն ավիացիոն ոլորտի իրենց լավագույն փորձով, նվաճումներով, կքննարկեն ոլորտի առջև ծառացած մարտահրավերները, կներկայացնեն լուծման մոտեցումներ, կխոսեն ապագա զարգացումների,  նոր տեխնոլոգիաների, նորարարությունների, ինչպես նաև ոլորտային այլ հարցերի շուրջ։

Նշենք, որ 2014 թվականի Արգենտինայում մեկնարկած նման ձևաչափով հանդիպումները կրում են շարունակական բնույթ և միտված են աշխատանքում առավել բարձր արդյունքի ապահովմանը։ Վերջին անգամ հանդիպումը տեղի էր ունեցել 2016 թվականին, Բրազիլիայում։

2017 թվականի դրությամբ ընկերության օդանավակայանները սպասարկել են 77 մլն ուղևորի։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թուրքիան հուսով է, որ ԱՄՆ-ը և Իրանը կարող են լուծում գտնել առանց ուժի կիրառման

08:40 10.04.2025

Թուրքիան հուսով է, որ ԱՄՆ-ը և Իրանը կարող են լուծում գտնել առանց ուժի կիրառման

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը կարծում է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների ընթացքում կողմերը կգրանցեն ամենավճռական դիրքորոշումները, սակայն հույս ունի, որ կկարողանան խուսափել ուժային կարգավորումից։ «Ես գիտեմ երկու կողմերին, գիտեմ նրանց դիրքորոշումները, և ամեն ինչ կլինի բանակցությունների սեղանին: Կողմերի դիրքորոշումները կլինեն առավելագույնը: Հուսով եմ՝ նրանք կհասնեն լուծման առանց ուժի կիրառման»,-ասել է նախարարը CNN Türk-ի եթերում՝ […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

08:32 10.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Պենտագոնի ղեկավարն ասել է, որ ԱՄՆ-ը ընդլայնելու է ռազմական ներկայությունը Պանամայում

08:22 10.04.2025

Պենտագոնի ղեկավարն ասել է, որ ԱՄՆ-ը ընդլայնելու է ռազմական ներկայությունը Պանամայում

ԱՄՆ-ը կմեծացնի իր ռազմական ներկայությունը Պանամայում։ Այս մասին Պանամա կատարած այցից հետո հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը։ «Մենք ողջունում ենք այստեղ ամերիկյան զորքերի ներկայությունն ընդլայնելու հնարավորությունը՝ ապահովելու Պանամայի ջրանցքի ինքնիշխանությունը»,-ասել է Պենտագոնի ղեկավարը Պանամայի հանրային անվտանգության նախարար Ֆրենկ Աբրեգոյի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Այն տեղի է ունեցել Պանամա Սիթիում, և Պենտագոնն այն ուղիղ […] ...

NHK. Ճապոնիան կանցկացնի առաջին հականավային հրթիռային զորավարժությունը

08:10 10.04.2025

NHK. Ճապոնիան կանցկացնի առաջին հականավային հրթիռային զորավարժությունը

Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերը ծրագրում են 2025 թվականի ամռանը հականավային հրթիռներով վարժանքներ անցկացնել Ռուսաստանի հարևան Հոկայդո պրեֆեկտուրայի Շիզունայ պոլիգոնում: Ըստ NHK-ի՝ սա կլինի առաջին նման կրակոցը Ճապոնիայում։ Զորավարժությունների ընթացքում օգտագործվելու են ցամաքային ինքնապաշտպանության ուժերի «երկիր-նավ» տեսակի 88 հրթիռներ։ Նախկինում ճապոնացի զինվորականները նման զորավարժություններ էին անցկացրել, սակայն Ճապոնիայից դուրս, քանի որ դրանց հեռահարությունը՝ մոտ 150 կմ և […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:00 10.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Նոր ծառեր՝ բարեկարգված Հանրապետության փողոցում

00:00 10.04.2025

Նոր ծառեր՝ բարեկարգված Հանրապետության փողոցում

Նոր ծառեր՝ բարեկարգված Հանրապետության փողոցում։ Ալբիցիաները լայնորեն կիրառվում են քաղաքային կանաչապատման մեջ։ Ծառի բարձրությունը հասնում է 10- 15 մետրի: Ձևավորում է լայն սաղարթ և չորադիմացկուն է։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP