23:26 03.06.2019
ԶԼՄ-ների հաղորդումների համաձայն՝ ԱՄՆ նախագահի անվտանգությունը ապահովելու ծախսը կկազմի 50 մլն դոլար:
Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը երկուշաբթի՝ հունիսի 3-ին, Բուքինգեմյան պալատում ընդունել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և նրա տիկնոջը՝ Մելանյա Թրամփին:
Իրադարձությունն ուղիղ եթերում հեռարձակվել է Sky News հեռուստաընկերության կողմից, հայտնում է Korrespondent-ը:
Հաղորդվում է, որ ԱՄՆ Սպիտակ տան ղեկավարին թագավորական պալատի մոտ դիմավորել է արքայազն Չարլզը, ավելի ուշ պալատի մուտքի մոտ Թրամփին դիմավորել է ինքը՝ Եղիսաբեթ 2-րդ թագուհին:
Թագավորական ընտանիքի անդամները և ԱՄՆ ղեկավարը նախատեսում են առաջիկայում թեյախմության արարողության։
Եռօրյա աշխատանքային այցի մեկնարկին Թրամփին Մեծ Բրիտանիայում դիմավորել են հրավառությամբ ու հնչել է Բրիտանիայի հիմնը:
Նշվում է, որ Թրամփն, այնուամենայնիվ, չի կարողացել մասնակցել թագավորական կառքով արարողակարգային շրջագայությանը, քանի որ դա կարող էր մեծ խնդիրների պատճառ դառնալ:
Բրիտանիայի պետական պաշտոնյաները Sunday Times-ին հայտնել էին, որ Թրամփի անվտանգության ապահովումն «իսկական մղձավանջ» կարող էր դառնալ:
Daily Mirror-ի տեղեկություններով՝ ԱՄՆ նախագահի անվտանգությունն արժե ավելի քան 50 մլն դոլար:
08:32 10.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:22 10.04.2025
Պենտագոնի ղեկավարն ասել է, որ ԱՄՆ-ը ընդլայնելու է ռազմական ներկայությունը ՊանամայումԱՄՆ-ը կմեծացնի իր ռազմական ներկայությունը Պանամայում։ Այս մասին Պանամա կատարած այցից հետո հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը։ «Մենք ողջունում ենք այստեղ ամերիկյան զորքերի ներկայությունն ընդլայնելու հնարավորությունը՝ ապահովելու Պանամայի ջրանցքի ինքնիշխանությունը»,-ասել է Պենտագոնի ղեկավարը Պանամայի հանրային անվտանգության նախարար Ֆրենկ Աբրեգոյի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Այն տեղի է ունեցել Պանամա Սիթիում, և Պենտագոնն այն ուղիղ […] ...
08:10 10.04.2025
NHK. Ճապոնիան կանցկացնի առաջին հականավային հրթիռային զորավարժությունըՃապոնիայի ինքնապաշտպանության ուժերը ծրագրում են 2025 թվականի ամռանը հականավային հրթիռներով վարժանքներ անցկացնել Ռուսաստանի հարևան Հոկայդո պրեֆեկտուրայի Շիզունայ պոլիգոնում: Ըստ NHK-ի՝ սա կլինի առաջին նման կրակոցը Ճապոնիայում։ Զորավարժությունների ընթացքում օգտագործվելու են ցամաքային ինքնապաշտպանության ուժերի «երկիր-նավ» տեսակի 88 հրթիռներ։ Նախկինում ճապոնացի զինվորականները նման զորավարժություններ էին անցկացրել, սակայն Ճապոնիայից դուրս, քանի որ դրանց հեռահարությունը՝ մոտ 150 կմ և […] ...
08:00 10.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
00:00 10.04.2025
Նոր ծառեր՝ բարեկարգված Հանրապետության փողոցումՆոր ծառեր՝ բարեկարգված Հանրապետության փողոցում։ Ալբիցիաները լայնորեն կիրառվում են քաղաքային կանաչապատման մեջ։ Ծառի բարձրությունը հասնում է 10- 15 մետրի: Ձևավորում է լայն սաղարթ և չորադիմացկուն է։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:55 09.04.2025
Թրամփը հայտարարել է Չինաստանի նկատմամբ մինչև 125% առևտրային մաքսատուրքերի անհապաղ բարձրացման մասինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր վարչակազմը անմիջապես կբարձրացնի Չինաստանի նկատմամբ առևտրային մաքսատուրքերը մինչև 125%։ «Ելնելով այն ոչ հարգալից վերաբերմունքից, որ Չինաստանը ցուցաբերեց համաշխարհային շուկաների նկատմամբ, ես բարձրացնում եմ ԱՄՆ-ի մաքսատուքերը Չինաստանի նկատմամբ մինչև 125 տոկոս․ որոշումն ուժի մեջ է մտնում անմիջապես»,- գրել է Թրամփն իր Truth Social-ում՝ հավելելով, որ հուսով է՝ մոտ […] ...