Հանդիսավոր ընդունելություն, փոխադարձ վիրավորանքներ, սկանդալային հայտարարություններ. Թրամփի եռօրյա այցի առաջին օրը Լոնդոնում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 04 2025
  • $
    391.01
  • RUBLE
    4.56
  • 427.33
WEATHER
+17.09 oC

Հանդիսավոր ընդունելություն, փոխադարձ վիրավորանքներ, սկանդալային հայտարարություններ. Թրամփի եռօրյա այցի առաջին օրը Լոնդոնում

19:26 03.06.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և առաջին տիկին Մելանյա Թրամփը եռօրյա պետական այցով գտնվում են Մեծ Բրիտանիայում: Սա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջին պետական այցն է Մեծ Բրիտանիա, չնայած նախագահ ընտրվելուց հետո Թրամփն արդեն պաշտոնական այցով եղել էր Լոնդոնում:

Այսօր ԱՄՆ-ի նախագահին և առաջին տիկնոջը հանդիսավոր ընդունելության են արժանացրել Մեծ Բրիտանիայի թագուհին և արքայական ընտանիքի անդամները: Հյուրերի պատվին 41 հրանոթով 2 համազարկ է տրվել: Այնուհետև հնչել են երկու պետությունների օրհներգերը, որից հետո Թրամփն ուսումնասիրել է պատվո պահակախմբի զինվորներին:

Ի դեպ, անցյալ տարի Վինձորի ամրոցում Թրամփը, պահակախմբի զինվորներին ուսումնասիրելով, առաջ էր անցել թագուհուց, ինչը քննադատությունների մեծ տեղիք էր տվել: Այս տարի Թրամփին հնարավորություն է ընձեռվել բոլոր զինվորներին առանձին մոտենալու:

Ողջույնի հանդիսավոր արարողությունից հետո արքայական ընտանիքի անդամներն իրենց հյուրերի համար հատուկ ճաշ են մատուցել:

Լոնդոն այցի երկրորդ օրը նույնպես Թրամփին տարբեր հանդիպումներ են սպասվում, գուցե, ոչ այսչափ հանդիսավոր: Հունիսի 4-ին ԱՄՆ նախագահը Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ պաշտոնական նախաճաշի կմասնակցի, որից հետո կողմերը բանակցությունները կշարունակեն վարչապետի նստավայրում: Բանակցություններին կհաջորդի Դոնալդ Թրամփի և Թերեզա Մեյի համատեղ մամուլի ասուլիսը:

Հունիսի 5-ին Դոնալդ Թրամփը, Մեծ Բրիտանիայի թագուհին և արքայազն Չարլզը կմասնակցեն Երկրորդ ճակատի բացման 75-ամյակին նվիրված միջոցառմանը: Միջոցառումից հետո ԱՄՆ նախագահը կմեկնի Իռլանդիա, որտեղ կհանդիպի այդ երկրի վարչապետ Լեո Վարադկարի հետ: Այս հանդիպումից հետո Դոնալդ Թրամփը կմեկնի Հյուսիսային Իռլանդիայում գտնվող իր հյուրանոց և գոլֆի հանգստավայր:

Դոնալդ Թրամփի այցի շուրջ արդեն բավականին մեծ աղմուկ է ստեղծվել: Պատճառն այն մեկնաբանություններն են, որոնք Թրամփը կատարել է իրեն հյուրընկալող երկրի հասցեին: Լոնդոն վայրէջք կատարելուց րոպեներ առաջ ԱՄՆ նախագահը Թվիթերյան գրառմամբ քննադատել է Լոնդոնի քաղաքապետին՝ նրան անվանելով անհոգի ձախողակ:

«Սադիք Խանը, ով, անկասկած, շատ վատ գործ է արել Լոնդոնի քաղաքապետի պաշտոնում, հիմարաբար «նողկալի» է արտահայտվել Միացյալ Նահանգների՝ Միացյալ Թագավորության ամենակարևոր դաշնակցի նախագահի հասցեին: Նա անհոգի ձախողակ է, ով պետք է կենտրոնանա Լոնդոնում հանցագործությունների վրա, ոչ թե իմ», – գրել է Թրամփը:

Թրամփի գրառումից շատ չանցած՝ Լոնդոնի քաղաքապետի խոսնակը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ սա շատ ավելի լուրջ է, քան մանկական վիրավորանքները, և ԱՄՆ-ի նախագահը չպետք է այդքան իջներ:

Դոնալդ Թրամփի վրդովմունքի պատճառը, հավանաբար, եղել է այն, որ իր այցի նախօրեին Սադիք Խանը բրիտանական The Observer պարբերականում հոդված էր հրապարակել՝ Թրամփին անվանելով «համաշխարհային սպառնալիք»: Սադիք խանը քննադատել էր նաև այն, որ Թրամփը փորձում է միջամտել Մեծ Բրիտանիայի ներքին գործերին:

Թրամփն, իսկապես, Լոնդոն մեկնելուց առաջ մի քանի խորհուրդ էր տվել իրեն հյուրընկալող երկրին: Նա Բրիտանիայի իշխանություններին կոչ էր արել ԵՄ-ն լքել առանց համաձայնագրի: The Sun պարբերականին տված հարցազրույցում էլ Թրամփը հայտնել էր, որ պահպանողական կուսակցության ղեկավարի և Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնում տեսնում է այդ երկրի նախկին արտգործնախարար Բորիս Ջոնսոնին:

«Կարծում եմ՝ Բորիսը շատ լավ գործ կաներ: Նա հրաշալի կլիներ այդ պաշտոնում»,- հայտարարել է Թրամփը:

Հունիսի 7-ից Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը թափուր կմնա, քանի որ գործող վարչապետ Թերեզա Մեյը հայտնել է պաշտոնից հեռանալու մասին:

Թրամփի այցից առաջ սկանդալ է ստեղծվել նաև Մեգան Մարքլի անվան շուրջ:

Երբ Թրամփին պատմել են, որ Մեգան Մարքլն իր հասցեին քննադատական մեկնաբանություններ է արել, նա զարմացել է՝ ասելով, թե «չգիտեր, որ Մեգան Մարքլն այդքան չար է իր նկատմամբ»: Հետագայում Թրամփը լրատվամիջոցների տարածած այդ տեղեկություններն անվանել է «կեղծ լուրեր»: Ամեն դեպքում, Սասեքսի դքսուհին շաբաթներ առաջ է երեխա լույս աշխարհ բերել և այդ հարգելի պատճառաբանությամբ չի հանդիպի ԱՄՆ նախագահին:

Ի դեպ, ԱՄՆ նախագահի անվտանգությունն ապահովելու համար ծախսվել է ավելի քան 18 մլն ֆունտ սթեռլինգ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մելիքբեկյանն անդրադարձել է հարցին, թե արդյոք հրաժարական կտա

13:38 09.04.2025

Մելիքբեկյանն անդրադարձել է հարցին, թե արդյոք հրաժարական կտա

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը այսօր կայացած մամուլի ասուլիսում անդրադարձել է իր հրաժարականի պահանջի վերաբերյալ հարցին: «Ես հրաժարականի մասին հայտարարություն արել եմ: Եվ ասել եմ, որ հրաժարական չեմ տալու: Բոլոր բացատրությունները տվել եմ այդ հայտարարությունում: Բացառությամբ երկու ակումբի՝ մեր բոլոր ակումբների անդամների հետ պարբերաբար հանդիպումներ ունենում ենք: »,-ասել է նա։ Նրա վստահեցմամբ՝ բոլորը հասկանում […] ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 8-9-ը

13:30 09.04.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 8-9-ը

Բացահայտվել է 117 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 29 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 11 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 9-ական դեպք՝ խարդախության և հոգեկան ներգործության, 8 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 6-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու և անձնական ունեցվածքի գողության, 3-ական դեպք՝ խուլիգանության, […] ...

«Կրթական գործընթացների թվայնացմանը պետք է մոտենալ քաղաքացու տեսանկյունից». Ժաննա Անդրեասյան

13:23 09.04.2025

«Կրթական գործընթացների թվայնացմանը պետք է մոտենալ քաղաքացու տեսանկյունից». Ժաննա Անդրեասյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում կայացել է կրթական գործընթացների թվայնացման միջգերատեսչական աշխատանքային խմբի անդրանիկ նիստը, որը վարել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Աշխատանքային խումբը ձևավորվել է ԿԳՄՍ նախարարի հրամանով՝ ի կատարումն Հայաստանի թվայնացման ռազմավարության միջոցառումների ծրագրի: Նիստին մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ, աշխատանքային խմբի ղեկավար Արաքսիա Սվաջյանը: Միջգերատեսչական աշխատանքային խմբում ներգրավված են տարբեր կառույցների՝ ՀՀ […] ...

Արարատ Միրզոյանը կմասնակցի Անթալիայի դիվանագիտական ֆորումին

13:16 09.04.2025

Արարատ Միրզոյանը կմասնակցի Անթալիայի դիվանագիտական ֆորումին

Ապրիլի 11-12-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կմասնակցի Անթալիայի դիվանագիտական ֆորումին: Աշխատանքային այցի շրջանակներում ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ: Հայտնում են ԱԳՆ-ից։ ...

Բոլորը մեղավոր են պարտությունների համար․ Մելիքբեկյան

13:10 09.04.2025

Բոլորը մեղավոր են պարտությունների համար․ Մելիքբեկյան

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանն այսօրվա մամուլի ասուլիսում անդրադարձել է Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կրած պարտություններին: «Վրաստանից կրած խոշոր հաշվով պարտությունները շատ ծանր պարտություններ են, հատկապես, որ մենք նախորդ երկու տարիներին խոշոր հաշվով պարտություն չենք կրել: Բոլորը` ֆեդերացիայի ամբողջ անձնակազմը, բոլոր ֆուտբոլիստները, շատ ծանր են տանում այս պարտությունները։ Բոլորը մեղավոր են այս պարտությունների համար` […] ...

Օդի ջերմաստիճանն ապրիլի 11-ին կնվազի 5-7 աստիճանով

13:03 09.04.2025

Օդի ջերմաստիճանն ապրիլի 11-ին կնվազի 5-7 աստիճանով

Երևանում ապրիլի 9-ի ցերեկը, 10-14-ին սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 9-10-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 13-15մ/վ արագությամբ։ Մարզերում ապրիլի 9-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 10-14-ին` առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, 9-ին՝ առանձին հատվածներում հորդառատ։ Ապրիլի 11-14-ին գիշերը լեռնային շրջաններում տեղումները կդիտվեն ձյան տեսքով։ Քամին՝ հարավարևմտյան՝ 3-6մ/վ: Առանձին շրջաններում սպասվում […] ...

BACK_TO_TOP