«Սաստեքսի» ղեկավարությունն աշխատակիցների առաջ փակել է դռները և խուսափել Շիրակի մարզպետի հետ հանդիպումից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+15.09 oC

«Սաստեքսի» ղեկավարությունն աշխատակիցների առաջ փակել է դռները և խուսափել Շիրակի մարզպետի հետ հանդիպումից

19:22 03.06.2019

«Սաստեքս» գործարանի ղեկավարությունը խուսափում է Շիրակի մարզպետի հետ հանդիպումից: Այս մասին այսօր գործարանի աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ ասել է Տիգրան Պետրոսյանը: Անցած ուրբաթ գործարանի սեփականատերերը համաձայնության էին եկել, որ ցածր աշխատավարձից և պայմանագրի պայմաններից բողոքող աշխատակիցներն այսօր պետք է գնային աշխատանքի, բայց առավոտյան նրանց առաջ գործարանի դռները կրկին փակ են եղել և հայտնել են, որ աշխատանքը կկարողանան շարունակել միայն հինգշաբթի՝ պայմանագրերի վերանայումից հետո։

«Սաստեքսի» բանվորուհիներն էլ որոշել էին մարզպետ Տիգրան Պետրոսյանի հետ հանդիպման գալ։

սաստեքս գործարան ղեկավարություն

Շիրակի մարզպետն ասել է, որ իրական պատկերը հասկանալու համար այսօր նախատեսված էր նաև սեփականատերերի հետ հանդիպում, որը վերջիններս չեղարկել են։

«Այսօր նախատեսված էր նրանց ներկայացուցչի հետ հանդիպում, բայց զանգեցին, ասացին, որ հանդիպումը չի կայանա: Անկեղծ կուզենամ, շատ կուզենամ տեսնել տնտեսվարողին, որովհետև խուսափողական մոտեցում է՝ այսօր, վաղը գալիս ենք: Դա մեզ համար էլ հասկանալի չէ և նշանակում է, որ խնդիրը շատ ավելի խորն է»,- ասել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը:

«Սաստեքսի» ղեկավարությունը նոր որոշում է ընդունել, որը վերաբերում է աշխատանքային պայմանագրերի վերանայմանը: Ներկայիս պայմանագրերի բովանդակությունից, ըստ աշխատակիցների, իրենք տեղյակ չեն: Իսկ աշխատանքի ընթացքում նրանց վճարվել է նվազագույն աշխատավարձից ցածր, արձակուրդից օգտվելու հնարավորություն չեն ունեցել: Ըստ աշխատակիցների՝ ոտնահարվել են իրենց իրավունքները:

Շիրակի մարզպետը նշել է, որ կաջակցի աշխատակիցներին դատական կարգով գործատուի հետ հարաբերությունները պարզելու հարցում, եթե գործը դրան հասնի։

«Որևէ կերպ միջամտել, գործարանը փակել շատ հեշտ է: Մեկ, երկու գործողությունով կարող ենք, բայց մեզ պետք է ոչ թե փակել,այլ ունենալ արժանապատիվ աշխատատեղեր, մարդկանց աշխատանքի հնարավորություն և գործարար, որը պետք է ստանա շահույթ, այսինքն` մենք պետք է գտնենք ոսկե միջինը թե´ աշխատողների, թե´ տնտեսվարողի համար: Մեր խնդիրն է օր առաջ գտնել կոնսենսուսային լուծում մեր ժողովրդի շահերը պաշտպանելով: Եթե չենք ունենա այդ կոնսենսուսը, կգնանք իրավական ճանապարհով»,- ասել է Տիգրան Պետրոսյանը:

Գործարանի ղեկավարությունը խոստացել է պայմանագրերը վերանայել և բանվորներին նորից աշխատանքի կանչել հինգշաբթի օրը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանում «Nissan»-ը բախվել է եզրաքարին, հայտնվել հետիոտնի համար նախատեսված վայրում և կոտրել երկաթե ճաղավանդակը

21:17 19.04.2025

Երևանում «Nissan»-ը բախվել է եզրաքարին, հայտնվել հետիոտնի համար նախատեսված վայրում և կոտրել երկաթե ճաղավանդակը

Ապրիլի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:40-ի սահմաններում «Nissan» մակնիշի ավտոմեքենան Դավիթաշենից դեպի Աշտարակ տանող ճանապարհահատվածում՝ Աշտարակի խճուղում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին՝ կոտրելով երկաթե ճաղավանդակը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի […] ...

Առողջապահության նախարարությունն արդեն մեկ տարի է` տրամադրում է ցրված սկլերոզ ունեցող պացիենտների դեղերը

21:00 19.04.2025

Առողջապահության նախարարությունն արդեն մեկ տարի է` տրամադրում է ցրված սկլերոզ ունեցող պացիենտների դեղերը

Դեղապահովման մեր ծրագրի հաջողություններից մեկն է ցրված սկլերոզ ունեցող պացիենտների համար դեղի 4 տեսակով ապահովումը: Այս մասին հայտնում են ԱՆ-ից։ «Յուրաքանչյուր հիվանդի համար տարեկան այն արժենում էր 4 մլն դրամ: Առողջապահության նախարարությունն արդեն մեկ տարի է` տրամադրում է դեղը: Կենսական այս ծրագիրը կյանքի է կոչվում բոլորիս ջանքերի` մեր վճարած հարկերի շնորհիվ: Այսօր հարկ վճարողի օրն […] ...

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

20:50 19.04.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ Ժամը 10։00-16:00-ն ընկած ժամանակահատվածում կարգաբերական աշխատանքների իրականացման նպատակով՝ Դավթաշեն 4-րդ թաղամասի և հարակից տարածքների էլ․ սնուցումը 1 ժամով մաս-մաս կդադարեցվի: Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Նալբանդյան փ. 28 հասցե և հարակից ոչ […] ...

ՃՏՊ Ձորաղբյուր գյուղում․ կա տուժած

20:40 19.04.2025

ՃՏՊ Ձորաղբյուր գյուղում․ կա տուժած

Ապրիլի 19-ին, ժամը 17:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ձորը, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է […] ...

Asharq. Հռոմում ԱՄՆ-Իրան բանակցություններից հետո Ուիթքոֆը հանդիպել է Գրոսսիին

20:31 19.04.2025

Asharq. Հռոմում ԱՄՆ-Իրան բանակցություններից հետո Ուիթքոֆը հանդիպել է Գրոսսիին

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը հանդիպել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ ԱՄՆ-Իրան բանակցությունների երկրորդ փուլից հետո։ Այս մասին հայտնում է Asharq հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներին։ Ապրիլի 19-ին Օմանի միջնորդությամբ Հռոմում կայացել է ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի բանակցությունների երկրորդ փուլը։ Ինչպես մեկ շաբաթ առաջ, ամերիկյան պատվիրակությունը գլխավորում էր Ուիթքոֆը, իսկ Իրանի պատվիրակությունը՝ արտգործնախարար […] ...

Քաղաքային ծառատունկի շրջանակում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվել

20:20 19.04.2025

Քաղաքային ծառատունկի շրջանակում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվել

Նոր Նորք վարչական շրջանի Սուրբ Սարգիս եկեղեցու և Դավիթ Բեկ փողոցի միջնամասի կասկադային հատվածին հարող 6 հա տարածքը կանաչապատ ու խնամված կդառնա: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ «Քաղաքային ծառատունկի շրջանակում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվել, որոնց շարքում՝ սոսիներ, կաղնիներ, ձիակասկեր, կատալպաներ, կեյլեթերիաներ, ինչպես նաև պտղատու ծառատեսակներ են՝ ծիրանենի, […] ...

BACK_TO_TOP