Ո՞ւմ նկատի ունեք «լրագրող» ասելիս. Բագրատյանը՝ Սամսոնյանին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
11:11:58
Ամսաթիվ
08 04 2025
«Ապրիլ 2025
ԿԵԵՉՀՈւՇ
303112345
6789101112
13141516171819
20212223242526
27282930123
45678910
  • $
    391.14
  • RUBLE
    4.55
  • 428.65
WEATHER
+15.09 oC

Ո՞ւմ նկատի ունեք «լրագրող» ասելիս. Բագրատյանը՝ Սամսոնյանին

16:15 03.06.2019

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ՝ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին: Խմբակցության անդամ Անի Սամսոնյանը նշեց՝ նախաձեռնության պատճառ է դարձել այն, որ սահմանափակվում է լրատվամիջոցների մասնակցությունը Երևանի ավագանու նիստերին:

Պատգամավորն ասաց՝ թեպետ ուղիղ հեռարձակումները կային, բայց դրանից ամեն պահի լրագրողները կարող էին զրկվել, բացի այդ՝ նրանք զրկվում էին իրենց բացառիկ տեսանյութերն ունենալու հնարավորությունից, ըստ այդմ՝ սա սահմանափակվում էր լրագրողի ազատությունը: Սամսոնյանի խոսքով՝ իրենց համար ընդունելի է Կառավարության պնդումը, թե մարդկանց մասնակցությունը այդ նիստերին չի կարող լինել անսահմանափակ, քանի որ կան անվտանգության հարցեր:

«Այո´, նիստերի դահլիճն ունի տեխնիկական խնդիրներ, սակայն ժողովրդավարության նպատակներով անհրաժեշտ է, որ այն բաց լինի բոլոր նրանց համար, որ ցանկանում են մասնակցել համայնքի խնդիրներին: Մենք համաձայնության եկանք նաև այն հարցում, որ լրագրողների համար հատուկ սենյակը պահպանվի, բայց այն կցված լինի նիստերի դահլիճին, որ վերջիններս կարողանան անմիջապես հետևել իրադարձություններին»,- ասաց նա:

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը հետաքրքրվեց՝ «լրագրող» ասելիս ում նկատի ունի: Նա բերեց օրինակ՝ որևէ ՍՊԸ ունի լրատվական ծառայություն, նրա աշխատակիցը համարվո՞ւմ է լրագրող, այդ աշխատակիցը կարո՞ղ է ազատորեն գալ, հավատարմագրվել, մասնակցել նիստերին:

«Այո´, այն բոլոր լրատվամիջոցները, որ գրանցված են, ովքեր կարող են ցույց տալ իրենց լրատվամիջոցը հաստատող փաստաթուղթը, կարող են անարգել մուտք գործել Երևանի քաղաքապետարան և լուսաբանել իրենց հուզող թեմաները»,- նշեց Սամսոնյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են մեթամֆետամին և հաբեր

15:08 08.04.2025

Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են մեթամֆետամին և հաբեր

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում ստացված տվյալներն իրացվեցին մարզի պարեկների հետ: Ապրիլի 7-ին` ժամը 15.10-ին, Արմավիր-Երևան ավտոճանապարհի Ակնալիճ գյուղի հատվածում, հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկածով, ձերբակալվեց և վարչություն տեղափոխվեց Արմավիր քաղաքի բնակիչ 40-ամյա մի տղամարդ: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց մեթամֆետամի նմանվող զանգվածով հանդերձ 12,8 գրամ կշռող ապակյա ծխամորճ և երեք դեղահաբ: Տղամարդը հայտնեց, որ ծխամորճում մեթամֆետամին […] ...

Ալեն Սիմոնյանը ստորագրել է Վիլեն Գաբրիելյանի` պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը

15:03 08.04.2025

Ալեն Սիմոնյանը ստորագրել է Վիլեն Գաբրիելյանի` պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը

Ալեն Սիմոնյանը ստորագրել է Վիլեն Գաբրիելյանի` պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը։ «Հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը եւ առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի եւ 155-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի պահանջներով՝ դադարած համարել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի՝ պատգամավորի լիազորությունները»,- նշված է […] ...

SHANTNEWS

15:00 08.04.2025

SHANTNEWS

Ալեն Սիմոնյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումները

14:58 08.04.2025

Ալեն Սիմոնյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումները

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Կիպրոսի դեսպան Միքայել Մավրոսին: Հանդիպման առանցքում են եղել Հայաստանի եւ Կիպրոսի միջեւ ինչպես երկկողմ մակարդակում, այնպես էլ միջազգային հարթակներում համագործակցությանը վերաբերող տարբեր հարցեր: Զրուցակիցները քննարկել են նաեւ Հայաստան-ԵՄ հարաբերություններին, միջխորհրդարանական համագործակցությանը, ինչպես նաեւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող երկկողմ հետաքրքրության մի շարք հարցեր: ...

Հայտնաբերելով իրավախախտումը՝ Արագածոտնի պարեկները բացահայտեցին նաև խոշոր չափերի թմրանյութ ապօրինի պահելու դեպք

14:53 08.04.2025

Հայտնաբերելով իրավախախտումը՝ Արագածոտնի պարեկները բացահայտեցին նաև խոշոր չափերի թմրանյութ ապօրինի պահելու դեպք

Ապրիլի 4-ին Արագածոտնի մարզի պարեկները Երևան-Գյումրի ավտոճանապարհին, առանց վարորդական իրավունքի վկայականի վարելու համար, կանգնեցրել են «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենան։ Այնուհետև, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, 31-ամյա վարորդին և 24-ամյա ուղևորին ձերբակալել և տեղափոխել են Համայնքային ոստիկանության Թալինի բաժին: Ուղևորի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են կանեփի սերմեր և դատարկ կաթուցիչ։ Փաստաթղթերը ներկայացվել են Թալինի քննչական բաժին, ուղևորը […] ...

Բրազիլիան դադարեցնում է առանց վիզայի ճանապարհորդությունը ԱՄՆ քաղաքացիների համար

14:49 08.04.2025

Բրազիլիան դադարեցնում է առանց վիզայի ճանապարհորդությունը ԱՄՆ քաղաքացիների համար

Բրազիլիան ապրիլի 10-ից կվերացնի առանց վիզայի ռեժիմը ԱՄՆ քաղաքացիների համար, հայտարարել է Բրազիլիայում ԱՄՆ դեսպանատունը։ «2025 թվականի ապրիլի 10-ից Բրազիլիայի կառավարությունը կվերականգնի մուտքի արտոնագրի պահանջները Բրազիլիա մեկնող ԱՄՆ բոլոր քաղաքացիների համար։ Խնդրում ենք կիսել այս տեղեկատվությունը հարազատների, ընկերների և գործընկերների հետ, ովքեր պատրաստվում են այցելել Բրազիլիա»,- ասվում է դեսպանատան պաշտոնական կայքում։ Ինչպես պարզաբանել է բրազիլական […] ...

BACK_TO_TOP