ՍԱՊԾ պետը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է իր տոմսի արժեքն ու «բիզնես կլասում» գտնվելու պատճառը՝ արձագանքելով օգտատերերի քննարկումներին։
«Հաճելի անակնկալի տհաճ շարունակությունը։
Երեկ Մոսկվայից Երևան չվերթում պարզվեց, որ ինքնաթիռում տեղերի խնդիր կա և տոմսս տեղում փոխվեց բիզնեսի։
Քիչ առաջ պարզեցի, որ քննարկվում է բիզնեսով գալուս հարցը։ Չեմ կարողանում կողմնորոշվել «Աերոֆլոտի» անակնկալն էր ավելի հաճելի, թե դրա շուրջ քննարկումն ավելի տհաճ։ Քննարկմանը հաճույքով մասնակցողներին հաճույքով ցույց եմ տալիս գնածս տոմսը, որը տեղում դարձավ բիզնես։)))
Ասում են ամոթը լավ բան է, լավ կլինի, որ որոշ մարդիկ ունենան։
Հ.Գ. Կներեք, որ ձեր խրախճանքը երկար չտևեց»,- գրել է Գեորգի Ավետիսյանը: