Ձերբակալում եք երկու հոգու, անունը դնում, թե շրջանակը պարզ է. Սամվել Բաբայանի գրասենյակը՝ Քննչական կոմիտեին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
4:59:44
Ամսաթիվ
09 04 2025
«Ապրիլ 2025
ԿԵԵՉՀՈւՇ
303112345
6789101112
13141516171819
20212223242526
27282930123
45678910
  • $
    391.01
  • RUBLE
    4.56
  • 427.33
WEATHER
+14.09 oC

Ձերբակալում եք երկու հոգու, անունը դնում, թե շրջանակը պարզ է. Սամվել Բաբայանի գրասենյակը՝ Քննչական կոմիտեին

18:04 01.06.2019

ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի գրասենյակն արձագանքել է Քննչական կոմիտեի հայտարարությանը՝ իր համակիրների վրա կրակոցներ արձակելու վերաբերյալ: Բաբայանի գրասենյակի տարածած հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Հանգամանքները, քննչական կոմիտեի հայտարարությունը, լրատվականների ինֆորմացիոն հրապարակումները դասավորվեցին այնպես, որ մեզ համար այդպես էլ մութ մնաց, հիմա Սամվել Բաբայանի համակիրներին մոտ 50 հոգանոց խումբը ավտոմեքենաներով հետապնդել է կիլոմետրերով , առնվազն 4 տեղ տեսախցիկներով ֆիքսվել, ապա Սամվել Բաբայանի համակիրների վրա կրակ բացել ֆինանսական, կենցաղային բնույթի հարցի՞ պատճառով, թե՞ Մարտակերտի քաղաքապետի որդու մակարդակով, որը մեքենայի մեջ չի եղել։ Կամ ի՞նչ է նշանակում նախաքննական մարմինը «Հայկական ժամանակի» լրագրողի մակարդակով հայտնում է, թե բա երկրորդ վարկածն էլ կա, որ քաղաքապետի որդու հետ է կապված, այսինքն եթե քաղաքապետի որդին լիներ մեքենայի մեջ զենք կիրառելը արդարացվա՞ծ էր կամ դուք այդ ո՞ր օրենքով եք հաստատելու, որ այդ մարդիկ հենց քաղաքապետի որդու համար էին եկել։

Սա ի՞նչ վարկած է , պարոնայք իրավապահներ, սա հեքիաթի ժանրից է, թե՞ նորից կրկեսային ներկայացման ենք ականատես լինում։ Կողմնորոշվեք՝ կողմնորոշվենք։ 50 հոգանոց խումբը հետապնդում է մի մարդու, որը հետապնդվող մեքենայում չի ու կրակահերթ բացում այդ ուղղությամբ, դեռ կրակահերթի մասնակիցներից մեկն էլ ՝ ոմն Առաքելյան Արմեն զանգում է Մոսկվա ու գլուխ գովում, թե այդ պահին իրենք Սամվել Բաբայանի տղերքի մեքենայի վրա են կրակում, սա դուք համարում եք ոչ քաղաքական հետապնդու՞մ։ Պարոնայք ի՞նչ է կատարվում, սա ոչ պրոֆեսիոնալ պահվա՞ծք է ,թե ոչինչ չի փոխվել էլի մերոնք–ձերոնք ենք խաղում։ Դուք ձերբակալում եք երկու հոգու, անունը դնում, թե շրջանակը պարզ է, մինչդեռ առնվազն հիսուն հոգի մասնակցություն է ունեցել այս հանցագործությանը, ի դեպ առնվազն չորսն եղել են գյուղապետեր։

Մենք գիտենք հատ-հատ, ովքեր են եղել, ինչ մեքենայով։ Մենք չենք ուզում շատ բան ասել՝ մտածելով, որ գաղտնիություն ենք պահպանում մինչև նախաքննության ավարտը, բայց դուք դեռ չավարտած արդեն գնահատականներ եք տալիս։ Սա՞ է փոխվել մեր երկրում։ Սրանով ենք օրենքի երկիր կառուցու՞մ։ Ցավոք սրտի, սրանով միայն կործանման ենք գնում ու երբեք էլ այդ սպիտակ լույսը չենք տեսնելու։ Քննչական կոմիտեն թող ուրեմն նաև հայտարարի, որ եղել են առերեսումներ, ու որ Բաբայանի համակիր երկու տղաները ծանոթ չեն եղել իրենց վրա կրակողներին, առավել ևս ֆինանսական կամ կենցաղային խնդիր ունեցել նրանց հետ։

Կրկին ու կրկին վերահաստատում ենք այն փաստը, որ Սամվել Բաբայանը, Նրա համակիրներ Արմեն Մեժլումյանն ու Արամ Հովակիմյանը, որոնք եղել են հետապնդվող ավտոմեքենայում, երբեք հակառակ կողմի հետ չեն ունեցել որևէ առնչություն՝ կլինի դա ֆինանսական, թե կենցաղային բնույթի։ Մեզ համար նաև զարմանալի չէ, որ այս ինֆորմացիան հիմնականում տալիս են այն լրատվականները , որոնք ամեն քնել զարթնելուց, մեկ Ռոբերտ Քոչարյանին ուղարկում են Արցախ, որ Սամվել Բաբայանի դեմ թեկնածություն դնի, մեկ Քոչարյան Ռոբերտին ուղարկում են Արցախ, որ Բաբայան Սամվելին աջակցի։ Ամոթ է, ստոր է և ոչ պատվաբեր ձեր քայլերը։ Ունեք ձեր թեկնածուն Արցախում, շատ լավ է, հալալ լինի ձեզ, բայց դա երբեք չի նշանակում, որ ,մյուս թեկնածույի մասին պետք է տարածեք անհիմն, ստոր ու կեղտոտ տեղեկատվություն։ Մենք հետամուտ ենք լինելու մինչև վերջ, այս գործի քաղաքական գնահատականի հաստատմանը։

Բոլոր օրինական միջոցների դիմելու ենք բացահայտելու համար ճշմարիտն ու իրականը։ Մենք երբեք հակված չենք ինչ-որ մեկի պատիժը տեսնելու կամ հաշվեհարդար լինելու, մենք չենք ասում հանցագործության մասնակիցներին «կախեք» , այլ կոչ ենք անում տալ ճիշտ գնահատականներ, օրենքի ուժով պատժել մեղավորներին, որ ժողովուրդն էլ համոզվի, որ հին բարքերը արդեն անցյալում են ու չկա էլ անպատժելիություն։ Իսկ եթե ոչ, ապա մենք ականատես կլինենք դրանց կրկնմանը և նորանոր զարգացումներին։ Սա կազմակերպված բանդա է,որը գործում է Մարտակերտի ու Քարվաճառի շրջաններում, իսկ թե ինչքան է ազգաբնակչությունը ահաբեկված և վախենում խոսել, պատրաստ ենք մենք ներկայացնել փաստեր»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ֆրանսիայում մեկնարկել է «Հայաստանի օրեր․ մշակութային ճամփորդություն դեպի Հայաստան» խորագիրը կրող միջոցառումների շարքը

08:50 09.04.2025

Ֆրանսիայում մեկնարկել է «Հայաստանի օրեր․ մշակութային ճամփորդություն դեպի Հայաստան» խորագիրը կրող միջոցառումների շարքը

Ապրիլի 7-ին Ֆրանսիայի Շարանտոն-լը-Պոն քաղաքում մեկնարկել է «Հայաստանի օրեր․ մշակութային ճամփորդություն դեպի Հայաստան» խորագիրը կրող երկշաբաթյա միջոցառումների շարքը։ Այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։ «Նույն օրը երեկոյան տեղի է ունեցել միջոցառումների մեկնարկի հանդիսավոր արարողություն, որի ընթացքում ելույթներով են հանդես եկել Շարանտոն-լը-Պոնի քաղաքապետ Էրվե Գիքելը, Ֆրանսիայում ՀՀ դեսպանության երրորդ քարտուղար Շիրազ Հովակիմյանը և միջոցառումների կազմակերպման […] ...

Թրամփը կարծում է, որ Չինաստանն ի վերջո առևտրային գործարք կկնքի ԱՄՆ-ի հետ

08:38 09.04.2025

Թրամփը կարծում է, որ Չինաստանն ի վերջո առևտրային գործարք կկնքի ԱՄՆ-ի հետ

Չինաստանը ցանկանում է առեւտրային գործարք կնքել ԱՄՆ-ի հետ։ Այս մասին վստահություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ երեքշաբթի օրը ելույթ ունենալով մայրաքաղաքում՝ Հանրապետական ​​ազգային կոմիտեի համար դրամահավաքի միջոցառմանը։ Նա ընդգծել է, որ Վաշինգտոնը 104 տոկոս մաքսատուրքեր կսահմանի չինական ապրանքների վրա, քանի դեռ Պեկինը «առեւտրային գործարք չի կնքել» Միացյալ Նահանգների հետ։ Թրամփը նշել է, որ ԱՄՆ […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

08:28 09.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ԱՄՆ-ը մարտի կեսերից հարվածել է Եմենում հութիների ավելի քան 300 թիրախների․ Al Jazeera

08:20 09.04.2025

ԱՄՆ-ը մարտի կեսերից հարվածել է Եմենում հութիների ավելի քան 300 թիրախների․ Al Jazeera

Եմենի «Անսար Ալլահ» շարժման հութի ապստամբների դեմ մարտի կեսերին սկսված գործողության ընթացքում ԱՄՆ զինված ուժերը հարվածներ են հասցրել ապստամբների ավելի քան 300 թիրախներին։ Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը՝ վկայակոչելով անանուն ամերիկացի պաշտոնյային։ «Մեր զինված ուժերը հարվածներ են հասցրել Եմենում հութիների ավելի քան 300 օբյեկտներին մարտ ամսից սկսած»,- ասել է նա՝ չհստակեցնելով, թե […] ...

Չինաստանի ծերանոցում հրդեհ է բռնկվել. կան զոհեր

08:10 09.04.2025

Չինաստանի ծերանոցում հրդեհ է բռնկվել. կան զոհեր

Չինաստանի հյուսիսում ծերանոցում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով 20 մարդ է զոհվել, հայտնում է Xinhua-ն՝ հղում անելով տեղի իշխանություններին։ Գործակալության տվյալներով՝ հրդեհը տեղի է ունեցել երեքշաբթի տեղական ժամանակով 21:00-ին (Մոսկվայի ժամանակով 16:00-ին) Հեբեյ նահանգի Չենգդե քաղաքի Լոնգհուա շրջանում: «Նախնական տվյալներով՝ հրդեհի հետևանքով զոհվել է 20 մարդ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Հաղորդվում է, որ մնացած տարեցները […] ...

Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը

08:01 09.04.2025

Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

BACK_TO_TOP