Կատուները շներից խելացի են, բայց խնամքով թաքցնում են դա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 11 2024
  • $
    392.97
  • RUBLE
    3.57
  • 414.58
WEATHER
--1.91 oC

Կատուները շներից խելացի են, բայց խնամքով թաքցնում են դա

21:12 02.06.2019

Գիտնականները պարզել են, որ կատուները խելքով չեն զիջում շներին: Թեև երկար ժամանակ  ընդունված էր կարծել, որ շներն են ավելի խելացի, քան կատուները, գիտնականները տեսություն են մշակել, որը հաստատում է իրենց  համոզմունքը: Դրա էությունն այն է, որ առանձին վերցրած մեկ կատուն ավելի լավ որսորդ է, քան գայլը կամ շունը: Կատուն ավելի հեշտ ու արագ է մուկ որսում, քան շունը՝  նապաստակ:

 Ու անգամ չափը չէ էականը: Լուսանը ավելի հեշտ կորսա նապաստակ, քան շունը: Իրենց որսոսրդական անտաղանդությունը շները փոխհատուցում են խմբով որսի ժամանակ, երբ պետք է գործողությունները համաձայնեցված լինեն ու դերերը՝ հստակ բաշխված:  Այդ պատճառով շներն ունեն բարձր ինտելեկտ, թիմով աշխատելու հմտություներ: Իսկ կատուներն անհատապաշտներ են՝ ինդիվուդուալիստներ:

Ամբողջ աշխահում շների ինտելեկտն ուսումնասիրում է 12 գիտական լաբորատորիա: Իսկ կատուների ինտելեկտը հետաքրքրել է միայն ծաղրածու Կուկլաչովին: Աստիճանաբար շների բարձր ինտելեկտը կատուների համեմատ դարձել է աքսիոմա:

  ԿԱՏՎԱՅԻՆ  ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ

Վերջին 10 տարում գիտության մեջ  տեղի ունեցան իրադարձություններ, որոնք  կարելի է  գնահատել, որպես «կատվային հեղափոխություն»:  Եթե շնասերները, որպես ապացույց, պնդում էին, թե շան ուղեղն ավելի ծանր է,  քան կատվինը, կատվասերները  հայտնաբերեցին, որ զոլավոր փիսիկների ուղեղում նեյրոնների ցանցն ավելի խիտ է:

Այդ  պատճառով 25 գրամ ուղեղ ունեցող կատվի գլխում կա 300 մլն նեյրոն, իսկ 75 գրամ ուղեղ ունեցող շան գլխում ՝ 165  միլիոն նեյրոն: Բացի այդ, կատուների հիշողությունն ավելի լավն է: Այսպիսի  փորձ են արել գիտնականները՝ ցույց  են տվել համեղ կերակուր թե՛ կատուներին, թե՛ շներին, հետո պահել են դա և կենդանիների ուշադրությունը շեղել: Կատուները 15 ժամ հիշել են պահված կերակուրի մասին, իսկ շները 5 րոպե անց մոռացել են:
Ուղղակի փիսոները չեն սիրում ենթարկվել …

Ստացված տվյալների հիման վրա գիտնականները կրկին վերադարձել են ինտելեկտի հարցին՝ ո՞վ է խելացի ՝ շո՞ւնը, թե՞  կատուն:

Պարզվել է  նաև, որ ի տարբերություն շների, որոնց համար տերը մեծ մասամբ «սննդի մատակարար է», կատուները ընկերությունը վեր են դասում սննդից: Փորձ են արել՝ 19 կատվի 2.5 ժամ պահել են դատարկ սենյակում՝ առանց ուտելիքի: Հետո  բացել են դուռը և առաջարկել՝  սնունդ, խաղալիքներ, շփում տիրոջ հետ:

Կատուների 65 տոկոսը մոտեցել է տիրոջը:  Գիտնականները վերջնականապես համոզվել են, որ կատուները շներից ոչ պակաս կարող  են օգնել որոնողական աշխատանքներում՝ գտնել թմրամիջոց, կորած մարդկանց, կամ հոտով  ճանաչել քաղցկեղով հիվանդ մարդուն:

Կատուները շատ խելացի են, պարզապես ձևացնում են իրենց անխելք, գուցե, որպեսզի մարդիկ չաշխատեցնեն նրանց շների պես:  Գիտնակաները կարծում են, որ կատուներին նույնպես կարելի է վարժեցնել, պարզապես ոչ թե ուտելիքով, այլ քնքշությամբ և գովեստով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ավստրալիայի Սենատը հաստատել է աշխարհում առաջին օրինագիծը, որն արգելում է երեխաներին օգտվել սոցիալական ցանցերից

00:00 29.11.2024

Ավստրալիայի Սենատը հաստատել է աշխարհում առաջին օրինագիծը, որն արգելում է երեխաներին օգտվել սոցիալական ցանցերից

Ավստրալիայի Սենատը հինգշաբթի հավանություն է տվել օրինագծին, որն արգելում է 16 տարեկանից ցածր անձանց կողմից սոցիալական մեդիայի օգտագործումը, հայտնում է Associated Press-ը։ Նշվում է, որ սա աշխարհում առաջին նման օրենքն է։ Խորհրդարանի վերին պալատը 34 կողմ ձայնով հաստատել է փաստաթուղթը։ Արգելքին դեմ է քվեարկել 19 խորհրդարանական։ Նախորդ օրը Ներկայացուցիչների պալատը նույնպես ճնշող մեծամասնությամբ աջակցել է […] ...

Անհայտ ԱԹՍ-ները արդեն երկրորդ շաբաթն է՝ թռչում են Բրիտանիայում գտնվող ԱՄՆ ռազմաօդային ուժերի բազաների վրայով

23:55 28.11.2024

Անհայտ ԱԹՍ-ները արդեն երկրորդ շաբաթն է՝ թռչում են Բրիտանիայում գտնվող ԱՄՆ ռազմաօդային ուժերի բազաների վրայով

Մեծ Բրիտանիայում երկրորդ շաբաթն է, ինչ գրանցվում են անօդաչու թռչող սարքերի թռիչքներ ԱՄՆ ավիաբազաների վրայով, որտեղ տեղակայված են ռազմաօդային ուժերի ինքնաթիռները, հայտնում է ամերիկյան The War Zone հրատարակությունը՝ հղում անելով ԱՄՆ զինված ուժերին։ Ըստ ԱՄՆ զինված ուժերի՝ դրանք սիրողական դրոններ չեն։ Նոյեմբերի 20-ից փոքր անօդաչու թռչող սարքեր են նկատվել RAF Lakenheath, RAF Mildenhall և RAF […] ...

Զուրաբիշվիլին Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ միացել է ցուցարարներին

23:50 28.11.2024

Զուրաբիշվիլին Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ միացել է ցուցարարներին

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին միացել է Թբիլիսիի խորհրդարանի շենքի մոտ ցուցարարներին։ Այս մասին դեպքի վայրից հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ «Ես այստեղ եմ այս մարդկանց հետ։ Ես կլինեմ ամենուր, որտեղ կարող եմ: Սկսվում է դիմադրությունը, որը չի ավարտվի այնքան ժամանակ, քանի դեռ չենք ստացել նոր խորհրդարանական ընտրություններ»,- հանրահավաքում ասել է Զուրաբիշվիլին՝ դիմելով հավաքվածներին, որոնք նրան ողջունել […] ...

Լեհաստանի հետախուզական ծառայության ղեկավարը սխալ է համարել Ուկրաինա ՆԱՏՕ-ի զորքեր ուղարկելու գաղափարը

23:45 28.11.2024

Լեհաստանի հետախուզական ծառայության ղեկավարը սխալ է համարել Ուկրաինա ՆԱՏՕ-ի զորքեր ուղարկելու գաղափարը

Լեհաստանի Ազգային անվտանգության բյուրոյի ղեկավար Յացեկ Սեվերան սխալ է անվանել Ուկրաինա ՆԱՏՕ-ի զորքեր ուղարկելու գաղափարը։ «Ոչ հիմա»,-պատասխանել է նա՝ լեհական Radio Zet-ի եթերում այն հարցին, թե արդյոք ՆԱՏՕ-ն պետք է զորքեր ուղարկի Ուկրաինա: «ՆԱՏՕ-ն պաշտպանական դաշինք է, սա է նրա հիմնական ռազմավարությունը, դոկտրինան և գործելու երաշխիքը: Այն պետք է գործի խաղաղ պայմաններում, որը պետք է […] ...

Լագարդը կոչ է արել ԵՄ առաջնորդներին կանխել ԱՄՆ-ի հետ առևտրային պատերազմը

23:40 28.11.2024

Լագարդը կոչ է արել ԵՄ առաջնորդներին կանխել ԱՄՆ-ի հետ առևտրային պատերազմը

Եվրոպական կենտրոնական բանկի նախագահ Քրիստին Լագարդը կոչ է արել եվրոպական քաղաքական առաջնորդներին աշխատել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ առևտրային մաքսատուրքերի շուրջ և ավելի շատ ամերիկյան ապրանքներ գնել: Այդ մասին նա ասել է Financial Times-ին: Կոշտ առևտրային պատերազմը, Լագարդի կարծիքով, կարող է ջնջել համաշխարհային տնտեսական աճը և նույնիսկ հանգեցնել համաշխարհային ՀՆԱ-ի անկմանը: ԵԿԲ-ի ղեկավարն ասել […] ...

Լիբանանը պետք է նախագահ ընտրի «Հըբոլլահ»-Իսրայել զինադադարից հետո 60 օրվա ընթացքում

23:36 28.11.2024

Լիբանանը պետք է նախագահ ընտրի «Հըբոլլահ»-Իսրայել զինադադարից հետո 60 օրվա ընթացքում

Լիբանանի խորհրդարանը, համաձայն «Հըբոլլահ» շարժման և Իսրայելի միջև կնքված հրադադարի համաձայնագրի, պետք է նոր նախագահ ընտրի զինադադարից հետո 60 օրվա ընթացքում, հինգշաբթի հաղորդում է The National-ը՝ հղում անելով աղբյուրներին: «Բանակցություններում, որոնք հանգեցրին այս համաձայնագրին, մենք պայմանավորվեցինք միջնորդների հետ, որ Լիբանանը պետք է վերջապես նախագահ ընտրի զինադադարից հետո 60 օրվա ընթացքում»,-հրատարակությունը մեջբերում է լիբանանյան անվտանգության բարձրաստիճան […] ...

BACK_TO_TOP