Փորձ 5. ՍԴ անդամի ընտրության քրոնիկոնը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+4.09 oC

Փորձ 5. ՍԴ անդամի ընտրության քրոնիկոնը

17:15 31.05.2019

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է փաստաբան Վահե Գրիգորյանի թեկնածությունը: ՍԴ դատավորի ընտրության հարցը խորհրդարանը «ժառանգել» է նախորդ գումարման խորհրդարանից: Արդեն ավելի քան մեկ տարի է՝ ՍԴ դատավորի տեղը թափուր է մնում, քանի որ պատգամավորներն այս հարցում համաձայնության չեն գալիս:

SHANTNEWS.am-ն առանձնացրել է Սահմանադրական դատավորի ընտրության անհաջող փորձերի մեկամյա պատմությունը:

2018 թ. մայիսի 4-ին ԱԺ հերթական քառօրյայի ժամանակ տեղի ունեցավ Սահմանադրական Դատարանի դատավորի քվեարկությունը: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ներկայացրած՝ Էմիլ Բաբայանի թեկնածությանը թեև որևէ քաղաքական ուժ դեմ չէր արտահայտվել, սակայն «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունները հայտարարել էին, որ բոյկոտելու են քվեարկությունը, քանի որ Էմիլ Բաբայանի թեկնածությունը ներկայացվել է ընթացակարգերի մի շարք խախտումներով:

Խորհրդարանական երկու խմբակցությունների բոյկոտի արդյունքում՝ Բաբայանը չընտրվեց:

Էմիլ Բաբայան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար ընթացիկ տարվա մարտի 21-ին առաջադրեց Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը:

Հովհաննիսյանը 2001 թ.-ից աշխատում է իրավունքի ոլորտում: Դասավանդել է աշխարհի մի շարք առաջատար բուհերում: Չորս լեզու գիտի՝ գերմաներեն, անգլերեն, ռուսերեն, մի քիչ էլ՝ ֆրանսերեն: ՀՀ քաղաքացի է, ծառայել է հայկական բանակում:

Գոռ Հովհաննիսյան

Մայիսի 15-ին նախագահը ՍԴ դատավորի թափուր տեղի համար առաջադրեց Արթուր Վաղարշյանի թեկնածությունը:

Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Վաղարշյանը դասավանդում է ԵՊՀ-ում, 1997թ.-ից մինչև օրս ՀՀ Իրավաբանների միության անդամ է, տիրապետում է հայերենին, ռուսերենին ու գերմաներենին: ՀՀ քաղաքացի է, ծառայել է ՀՀ զինված ուժերում: Վերապատրաստվել է Գերմանիայում, ԱՄՆ-ում, Մոսկվայում, Անգլիայում:

Նրա թեկնածությունը խորհրդարանը ևս մերժեց:

Արթուր Վաղարշյան

Նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմի այսօր տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ առնվազն մեկ տարի է՝ Հանրապետության նախագահը Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում ներգրավված է Սահմանադրական դատարանի դատավորի թափուր պաշտոնի համալրման նպատակով Ազգային ժողովին Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածություն առաջարկելու գործընթացում:

«Մեկ տարվա ընթացքում, չնայած մի քանի անգամ հայտարարվել է թեկնածուների հայտերի ընդունման մասին, այդուհանդերձ, հավանական թեկնածուների թիվը եղել է շատ սահմանափակ: ՍԴ դատավորի թեկնածուի ընտրությունը փաստորեն սահմանափակվում է տվյալ պաշտոնին համապատասխանող ընդամենը մի քանի անհատ իրավաբանների շրջանակով:

Կարևորելով իրավական համակարգի, այդ թվում՝ Սահմանադրական դատարանի գործունեության արդյունավետությունը, նկատի ունենալով, որ ՍԴ անդամի թեկնածուի ընտրության հարցը չի կարող անվերջանալի գործընթացի վերածվել, դառնալ քաղաքական սակարկությունների կամ շահարկումների առարկա, հենվելով իր և իրավական հանրույթի ներկայացուցիչների, ինչպես նաև ՍԴ դատավորի հավանական թեկնածուների հետ վերջին երկու օրերի ընթացքում ունեցած քննարկումների արդյունքների վրա, Հանրապետության նախագահը առաջարկում է Վահե Գրիգորյանի թեկնածությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հանրապետության նախագահը հույս է հայտնել, որ, ընտրվելով ՍԴ դատավոր`Վահե Գրիգորյանն իր ավանդը կներդնի Սահմանադրական դատարանի աշխատանքների արդյունավետության բարձրացման, սահմանադրական արդարադատության, օրենքով Բարձր դատարանի դատավորին վերապահված լիազորությունների լիարժեք իրականացման գործում:

Միաժամանակ, հաշվի առնելով անցած մեկ տարվա փորձը, Հանրապետության նախագահն անհրաժեշտ է համարել, որ ապագայում քննարկվի իր իսկ կողմից ՍԴ դատավորի նշանակման հնարավորությունը՝ փոփոխելով գործող ընթացակարգերը՝ նկատի ունենալով Սահմանադրության 138-րդ հոդվածում (Պաշտոնատար անձանց ժամանակավոր նշանակումը) առկա կարգավորումների տրամաբանությունը:

վահե գրիգորյան սդ դատավոր

Վահե Գրիգորյան

Հիշեցնենք, որ Վահե Գրիգորյանն արդեն մեկ անգամ՝ 2018 թ. հոկտեմբերի 19-ին, առաջադրված է եղել որպես ՍԴ դատավորի թեկնածու: Վերջինս խորհրդարանին ներկայացրել էր իր աշխատանքային գործունեությունը, տեղեկացրել, որ հիմնականում կենտրոնացած է եղել մարդու իրավունքների ոլորտի փաստաբանական գործունեության վրա, 2013-ից բնակվել ու աշխատել է Լոնդոնում:

Չստանալով անհրաժեշտ ձայները՝ Վահե Գրիգորյանը չընտրվեց Սահմանադրական դատարանի դատավոր:

Նշենք, որ Գրիգորյանն իշխանական մեծամասնության նախընտրելի թեկնածուն է: Թե ինչպես կավարտվի ՍԴ անդամի ընտրության հերթական փորձը՝ պարզ կդառնա խորհրդարանում կայանալիք քվեարկության արդյունքում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Այսօր պայքարի մեջ կմտնեն հունահռոմեական ոճի ըմբիշները․ ԵԱ

08:40 11.04.2025

Այսօր պայքարի մեջ կմտնեն հունահռոմեական ոճի ըմբիշները․ ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր պայքարը կսկսեն հունահռոմեական ոճի ըմբիշները: Հայաստանի հավաքականը ներկայացուցիչներ կունի բոլոր` 10 քաշային կարգերում: Մանվել Խաչատրյանը (55 կգ) պայքարը կսկսի քառորդ եզրափակչից և կգոտեմարտի թուրք Էմրե Մութլուի հետ, Կարապետ Մանվելյանը (60 կգ) 1/8-ում կմրցի լեհ Թոմաշ Շկրիպչակի հետ, Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ կմտնի քառորդ եզրափակչից,նրա մրցակիցը […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

08:35 11.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Telegraph. Բրիտանիան կարող է հինգ տարով զորքեր մտցնել Ուկրաինա

08:30 11.04.2025

Telegraph. Բրիտանիան կարող է հինգ տարով զորքեր մտցնել Ուկրաինա

Մեծ Բրիտանիան դիտարկում է ուկրաինական տարածքում մինչև 5 տարով զորք տեղակայելու հնարավորությունը՝ մինչև Ուկրաինան վերառազմականացվի։ Այս մասին հայտնում է Daily Telegraph թերթը՝ վկայակոչելով աղբյուրները։ Լոնդոնում և Փարիզում քննարկվող պլանի համաձայն՝ հակամարտությունը լուծելուց հետո արևմտյան զորքեր կարող են ուղարկվել Ուկրաինա՝ որպես «զսպող ուժ»՝ ռազմական գործողությունների վերսկսումը կանխելու համար: Ինչպես նշում է հրատարակությունը, Ֆրանսիան կարծում է, որ […] ...

Հանրահատ Ջենիֆեր Լոպեսը հանդես կգա «Հանրապետական» ստադիոնում

08:20 11.04.2025

Հանրահատ Ջենիֆեր Լոպեսը հանդես կգա «Հանրապետական» ստադիոնում

Հռչակավոր երգչուհի Ջենիֆեր Լոպեսը հրապարակել է իր Up All Night համերգային տուրի ժամանակացույցը: Ամերիկուհու շրջագայության վերջին համերգը կկայանա Երևանում: Համերգը տեղի կունենա օգոստոսի 3-ին «Հանրապետական» ստադիոնում: Երգչուհին 33 օրում ելույթ կունենա 17 քաղաքներում, որոնցից 7-ը՝ Իսպանիայում: ...

CNN. ԱՄՆ-ը չի լինելու առաջինը, ով կապ ունի Չինաստանի հետ մաքսատուրքերի հարցում

08:15 11.04.2025

CNN. ԱՄՆ-ը չի լինելու առաջինը, ով կապ ունի Չինաստանի հետ մաքսատուրքերի հարցում

ԱՄՆ-ը մտադիր չէ առաջինը կապ հաստատել Չինաստանի հետ մաքսատուրքերի շուրջ բանակցությունների համար, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներին։ Նրանց խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր ենթականերին ասել է, որ Չինաստանը պետք է անի առաջին քայլը, քանի որ, Վաշինգտոնի կարծիքով, հենց Պեկինն է սրել առևտրային հակամարտությունը՝ իր պատասխան մաքսատուրքերով։ Միաժամանակ, CNN-ը մատնանշում է, որ […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:05 11.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

BACK_TO_TOP