Բաքվում Մխիթարյանի շապիկով մարդկանց կանգնեցնում են, իսկ Արցախի մրցաշարը լրիվ այլ մթնոլորտում կանցնի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 04 2025
  • $
    391.10
  • RUBLE
    4.61
  • 422.27
WEATHER
+11.09 oC

Բաքվում Մխիթարյանի շապիկով մարդկանց կանգնեցնում են, իսկ Արցախի մրցաշարը լրիվ այլ մթնոլորտում կանցնի

13:32 31.05.2019

Արցախում չճանաչված պետությունների ֆուտբոլի կոնֆեդերացիայի (CONIFA) առաջնությանը մասնակցելու է 8 թիմ, և դա մարզական իրոք մեծ իրադարձություն է Արցախի համար։ Թիմերն ու այլ մասնակիցները սկսել են ժամանել։ Այս մասին ShantNews.am-ի հետ զրույցում այսօր նշեց Արցախի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը։

«Սա իրոք մարդասիրական և սպորտային միջոցառում է, բայց պատգամները հետևյալն են, որ մեր երկիրը խաղաղասեր է, մեր երկիրը քաղաքակիրթ երկիր է։ Եվ սա ինքնին իր մեջ պարունակում է շատ հզոր գաղափար։ Եթե Ադրբեջանում չեն թողնում, որ Մխիթարյանը գա, նույնիսկ կանգնեցնում են մարդկանց, ովքեր Մխիթարյանի անունով շապիկ են հագնում, Դուք պատկերացնո՞ւմ եք նրանց իրավիճակը և մերը։ Սա շատ կարևոր տարբերություն է, որն աշխարհը պետք է նկատի», – ասաց Բաբայանը։

Եթե նույնիսկ աշխարհը սա չնկատի, դա էլ խնդիր չէ, որովհետև արցախցիներն այդպիսին են, և չեն ձևանում, արհեստականորեն հարցեր չեն լուծում։

Արցախում մրցաշարն անցկացվելու է Արցախի 4 քաղաքներում՝ Ստեփանակերտ, Ասկերան, Մարտունի, Մարտակերտ։ Արցախում արդեն սկսել են ընդունել հյուրերին, որոնք ժամանում են 7 չճանաչված կամ կիսաճանաչված երկրներից։ Մրցաշարին մասնակցելու են հետևյալ հավաքականները՝

  1. Արցախ,
  2. Հարավային Օսիա,
  3. Աբխազիա,
  4. Պադանիա,
  5. Չամերիա,
  6. Արևմտյան Հայաստան,
  7. Սապմի,
  8. Սեկեյի մարզ։

Մրցաշարի հանդիսավոր բացումը լինելու է հունիսի 1-ին, իսկ խաղերն անցկացվելու են հունիսի 2-9 ժամանակահատվածում` այս դասավորությամբ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Al Masirah. ԱՄՆ-ը նոր հարվածներ է հասցնում Եմենում հութիների թիրախներին

00:59 02.04.2025

Al Masirah. ԱՄՆ-ը նոր հարվածներ է հասցնում Եմենում հութիների թիրախներին

Միացյալ Նահանգների զինված ուժերը մի քանի նոր հարվածներ են հասցրել Եմենի երեք նահանգներին, որոնք գտնվում են Անսար Ալլահ շարժման հութի ապստամբների վերահսկողության տակ։ Այս մասին հայտնել է Al Masirah հեռուստաալիքը: Al Hadath հեռուստաալիքն էլ նշել է, որ հարձակման են ենթարկվել Ալ-Հոդեյդա և Սաադա նահանգները, ինչպես նաև Հաջա նահանգը։ Դեռևս տեղեկություններ չկան հարձակումների հետևանքների մասին։ ...

Գերմանիայի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան

00:52 02.04.2025

Գերմանիայի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան

Ապրիլի 1-ին պաշտոնական այցով Ադրբեջան է ժամանել Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը։ Այս մասին հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները: Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում, որտեղ ծածանվում էին երկու երկրի պետական ​​դրոշները, ի պատիվ բարձրաստիճան հյուրի՝ ներկա է եղել պատվո պահակախումբ: Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին օդանավակայանում դիմավորել են Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յաղուբ Էյուբովը, ԱԳ փոխնախարար Ֆարիզ […] ...

ՔՊ վարչության նիստում քննարկվել են խաղաղության գործընթացին առնչվող հարցեր

00:45 02.04.2025

ՔՊ վարչության նիստում քննարկվել են խաղաղության գործընթացին առնչվող հարցեր

Ապրիլի 1-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Քննարկվել են խաղաղության գործընթացին առնչվող հարցեր։ Ամփոփվել են Գյումրու և Փարաքարի ՏԻՄ ընտրությունների արդյունքները։ ...

609 միլիոն արժողությամբ 12 նոր մեքենաները կմաքրեն Երևանի փողոցները

00:34 02.04.2025

609 միլիոն արժողությամբ 12 նոր մեքենաները կմաքրեն Երևանի փողոցները

Երևանի քաղաքապետարանը ձեռք է բերել նոր բազմաֆունկցիոնալ մեքենաներ, որոնք նախատեսված են փողոցների, մայթերի մաքրման, իսկ ձմռան ամիսներին՝ փողոցների և մայթերի ձյան մաքրման, աղ և ավազով մշակման աշխատանքներն իրականացնելու համար: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

Վատիկանը սրբադասել է Հայոց ցեղասպանության զոհ դարձած հայ հոգևարականի․ ի՞նչ է դա նշանակում

00:16 02.04.2025

Վատիկանը սրբադասել է Հայոց ցեղասպանության զոհ դարձած հայ հոգևարականի․ ի՞նչ է դա նշանակում

Հռոմի կաթոլիկ եկեղեցին որոշել է սրբադասել ազգությամբ հայ հոգևորականի, ով մինչ այդ երանելիների դասին էր պատկանում: Խսոքը հայ կաթոլիկ եկեղեցու արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանի մասին է։ Ի՞նչ է հայտնի սրբադասված հայի մասին: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Վատիկանի պաշտոնական տեղեկատվական կայքն այսօր հաստատել է այն, որ մարտի 28-ին Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդը որոշում է […] ...

Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահը այցելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

23:59 01.04.2025

Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահը այցելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Ապրիլի 1-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելեց Հայաստան պաշտոնական այցով ժամանած Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը: Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նախագահ Շտայնմայերին և նրա մեծազնիվ տիկին Էլկե Բուդենբենդերին ողջունեց Միածնաէջ Մայր Տաճարում՝ ներկայացնելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և Սուրբ Էջմիածնի մեծ դերակատարությունը հայ ժողովրդի ազգային ու քրիստոնեական ինքնության կերտման […] ...

BACK_TO_TOP