07:35 31.05.2019
Հանոյում կայացած անհաջող գագաթնաժողովից հետո հյուսիսկորեացի առաջնորդ Կիմ Չեն Ինի հրամանով մահապատժի են ենթարկվել 5 բարձրաստիճան պաշտոնյաներ։ Chosun Ilbo թերթը նշում է, որ նրանք Հանոյում մասնակցել են ԱՄՆ-ի հետ բանակցություններին։
Պարբերականի տեղեկություններով՝ մարտին սպանվել է ԱՄՆ-ի հարցերով Հյուսիսային Կորեայի հատուկ ներկայացուցիչ Կիմ Հեկ Չհոլը և ևս 4 մարդ։ Պատճառ է դարձել այն, որ նրանք չեն կարողացել համաձայնության հասնել երկու երկրների առաջնորդների միջև կազմակերպված երկրորդ գագաթնաժողովի ժամանակ։
Նրանց սպանել են մայրաքաղաք Փհենյանի արևելյան ծայրամասում գտնվող Միրիմ ռազմական աերոդրումում։ Նրանց մեղադրել են նաև հօգուտ ԱՄՆ-ի լրտեսության մեջ։
Եվս մեկ բարձրաստիճան պաշտոնյա՝ Կիմ Չեն Ինի առաջին տեղակալ Կիմ Յոն Չհոլը, դատապարտվել է տաժանակիր աշխատանքի։
Հիշեցնենք, որ փետրվարի 27-28-ը Հանոյում կայացել է ԱՄՆ-Հյուսիսային Կորեա երկօրյա գագաթնաժողովը, որի արդյունքներով կողմերին չի հաջողվել պայմանավորվածություն ձեռք բերել։
Հանդիպմանը տարաձայնությունների պատճառ են դարձել Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները։ Գագաթնաժողովից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Հյուսիսային Կորեան պահանջել է պատժամիջոցների լիարժեք վերացում, մինչդեռ Հյուսիսային Կորեայի ԱԳՆ-ը հաստատում է, որ Փհենյանը խնդրել է ընդամենը սահմանափակող միջոցառումների մասնակի չեղարկում։
08:32 10.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է08:22 10.04.2025
Պենտագոնի ղեկավարն ասել է, որ ԱՄՆ-ը ընդլայնելու է ռազմական ներկայությունը ՊանամայումԱՄՆ-ը կմեծացնի իր ռազմական ներկայությունը Պանամայում։ Այս մասին Պանամա կատարած այցից հետո հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը։ «Մենք ողջունում ենք այստեղ ամերիկյան զորքերի ներկայությունն ընդլայնելու հնարավորությունը՝ ապահովելու Պանամայի ջրանցքի ինքնիշխանությունը»,-ասել է Պենտագոնի ղեկավարը Պանամայի հանրային անվտանգության նախարար Ֆրենկ Աբրեգոյի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Այն տեղի է ունեցել Պանամա Սիթիում, և Պենտագոնն այն ուղիղ […] ...
08:10 10.04.2025
NHK. Ճապոնիան կանցկացնի առաջին հականավային հրթիռային զորավարժությունըՃապոնիայի ինքնապաշտպանության ուժերը ծրագրում են 2025 թվականի ամռանը հականավային հրթիռներով վարժանքներ անցկացնել Ռուսաստանի հարևան Հոկայդո պրեֆեկտուրայի Շիզունայ պոլիգոնում: Ըստ NHK-ի՝ սա կլինի առաջին նման կրակոցը Ճապոնիայում։ Զորավարժությունների ընթացքում օգտագործվելու են ցամաքային ինքնապաշտպանության ուժերի «երկիր-նավ» տեսակի 88 հրթիռներ։ Նախկինում ճապոնացի զինվորականները նման զորավարժություններ էին անցկացրել, սակայն Ճապոնիայից դուրս, քանի որ դրանց հեռահարությունը՝ մոտ 150 կմ և […] ...
08:00 10.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
00:00 10.04.2025
Նոր ծառեր՝ բարեկարգված Հանրապետության փողոցումՆոր ծառեր՝ բարեկարգված Հանրապետության փողոցում։ Ալբիցիաները լայնորեն կիրառվում են քաղաքային կանաչապատման մեջ։ Ծառի բարձրությունը հասնում է 10- 15 մետրի: Ձևավորում է լայն սաղարթ և չորադիմացկուն է։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:55 09.04.2025
Թրամփը հայտարարել է Չինաստանի նկատմամբ մինչև 125% առևտրային մաքսատուրքերի անհապաղ բարձրացման մասինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր վարչակազմը անմիջապես կբարձրացնի Չինաստանի նկատմամբ առևտրային մաքսատուրքերը մինչև 125%։ «Ելնելով այն ոչ հարգալից վերաբերմունքից, որ Չինաստանը ցուցաբերեց համաշխարհային շուկաների նկատմամբ, ես բարձրացնում եմ ԱՄՆ-ի մաքսատուքերը Չինաստանի նկատմամբ մինչև 125 տոկոս․ որոշումն ուժի մեջ է մտնում անմիջապես»,- գրել է Թրամփն իր Truth Social-ում՝ հավելելով, որ հուսով է՝ մոտ […] ...
23:52 09.04.2025
Բախտը ժպտաց մեզ, որ ընդամենը 3 գոլ ընդունեցինք․ Ջուդ Բելինգհեմը մեկնաբանել է «Արսենալից» կրած պարտությունը«Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը մեկնաբանել է «Արսենալից» կրած պարտությունը: ««Արսենալը» գերազանց հանդիպում անցկացրեց, բախտը ժպտաց մեզ, որ ընդամենը 3 գոլ ընդունեցինք: Կախարդական ու անհավանական ինչ-որ բան է անհրաժեշտ իրավիճակը փոխելու համար, բայց եթե կա մի թիմ, որ կարող է հաղթահարել այս իրավիճակը, դա «Ռեալն» է»,- անգլիացու խոսքերն է մեջբերում Marca-ն: ...