18:51 30.05.2019
Այսօր՝ մայիսի 30-ին, կայացել է Հայաստանի «Թեքեյան» մշակութային միության ամենամյա ստեղծագործությունների մրցույթի մրցանակների հանձնման արարողությունը, որի ժամանակ 4 անվանակարգերում՝ Գրականություն, Երաժշտություն, Կերպարվեստ ու Թատերական արվեստ, լավագույնը ճանաչված արվեստի ու մշակույթի ոլորտի գործիչները մրցանակների արժանացան:
Արդեն երկու տասնամյակ շարունակվող մրցանակաբաշխության ժամանակ 100-ից ավելի մշակույթի, գիտության ու արվեստի գործիչներ խրախուսման է արժանացել Միության կողմից:
Գրականություն անվանակարգում ներկայացված 16 աշխատանքներից հաղթող է ճանաչվել Արծվի Բախչինյանի «Այլաստանցի Մուչիկ հայաստանցին» ստեղծագործությունը:
Թատերական արվեստ անվանակարգում «Նոր Ջուղայի թատրոնը» 1887-2017թթ. ուսումնասիրության համար հաղթող է ճանաչվել Բախտիար Հովակիմյանը:
Կերպարվեստ անվանակարգում «Արևածաղիկներ» կտավը արվեստագետ, գեղանկարիչ Արա Հակոբյանի համար դարձավ մրցանակային:
Երաժշտություն անվանակարգում լավագույններից առանձնացվել է Սոֆյա Ազնաուրյանի աշխատանքը՝ խոսքը «Հայաստան» մոնո օպերայի մասին է:
Հաղթող ճանաչվելու համար կարևոր պայման է, որ ստեղծագործությունը գրված լինի այդ տարվա ընթացքում: Գրողների պարագայում կարևոր դեր է խաղում Հայաստանի գրողների միության անդամ լինելու հանգամանքը:
Մրցանակակիրները ստացան դրամական պարգևներ: Մրցանակաբաշխությունն իրականացվում է Ամերիկայի և Կանադայի «Թեքեյան» մշակութային միության «Շաքե Ղազարյան» հիմնադրամի հովանավորությամբ:
21:17 19.04.2025
Երևանում «Nissan»-ը բախվել է եզրաքարին, հայտնվել հետիոտնի համար նախատեսված վայրում և կոտրել երկաթե ճաղավանդակըԱպրիլի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:40-ի սահմաններում «Nissan» մակնիշի ավտոմեքենան Դավիթաշենից դեպի Աշտարակ տանող ճանապարհահատվածում՝ Աշտարակի խճուղում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին՝ կոտրելով երկաթե ճաղավանդակը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի […] ...
21:00 19.04.2025
Առողջապահության նախարարությունն արդեն մեկ տարի է` տրամադրում է ցրված սկլերոզ ունեցող պացիենտների դեղերըԴեղապահովման մեր ծրագրի հաջողություններից մեկն է ցրված սկլերոզ ունեցող պացիենտների համար դեղի 4 տեսակով ապահովումը: Այս մասին հայտնում են ԱՆ-ից։ «Յուրաքանչյուր հիվանդի համար տարեկան այն արժենում էր 4 մլն դրամ: Առողջապահության նախարարությունն արդեն մեկ տարի է` տրամադրում է դեղը: Կենսական այս ծրագիրը կյանքի է կոչվում բոլորիս ջանքերի` մեր վճարած հարկերի շնորհիվ: Այսօր հարկ վճարողի օրն […] ...
20:50 19.04.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ Ժամը 10։00-16:00-ն ընկած ժամանակահատվածում կարգաբերական աշխատանքների իրականացման նպատակով՝ Դավթաշեն 4-րդ թաղամասի և հարակից տարածքների էլ․ սնուցումը 1 ժամով մաս-մաս կդադարեցվի: Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Նալբանդյան փ. 28 հասցե և հարակից ոչ […] ...
20:40 19.04.2025
ՃՏՊ Ձորաղբյուր գյուղում․ կա տուժածԱպրիլի 19-ին, ժամը 17:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ձորը, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է […] ...
20:31 19.04.2025
Asharq. Հռոմում ԱՄՆ-Իրան բանակցություններից հետո Ուիթքոֆը հանդիպել է ԳրոսսիինԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը հանդիպել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ ԱՄՆ-Իրան բանակցությունների երկրորդ փուլից հետո։ Այս մասին հայտնում է Asharq հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներին։ Ապրիլի 19-ին Օմանի միջնորդությամբ Հռոմում կայացել է ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի բանակցությունների երկրորդ փուլը։ Ինչպես մեկ շաբաթ առաջ, ամերիկյան պատվիրակությունը գլխավորում էր Ուիթքոֆը, իսկ Իրանի պատվիրակությունը՝ արտգործնախարար […] ...
20:20 19.04.2025
Քաղաքային ծառատունկի շրջանակում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվելՆոր Նորք վարչական շրջանի Սուրբ Սարգիս եկեղեցու և Դավիթ Բեկ փողոցի միջնամասի կասկադային հատվածին հարող 6 հա տարածքը կանաչապատ ու խնամված կդառնա: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ «Քաղաքային ծառատունկի շրջանակում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվել, որոնց շարքում՝ սոսիներ, կաղնիներ, ձիակասկեր, կատալպաներ, կեյլեթերիաներ, ինչպես նաև պտղատու ծառատեսակներ են՝ ծիրանենի, […] ...