Արման Թաթոյանն այցելել է Գյումրու թիվ 3 հատուկ դպրոց և տուն-ինտերնատ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 04 2025
  • $
    389.45
  • RUBLE
    4.78
  • 443.12
WEATHER
+20.09 oC

Արման Թաթոյանն այցելել է Գյումրու թիվ 3 հատուկ դպրոց և տուն-ինտերնատ

15:00 11.11.2017

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը երեկ այցելել է Գյումրու տուն-ինտերնատ և Գյումրու մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ 3 հատուկ դպրոց, տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից: Այցի ընթացքում ստուգվել են երեխաների և տուն-ինտերնատի խնամյալների իրավունքների ապահովման վիճակը, ուսումնասիրվել են փաստաթղթերը:

Մինչ այդ, եռօրյա այցի ընթացքում Երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի աշխատակիցները մոնիթորինգային այցեր են կատարել Գյումրու երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող 7 հաստատություններ: Այցի արդյունքների ամփոփումից հետո կձևավորվեն առաջարկություններ և կներկայացվեն իրավասու մարմիններին: Դրանից բացի, նշված հաստատություններում արձանագրված խնդիրները հաշվի կառնվեն և դրանց լուծման ուղղությամբ աշխատանքներ կտարվեն նաև Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում համապատասխան ծրագրեր իրականացնելիս:

Աշխատանքային այցի շրջանակում Արման Թաթոյանը եղել է նաև «Դեպի առաջ» երեխաների զարգացման կենտրոնում, ծանոթացել սոցիալապես անապահով և տնակներում բնակվող երեխաների արտադպրոցական ուսուցման ձևերին։

Պաշտպանին ներկայացվել են կենտրոնի հնարավորությունները՝ կապված երեխաներին տրամադրվող ամենօրյա սննդի, լողանալու և հիգիենայի պահպանության հետ: Քննարկվել են նաև համագործակցության ուղղություններ:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը Ստոկհոլմում է

16:57 29.04.2025

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը Ստոկհոլմում է

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի միջեւ ժողովրդավարական համագործակցության զարգացման ծրագրի շրջանակում ապրիլի 28-29-ը Ստոկհոլմում է գտնվում ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, ՀՀ Ազգային ժողովի եւ ՇԹ Ռիկսդագի միջեւ ժողովրդավարական համագործակցության զարգացման ծրագրի աշխատանքային խմբի ղեկավար Ռուբեն Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, ՀՀ […] ...

Պարի միջազգային օրվա շրջանակում ոլորտի մի շարք ներկայացուցիչներ պարգևատրվել են

16:50 29.04.2025

Պարի միջազգային օրվա շրջանակում ոլորտի մի շարք ներկայացուցիչներ պարգևատրվել են

Այսօր Պարի միջազգային օրն է․ այդ կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ոլորտի մի շարք ներկայացուցիչների պարգևատրել է ԿԳՄՍՆ մեդալով, պատվոգրերով ու շնորհակալագրերով: Պարգևների հանձնման արարողությանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: Պարգևատրվել են ՀՀ մարզերի և Երևանի պետական և ոչ պետական համույթների ներկայացուցիչներ: Ոլորտում երկարատև գործունեության և […] ...

Ծանրամարտի կանանց և տղամարդկանց Հայաստանի հավաքականները` դասակարգման առաջատարներ

16:44 29.04.2025

Ծանրամարտի կանանց և տղամարդկանց Հայաստանի հավաքականները` դասակարգման առաջատարներ

Ծանրամարտի եվրոպական ֆեդերացիան թարմացրել է կանանց և տղամարդկանց հավաքականների դասակարգման աղյուսակները` ներկայացնելով թոփ-6-երը: Կանանց և տղամարդկանց Հայաստանի հավաքականները առաջատարներն են: Կանանց հավաքականը 581 միավորով է առաջին տեղում, տղամարդկանցը` 652 միավորով: Հիշեցնենք, որ Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ավարտված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում կանանց և տղամարդկանց Հայաստանի հավաքականները հաղթել էին թիմային պայքարում: ...

Տալլինում համատեղ ասուլիս են տվել Հայաստանի և Էստոնիայի վարչապետերը

16:37 29.04.2025

Տալլինում համատեղ ասուլիս են տվել Հայաստանի և Էստոնիայի վարչապետերը

Հայաստանի արտաքին քաղաքականության վեկտորի, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի, ԵՄ հետ հարաբերությունների խորացման և մի շարք այլ ուղղությունների շուրջ Տալլինում համատեղ մամուլի ասուլիս են տվել Հայաստանի և Էստոնիայի վարչապետերը: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է կրթության ոլորտին վերաբերող օրենքների նախագծեր

16:30 29.04.2025

Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է կրթության ոլորտին վերաբերող օրենքների նախագծեր

Նախագծի ընդունման նպատակն է կարգավորել կրթության բնագավառում տեսչական մարմնի վերահսկողության համապարփակ գործունեությունը: Այս մասին ասել է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանը՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 29-ին գումարված նիստում ներկայացնելով «Կրթության բնագավառի տեսչական վերահսկողության մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ […] ...

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի հերթական նիստին

16:22 29.04.2025

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի հերթական նիստին

Ուզբեկստանի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Տաշքենդում մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի 105-րդ նիստին, որի ընթացքում մասնակիցները մտքեր են փոխանակել ԱՊՀ մասնակից երկրների տնտեսական համագործակցության արդիական հարցերի շուրջ:   ...

BACK_TO_TOP