22:03 02.06.2019
«Գահերի խաղը» արդեն անցյալում է, բայց սերիալի շուրջ քննարկումները չեն դադարում: Ոչ միայն ստեղծագործական ու բովանդակային հատվածն է բուռն քննարկումների առիթ դարձել, այլև սերիալի դերասանների եկամուտները. սերիալից հետո շատ դերասաններ դարձան միլիոնատերեր:
Նատալի Էմանուելի հերոսուհին՝ Միսանդեան, հայտնվեց 3-րդ եթերաշրջանում և գրեթե անմիջապես սիրվեց: 5 եթերաշրւանի ընթացքում նա ստրկուհուց վերածվեց Դեյներիսի աջ ձեռքին: Այդ 5 եթերաշրջանի ընթացքում նա վաստակել է 1 մլն դոլար, ինչը բավականին լավ գումար է երկրորդ պլանի դերասանի համար:
Թեոն Գրեյջոյի հերոսին մարմնավորող Ալֆի Ալենը սերիալում 1-ին սեզոնից է և 8 եթերաշրջանի ընթացքում նրա կերպարը ամենակտրուկ փոփոխությունների ենթարկվածն է: Վերջին եթերաշրջանների ընթացքում նա ամեն մի դրվագի համար ստացել է 100 հազար դոլար: Ընդհանուր եկամուտը կազմել է 2մլն դոլար:
Վարիսի կերպարն էլ է ուղեկցել երկրպագուներին 1-ին եթերաշրջանից: Բրիտանացի Կոնլետ Հիլլի հոնորարը 7-րդ և 8-րդ եթերաշրջանում ամեն մի սերիալի համար կազմել է 100 հազար դոլար, ընդհանուր եկամուտը՝ 2 մլն դոլար:
2-րդ եթերաշրջանից սերիալում հայտնված առաջին կին ասպետը 6 եթերաշրջանի ընթացքում վաստակել է 3 մլն դոլար: Ի դեպ, մինչ սերիալը դերասանուհին ճանաչված չէր:
Իեն Գլենն առաջին եթերաշրջանից «Գահերի խաղը» սերիալում ներկայանում է Ջորախ Մորմոնտի կերպարով: Նա թեպետ սերիալում երկրորդ պլանի կարգավիճակ ունի, բայց առանցքային դերակատարում: Արդյունքում 8 եթերաշրջանի ընթացքում նրա կարողությունն ավելացավ 3 մլն դոլարով:
Այզեկն ընդամենը 10 տարեկան էր, երբ սկսեց նկարվել սերիալում Բրան Սթարկի կերպարում: Հիմա արդեն նա 19 տարեկան է՝ արդեն 4 մլն ընդհանուր եկամտով: Վերջին 7-րդ և 8-րդ եթերաշրջաններում նա ամեն մի սերիայի համար ստանում էր 175 հազար դոլար:
Սանսա Սթարկը սերիալի առանցքային կերպարներից է: Մինչև վերջին եթերաշրջանը նրա հոնորարն ամեն մի սերիայի համար 175 հազար դոլար էր, իսկ վերջին եթերաշրջանում՝ 210 հազար դոլար: Ընդհանուր հոնորարն այդպիսով կազմել է 6 մլն դոլար:
Մեյսի Ուիլյամսը ևս իր դերասանական կարիերան սկսել է փոքր տարիքում «Գահերի խաղը» սերիալի խաղահրապարակից: 8 եթերշրջանի ընթացքում նրա հոնորարը 150 հազար դոլարից աճել է 210 հազար դոլարի: Դերասանուհին հարցազրույցներից մեկի ժամանակ անկեղծացել և ասել է, որ նկարահանումների սկզբին ցանկանում էր այնքան վաստակել, որ կարողանար իրեն նոթբուք գնել: Իսկ այսօր արդեն նրա հոնորարի ընդհանուր արժեքը կազմում է 6 մլն դոլար:
Լինա Հինդին սերիալի առանցքային 5 դերասաններից մեկն է, որի մարմնավորած հերոսուհին սերիալի բացասական կերպարն է: 5 տարվա ընթացքում սերիալում նրա հոնորարը 150 հազար դոլարից աճել է 300 հազար դոլարի, իսկ 8-րդ եթերաշրջանում նա ամեն մի սերիայի համար ստացել է 1․2 մլն դոլար: Այդպիսով՝ «Գահերի խաղը» սերիալի շնորհիվ Հինդիի կարողությունն ավելացել է 9 մլն դոլարով:
Սերիալի գլխավոր հերոսն ու հազարովր երկրպագուների սիրելին: Մինչև 2014թ․-ը նա սերիալի ոչ գլխավոր կերպարներից էր, և միայն 5-րդ եթերաշրջանից հետո նա սկսեց վաստակել մեծ գումարներ՝ 300 հազար դոլար ամեն մի սերիայի համար: Արդեն 7-րդ եթերաշրջանում նրա հոնորարը կազմում էր 500 հազար դոլար, իսկ 8-րդ եթերաշրջանում ամեն մի էպիզոդի համար նրա հաշվին ավելանում էր 1․2 մլն դոլար: Այդպես, ընդհանուր 12մլն դոլար հոնորարով նա ավարտեց սերիալը:
Էմիլիա Կլարկի կարիերայի մեկնարկը կարելի է համարել հենց այս սերիալը: Ամեն հաջորդ եթերաշրջան նրա հոնորարը բարձրանում էր՝ 7-րդ եթերաշրջանում հասնելով մինչև 500 հազար դոլարի: Իսկ 8-րդ եթերաշրջանում նա մյուս գլխավոր հերոսների նման ստանում էր 1 մլն դոլարից ավելի գումար ամեն մի սերիայի համար, այդպիսով՝ ընդհանուր առմամբ վաստակելով 13 մլն դոլար:
Պիտեր Դինկլեյջը հայտնի դերասան էր նաև մինչև այս սերիալը: Բայց, չնայած դրան, նրա հոնորարը սկզբնական շրջանում 150 հազար դոլար էր: Եվ միայն НВО հեռուստաընկերության հետ բանակցությունների արդյունքում նրա հոնորարը բարձրացավ նախ մինչև 300 հազար դոլարի, ապա դարձավ 1․2մլն դոլար՝ ամեն մի սերիայի համար: Սերիալի ավարտին Պիտեր Դինկլեյջն արդեն իր հաշվին ուներ 15 մլն դոլար:
Ջեյմե Լանիսթերը, որը սերիալի առանցքային հերթական կերպարն է, հեռուստադիտողներին լարվածության մեջ պահել է առաջին սեզոնից: Նրա հոնորաը ևս եթերաշրջանների ընթացքում աճել է, իսկ արդեն եզրափակիչ եթերաշրջանում այն կազմում էր 1․2 մլն դոլար: Նա սերիալի շնորհիվ իր հաշվին ավելացրեց 16 մլն դոլար, և համարվում է այս սերիալի ամենահարուստ դերասաններից մեկը:
08:35 11.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է08:30 11.04.2025
Telegraph. Բրիտանիան կարող է հինգ տարով զորքեր մտցնել ՈւկրաինաՄեծ Բրիտանիան դիտարկում է ուկրաինական տարածքում մինչև 5 տարով զորք տեղակայելու հնարավորությունը՝ մինչև Ուկրաինան վերառազմականացվի։ Այս մասին հայտնում է Daily Telegraph թերթը՝ վկայակոչելով աղբյուրները։ Լոնդոնում և Փարիզում քննարկվող պլանի համաձայն՝ հակամարտությունը լուծելուց հետո արևմտյան զորքեր կարող են ուղարկվել Ուկրաինա՝ որպես «զսպող ուժ»՝ ռազմական գործողությունների վերսկսումը կանխելու համար: Ինչպես նշում է հրատարակությունը, Ֆրանսիան կարծում է, որ […] ...
08:20 11.04.2025
Հանրահատ Ջենիֆեր Լոպեսը հանդես կգա «Հանրապետական» ստադիոնումՀռչակավոր երգչուհի Ջենիֆեր Լոպեսը հրապարակել է իր Up All Night համերգային տուրի ժամանակացույցը: Ամերիկուհու շրջագայության վերջին համերգը կկայանա Երևանում: Համերգը տեղի կունենա օգոստոսի 3-ին «Հանրապետական» ստադիոնում: Երգչուհին 33 օրում ելույթ կունենա 17 քաղաքներում, որոնցից 7-ը՝ Իսպանիայում: ...
08:15 11.04.2025
CNN. ԱՄՆ-ը չի լինելու առաջինը, ով կապ ունի Չինաստանի հետ մաքսատուրքերի հարցումԱՄՆ-ը մտադիր չէ առաջինը կապ հաստատել Չինաստանի հետ մաքսատուրքերի շուրջ բանակցությունների համար, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներին։ Նրանց խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր ենթականերին ասել է, որ Չինաստանը պետք է անի առաջին քայլը, քանի որ, Վաշինգտոնի կարծիքով, հենց Պեկինն է սրել առևտրային հակամարտությունը՝ իր պատասխան մաքսատուրքերով։ Միաժամանակ, CNN-ը մատնանշում է, որ […] ...
08:05 11.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
08:00 11.04.2025
Էմիլիանո Մարտինեսի սադրանքը ՊՍԺ-ի դեմ խաղից առաջ«Ասթոն Վիլայի» դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը ՊՍԺ-ի դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղից առաջ կրկին ծաղրել էր Ֆրանսիայի հավաքականին: Արգենտինացին Փարիզում զբոսնել էր մի գլխարկով, որի վրա Ֆրանսիայի հավաքականի խորհրդանիշն է, որը, սակայն, ծածկված է Արգենտինայի հավաքականի նվաճած տիտղոսներով՝ աշխարհի գավաթով, Ամերիկայի գավաթով ու Ֆինալիսիմայով: Մարտինեսը, մեղմ ասած, սիրված չէ Ֆրանսիայում, քանի որ աշխարհի առաջնության […] ...
23:59 10.04.2025
Ավտոտնակների փոխարեն՝ բարեկարգ բակԵրևանի բոլոր վարչական շրջաններում իրականացվում է բակերի բարեկարգում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ապօրինաբար կառուցված ավտոտնակները քանդվում են, ընդլայնվում են բակային տարածքները: Մասնավորապես Արաբկիր վարչական շրջանում՝ Նիկողայոս Տիգրանյան փողոցի 10 հասցեում, հեռացվում է շուրջ 10 ավտոտնակ: Տեղում կառուցվելու է խաղահրապարակ, հարակից հատվածները կանաչապատվելու են: Կատարվող աշխատանքներին հետևել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը: ...