10:56 30.05.2019
ԱՄՆ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերը, այսպես կոչված, ռուսական գործի վերաբերյալ զեկույցի հրապարակումից հետո առաջին անգամ ելույթ է ունեցել հանրության առջև:
Մյուլլերը հայտարարել է, որ Ռուսաստանը միջամտել է 2016 թ.-ի ԱՄՆ նախագահական ընտրություններին:
«Զեկույցում մանրամասներ են ներկայացվում մեր ընտրություններին միջամտելու Ռուսաստանի բազմաթիվ ջանքերի մասին… Եղել են ընտրություններին միջամտելու բազմաթիվ, համակարգված փորձեր: Սա պահանջում է յուրաքանչյուր ամերիկացու ուշադրությունը»,- հայտնել է Մյուլլերը:
Հատուկ դատախազը նաև նշել է, որ իր լիազորությունների մեջ չի մտնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին մեղադրանքներ ներկայացնելը: Ռոբերտ Մյուլլերի խոսքերով՝ դա հակասահմանադրական է, քանի դեռ Թրամփը զբաղեցնում է նախագահի պաշտոնը: Ռոբերտ Մյուլլերը, սակայն, չի արդարացրել Թրամփին:
«Եթե մենք վստահ լինեինք, որ նախագահը հանցանք չի գործել, ապա այդպես էլ կասեինք»,- հայտարարել է հատուկ դատախազը:
Հենց այս խոսքերը մեջբերելով՝ Թրամփի քննադատները պնդում են, որ Կոնգրեսում պետք է լսումներ սկսվեն նախագահին իմփիչմենթի ենթարկելու հարցով:
Իսկ Դոնալդ Թրամփը Մյուլլերի ելույթից հետո գրառում է արել թվիթերյան իր էջում:
«Մյուլլերի զեկույցից ոչինչ չի փոխվում: Բավարար փաստեր չկան, հետևաբար, մեր երկրում, մարդն անմեղ է: Գործը փակված է: Շնորհակալություն»:
Nothing changes from the Mueller Report. There was insufficient evidence and therefore, in our Country, a person is innocent. The case is closed! Thank you.
— Donald J. Trump (@realDonaldTrump) May 29, 2019
Ի դեպ, իր ելույթի ավարտին Ռոբերտ Մյուլերը հայտարարել է հատուկ դատախազի պաշտոնից հրաժարվելու մասին:
08:32 10.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է08:32 10.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:22 10.04.2025
Պենտագոնի ղեկավարն ասել է, որ ԱՄՆ-ը ընդլայնելու է ռազմական ներկայությունը ՊանամայումԱՄՆ-ը կմեծացնի իր ռազմական ներկայությունը Պանամայում։ Այս մասին Պանամա կատարած այցից հետո հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը։ «Մենք ողջունում ենք այստեղ ամերիկյան զորքերի ներկայությունն ընդլայնելու հնարավորությունը՝ ապահովելու Պանամայի ջրանցքի ինքնիշխանությունը»,-ասել է Պենտագոնի ղեկավարը Պանամայի հանրային անվտանգության նախարար Ֆրենկ Աբրեգոյի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Այն տեղի է ունեցել Պանամա Սիթիում, և Պենտագոնն այն ուղիղ […] ...
08:10 10.04.2025
NHK. Ճապոնիան կանցկացնի առաջին հականավային հրթիռային զորավարժությունըՃապոնիայի ինքնապաշտպանության ուժերը ծրագրում են 2025 թվականի ամռանը հականավային հրթիռներով վարժանքներ անցկացնել Ռուսաստանի հարևան Հոկայդո պրեֆեկտուրայի Շիզունայ պոլիգոնում: Ըստ NHK-ի՝ սա կլինի առաջին նման կրակոցը Ճապոնիայում։ Զորավարժությունների ընթացքում օգտագործվելու են ցամաքային ինքնապաշտպանության ուժերի «երկիր-նավ» տեսակի 88 հրթիռներ։ Նախկինում ճապոնացի զինվորականները նման զորավարժություններ էին անցկացրել, սակայն Ճապոնիայից դուրս, քանի որ դրանց հեռահարությունը՝ մոտ 150 կմ և […] ...
08:00 10.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
00:00 10.04.2025
Նոր ծառեր՝ բարեկարգված Հանրապետության փողոցումՆոր ծառեր՝ բարեկարգված Հանրապետության փողոցում։ Ալբիցիաները լայնորեն կիրառվում են քաղաքային կանաչապատման մեջ։ Ծառի բարձրությունը հասնում է 10- 15 մետրի: Ձևավորում է լայն սաղարթ և չորադիմացկուն է։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:55 09.04.2025
Թրամփը հայտարարել է Չինաստանի նկատմամբ մինչև 125% առևտրային մաքսատուրքերի անհապաղ բարձրացման մասինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր վարչակազմը անմիջապես կբարձրացնի Չինաստանի նկատմամբ առևտրային մաքսատուրքերը մինչև 125%։ «Ելնելով այն ոչ հարգալից վերաբերմունքից, որ Չինաստանը ցուցաբերեց համաշխարհային շուկաների նկատմամբ, ես բարձրացնում եմ ԱՄՆ-ի մաքսատուքերը Չինաստանի նկատմամբ մինչև 125 տոկոս․ որոշումն ուժի մեջ է մտնում անմիջապես»,- գրել է Թրամփն իր Truth Social-ում՝ հավելելով, որ հուսով է՝ մոտ […] ...