22:48 29.05.2019
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը վստահ է, որ մեր ընտրանու ավագ Հենրիխ Մխիթարյանը կբարձրացներ դրոշը, եթե «Արսենալ»-ի կազմում գոլի հեղինակ դառնար Բաքվում կայանալիք Եվրոպա լիգայի եզրափակչում:
Ինչպես հայտնի է, հայ ֆուտբոլիստը, անվտանգության նկատառումներով, չի մեկնել Բաքու, որտեղ այսօր՝ մայիսի 29-ին, կայանալու է 2018-19 մրցաշրջանի՝ «Չելսի»-ի դեմ վճռորոշ հանդիպումը: Նույն պատճառով նա Ադրբեջան չէր մեկնել նաև ընթացիկ մրցաշրջանի «Քարաբագ»-ի դեմ խաղին, ինչպես նաև մի քանի տարի առաջ Չեմպիոնների լիգայի «Գաբալա»-ի դեմ խաղին, երբ հանդես էր գալիս Դորտմունդի «Բորուսիա»-ում»:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Sovsport.ru-ն Գյուլբուդաղյանցից հետաքրքրվել է՝ չի՞ կարծում, որ սա չափազանց է, ի վերջո խոսքը Եվրոպա լիգայի հաղթողի կոչման մասին է, այլ ոչ թե նախնական փուլերի հանդիպումների մասին:
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը պատասխանել է.
«Համաձայն եմ, ոչ բոլոր ֆուտբոլիստներին է նման հանդիպումների մասնակցելու բախտ վիճակվում: Շատերն այդ մասին երազում են ողջ կյանքում: Դեռ թարմ են հիշողությունները, թե ինչպես Մխիթարյանը 2 տարի առաջ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ հաղթեց Եվրոպա լիգայում: Գեղեցիկ գոլ խփեց «Այաքս»-ին, հետո գլխավերևում պահեց հայկական դրոշը: Այդ վայրկյաններին ողջ հայ ազգը հպարտություն էր զգում: Ի դեպ, նա Պոլ Պոգբայի հետ հավակնում էր հանդիպման լավագույն ֆուտբոլիստի կոչմանը: Ընդհանրապես Մխիթարյանը ֆանտաստիկ կարիերա ունի: Եվ կարելի է խոսել ոչ միայն նրա ֆուտբոլային տաղանդի, այլև մարդկային հատկանիշների մասին՝ կամքի ուժի, նպատակասլացության, փորձությունները հաղթահարելու ու երբեք չհանձնվելու ունակությունների մասին»:
Դիտարկմանը, որ գուցե արժե՞ր ամեն դեպքում մեկնել Բաքու՝ մտավախություն չունենալով աղմուկի համար,. Արմենյ Գյուլբուդաղյանը պատասխանել է.
«Վստահ եմ, որ, եթե Մխիթարյանը խաղար այդ խաղում և հաղթեր, ի պատիվ իր ազգի, համարձակորեն գլխավերևում կպահեր հայկական դրոշը, ոչնչից չէր վախենա: Ես կհպարտանայի նրանով, ինչպես իմ բոլոր հայրենակիցները: Բայց նա առանց այդ էլ օրինակ է բոլորի համար: Նա բազմաթիվ հիանալի հաթաղանակներ է տարել, և նա իրավունք ունի այնպիսի որոշումներ կայանցելու, որոնք անհրաժեշտ է համարում»:
ՈւԵՖԱ-ի Եվրոպա լիգայի եզրափակիչ «Չելսի»-«Արսենալ» հանդիպմանը կարող եք հետևել «Շանթ» և «Շանթ Պրեմիում» հեռուստաալիքների ուղիղ եթերում մայիսի 29-ին՝ ժամը 22:55-ին:
20:28 01.04.2025
Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երևանում և մարզերում00:59 02.04.2025
Al Masirah. ԱՄՆ-ը նոր հարվածներ է հասցնում Եմենում հութիների թիրախներինՄիացյալ Նահանգների զինված ուժերը մի քանի նոր հարվածներ են հասցրել Եմենի երեք նահանգներին, որոնք գտնվում են Անսար Ալլահ շարժման հութի ապստամբների վերահսկողության տակ։ Այս մասին հայտնել է Al Masirah հեռուստաալիքը: Al Hadath հեռուստաալիքն էլ նշել է, որ հարձակման են ենթարկվել Ալ-Հոդեյդա և Սաադա նահանգները, ինչպես նաև Հաջա նահանգը։ Դեռևս տեղեկություններ չկան հարձակումների հետևանքների մասին։ ...
00:52 02.04.2025
Գերմանիայի նախագահը պաշտոնական այցով ժամանել է ԱդրբեջանԱպրիլի 1-ին պաշտոնական այցով Ադրբեջան է ժամանել Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը։ Այս մասին հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները: Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում, որտեղ ծածանվում էին երկու երկրի պետական դրոշները, ի պատիվ բարձրաստիճան հյուրի՝ ներկա է եղել պատվո պահակախումբ: Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին օդանավակայանում դիմավորել են Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յաղուբ Էյուբովը, ԱԳ փոխնախարար Ֆարիզ […] ...
00:45 02.04.2025
ՔՊ վարչության նիստում քննարկվել են խաղաղության գործընթացին առնչվող հարցերԱպրիլի 1-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Քննարկվել են խաղաղության գործընթացին առնչվող հարցեր։ Ամփոփվել են Գյումրու և Փարաքարի ՏԻՄ ընտրությունների արդյունքները։ ...
00:34 02.04.2025
609 միլիոն արժողությամբ 12 նոր մեքենաները կմաքրեն Երևանի փողոցներըԵրևանի քաղաքապետարանը ձեռք է բերել նոր բազմաֆունկցիոնալ մեքենաներ, որոնք նախատեսված են փողոցների, մայթերի մաքրման, իսկ ձմռան ամիսներին՝ փողոցների և մայթերի ձյան մաքրման, աղ և ավազով մշակման աշխատանքներն իրականացնելու համար: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...
00:16 02.04.2025
Վատիկանը սրբադասել է Հայոց ցեղասպանության զոհ դարձած հայ հոգևարականի․ ի՞նչ է դա նշանակումՀռոմի կաթոլիկ եկեղեցին որոշել է սրբադասել ազգությամբ հայ հոգևորականի, ով մինչ այդ երանելիների դասին էր պատկանում: Խսոքը հայ կաթոլիկ եկեղեցու արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանի մասին է։ Ի՞նչ է հայտնի սրբադասված հայի մասին: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Վատիկանի պաշտոնական տեղեկատվական կայքն այսօր հաստատել է այն, որ մարտի 28-ին Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդը որոշում է […] ...
23:59 01.04.2025
Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահը այցելեց Մայր Աթոռ Սուրբ ԷջմիածինԱպրիլի 1-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելեց Հայաստան պաշտոնական այցով ժամանած Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը: Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նախագահ Շտայնմայերին և նրա մեծազնիվ տիկին Էլկե Բուդենբենդերին ողջունեց Միածնաէջ Մայր Տաճարում՝ ներկայացնելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և Սուրբ Էջմիածնի մեծ դերակատարությունը հայ ժողովրդի ազգային ու քրիստոնեական ինքնության կերտման […] ...