14:30 11.11.2017
Պաշտպանության բանակի զինծառայող Սերգեյ Ալումյանի վիճակը գնահատվում է ծանր կայուն՝ դրական դինամիկայով։ Արցախի զորամասերից մեկում հակատանկային ականի պայթյունից վիրավորված զինծառայողն սկսել է ինքնուրույն շնչել։ Հաղորդում է Panorama.am-ը։
ՀՀ ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալի փոխտնօրեն Արտաշես Խաչատրյանը լրատվամիջոցին հայտնել է, որ պայթյունից վիրավորված երկրորդ զինծառայող Գևորգ Հյուսնունցի վիճակը միջին ծանրության է։
Հիշեցնենք, որ զինծառայողները վիրավորվել են նոյեմբերի 4-ին Արցախի զորամասերից մեկի պահեստում աշխատանքներ կատարելիս։ Պայթյունի հետևանքով պահեստապետ, պայմանագրային զինծառայող Գևորգ Հյուսնունցը և պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սերգեյ Ալումյանն ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և տեղափոխվել զինհոսպիտալ:
Միջադեպի հետևանքով մահացել է ժամկետային զինծառայող, շարքային Հրանտ Խաչատուրի Մանգասարյանը։
09:08 07.04.2025
Կիևը վտանգ է ներկայացնում Աֆրիկայում անվտանգության համար, հայտարարել է Մալիի ԱԳՆ ղեկավարըՈւկրաինան վտանգ է ներկայացնում Աֆրիկայում անվտանգության համար և անպատասխանատու խաղացող է, «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Մալիի արտգործնախարար Աբդուլա Դիոպը։ «Պետք է ասեմ, որ Մալին, որը նաև խզել է հարաբերությունները Ուկրաինայի հետ, Ուկրաինան համարում է ահաբեկչական պետություն այնքանով, որքանով Ուկրաինան բացահայտորեն կոչ է արել և հայտարարել իր աջակցության մասին Սահելում և մասնավորապես Մալիում ահաբեկչական […] ...
09:00 07.04.2025
Դամասկոսի մերձակայքում մի քանի պայթյուն է տեղի ունեցել․ Al MayadeenԳիշերը մի քանի ուժեղ պայթյուններ են լսվել Դամասկոսի արևմտյան ծայրամասերում։ Այս մասին հայտնում է լիբանանյան Al Mayadeen հեռուստաալիքը։ Դրա տեղեկություններով՝ տեղական իշխանությունները ենթադրում են, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը հերթական հրթիռային հարձակումն են իրականացրել Դամասկոսի արևմուտքում գտնվող ռազմական օբյեկտների վրա։ Առայժմ մանրամասներ չեն հաղորդվում։ Ապրիլի 3-ին իսրայելական ինքնաթիռները գրոհել են նախկին սիրիական բանակի 75-րդ և 91-րդ […] ...
08:49 07.04.2025
Վրաստանի վարչապետն իրատեսական է համարում տարածքային ամբողջականության վերականգնումըԱբխազիայի և Հարավային Օսիայի հետ վերամիավորումը հնարավոր է, եթե Վրաստանի ժողովուրդը համբերատար լինի։ Նման կարծիք է հայտնել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն «Իմեդի» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ «Վրաստանի տարածքային ամբողջականության վերականգնումը, կարծում եմ, իրական է, եթե մենք ցուցաբերենք համբերություն, և այս համբերությունը առաջնորդի մեր քաղաքականությունը: Այս հարցի լուծումն, իհարկե, կախված կլինի տարբեր գործոններից, բայց համբերությամբ և ճիշտ […] ...
08:40 07.04.2025
Նեթանյահուն հրամայել է պաշտպանության նախարարության ղեկավարին կոշտ պատասխան տալ Գազայի հատվածից հրթիռակոծություններինԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն երկրի պաշտպանության նախարար Իսրայել Կացին հանձնարարել է վճռականորեն պատասխանել Գազայի հատվածից հրեական պետության տարածքում հրթիռակոծություններին։ Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից։ «Վարչապետը հրամայել է կոշտ պատասխան տալ և հավանություն է տվել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ Իսրայելի պաշտպանության ինտենսիվ գործողությունների շարունակմանը»,- ասվում է հայտարարության մեջ։ Գրասենյակը պարզաբանել է, որ Նեթանյահուն ինքնաթիռից զանգահարել […] ...
08:30 07.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:25 07.04.2025
Հռոմի պապը հիվանդությունից հետո առաջին անգամ հայտնվել է Սուրբ Պետրոսի հրապարակումՀռոմի պապ Ֆրանցիսկոսը անվասայլակով նեկա է գտնվել Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում տառապողներին ու հիվանդներին նվիրված պատարագին։ Ուղիղ հեռարձակումն իրականացրել է Vatican News պորտալը։ Սա Ֆրանցիսկոսի առաջին և անսպասելի հայտնվելն է հավատացյալների առջև մարտի 23-ին հիվանդանոցից դուրս գրվելուց հետո, որտեղ նա անցկացրել է գրեթե 40 օր երկկողմանի թոքաբորբ ախտորոշմամբ։ Պոնտիֆիկոսը ողջունել է հրապարակում հավաքվածներին։ Պատարագը մատուցվել […] ...