00:28 01.06.2019
«Երբ մենք գնում ենք դատարան՝ մեր վեճով, մենք ի՞նչ ենք ցանկանում, ցանկանում ենք, որ մեր վեճը լուծվի հօգուտ մե՞զ, թե՞ լուծվի հօգուտ օրենքի»,- «Շանթ» հեռուստաընկերության եթերում այսպիսի հարցադրում է արել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր, Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդի և Արդարադատության արդյունավետության Եվրոպական հանձնաժողովի անդամ, դասախոս Ստեփան Միքայելյանը՝ պատասխանելով այն պնդմանը, որ օրենսդիր և գործադիր մարմինները վայելում են հանրային վստահություն, իսկ դատական իշխանությունը՝ ոչ:
«Պատկերացրեք մի վիճակ, երբ երկու անձ մտնում են դատարան, և դատարանը պետք է վեճը լուծի՝ հօգուտ որևէ մի կողմի: Եթե յուրաքանչյուրը յուրովի, իր սեփական շահն է դեռ առաջնային դասի մեջ դնում, ապա այս պայմաններում, երբ ինքը հօգուտ իրեն դատական ակտը չեղավ՝ բնականաբար, ինքն ի՞նչ պետք է ասի, պետք է ասի, որ «ես վստահություն չունեմ դատական համակարգի նկատմամբ»»,- ասել է դատավորը:
Իր խոսքերով՝ հանրության մեջ պետք է սերմանել այն գաղափարը, որ դատարանին պետք է վստահել ոչ թե մեր օգտին վճիռ կայացնելու, այլ օրենքին համապատասխան վճիռ կայացնելու համար:
15:09 15.04.2025
Ռուսաստանն ու ԱՄՆ-ն ինտենսիվ աշխատում են խաղաղության համար․ ՊեսկովՄոսկվան և Վաշինգտոնն ինտենսիվ աշխատում են խաղաղության համար, բայց չպետք է ակնկալել անհապաղ արդյունքներ։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Ինտենսիվ աշխատանք է տարվում: Իհարկե, խաղաղ նախաձեռնությունների որոնումն այնքան բարդ հարց է, որ անհապաղ արդյունքներ ակնկալել դժվար թե հնարավոր լինի»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։ ...
14:51 15.04.2025
Պետք է ունենանք ԱԺ էթիկայի մշտական հանձնաժողով․ ԱԺ նախագահԱզգայի ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն անհրաժեշտ է համարում ունենալ ԱԺ էթիկայի մշտական հանձնաժողով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Սիմոնյանն ասաց Ազգային ժողովում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ։ «Պետք է ունենանք ԱԺ էթիկայի մշտական հանձնաժողով։ Վատ է, որ մինչև հիմա չունենք։ Հենց ամենաառաջին օրվանից մենք այդ գաղափարն ունեցել ենք»,- ասաց Սիմոնյանը։ Հարցին, թե արդյոք հանձնաժողովը կարո՞ղ է ստեղծվել […] ...
14:41 15.04.2025
Գլխավոր դատախազությունը պահանջում է Ավշար համայնքի նախկին ղեկավարից բռնագանձել 17 անշարժ գույք, ավելի քան 587 միլիոն դրամՀակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի ապրիլի 9-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Արարատի մարզի Ավշար համայնքի նախկին ղեկավար Սուրիկ Գրիգորյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 13 անշարժ գույք՝ Ավշար գյուղում, 2 անշարժ […] ...
14:35 15.04.2025
ՀՀ ՊԵԿ-ի և ԻԻՀ մաքսային ներկայացուցիչները քննարկել են Ագարակի անցակետի սահմանահատմանն առնչվող հարցերՊետական եկամուտների կոմիտեի մաքսային ստորաբաժանումների ներկայացուցիչները Ագարակի անցակետում հանդիպում են ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության «Նորդուզ» անցման կետի անձակազմի հետ։ Հանդիպմանը ներկա են գտնվել նաև ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ներկայացուցիչները, ինչպես նաև Սյունիքում ԻԻՀ գլխավոր հյուպատոսը։ Հանդիպմանը քննարկվել են անցակետի բնականոն աշխատանքի հետ կապված հարցեր։ Դիտարկվել են նաև սահմանահատման գործընթացի բոլոր փուլերի պատշաճ կազմակերպման ընթացքը, ինչպես […] ...
14:27 15.04.2025
Արմավիրի մարզի Խոյ համայնքի Արշալույս բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակԱպրիլի 16-ին` ժամը 12:30-ին, Արմավիրի մարզի Խոյ համայնքի Արշալույս բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ: «Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է ՆԳՆ ՓԾ հաղորդագրության մեջ։ ...