Դատավորները հնարավորություն չունեն որևէ իրադարձությանը քաղաքական կամ իրավական գնահատական տալ. Ստեփան Միքայելյանը՝ դատավորների տարածած հայտարարության մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.07
  • RUBLE
    4.66
  • 443.20
WEATHER
+15.09 oC

Դատավորները հնարավորություն չունեն որևէ իրադարձությանը քաղաքական կամ իրավական գնահատական տալ. Ստեփան Միքայելյանը՝ դատավորների տարածած հայտարարության մասին

22:27 31.05.2019

ՀՀ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր, Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդի և Արդարադատության արդյունավետության Եվրոպական հանձնաժողովի անդամ, դասախոս Ստեփան Միքայելյանը «Շանթ» հեռուստաընկերության եթերում խոսել է դատավորների հայտարարության բովանդակության մասին:

Արամ Աբրահամյանի դիտարկմանը, որ հայտարարությունում ուղիղ տեքստով չի նշվում դատարանների շրջափակման վերաբերյալ դատավորների վերաբերմունքի մասին, Ստեփան Միքայելյանը հայտարարել է, որ ի տարբերություն քաղաքական կամ հասարակական գործիչների՝ դատական համակարգում գործունեություն ծավալող անձինք հնարավորություն չունեն հանրային ձևով արձագանքելու բոլոր տեսակի իրադարձություններին:

«Ինչ վերաբերում է իրավական գնահատական տալուն, ապա այստեղ ևս մեր ձեռքերը կապված են, քանի որ վաղը հենց այդ նույն իրավական խնդիրները հնարավոր է, որ դատական քննարկման առարկա դառնան: Դրա համար մենք ավելի ընդհանրական մեր կողմնորոշումն ենք ներկայացրել, ասել ենք, որ, ընդհանուր առմամբ, մենք չենք ողջունում, ընդհակառակը, մենք ամեն մի արտահայտություն, ամեն մի կոչ, որն ուղղված կլինի դատական համակարգի բնականոն գործունեության խաթարմանը, դատավորի պատվի և արժանապատվության արատավորմանը, ապա նման քայլերը մենք ոչ միայն չենք ողջունում, այլև դատապարտում ենք»,- մանրամասնել է Ստեփան Միքայելյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քրեակատարողական ծառայության պետը շրջայց է կատարել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում

17:48 11.04.2025

Քրեակատարողական ծառայության պետը շրջայց է կատարել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը տեղակալներ Սահակ Գրիգորյանի, Գուրգեն Սարգսյանի և խորհրդական Անուշ Դանոյանի հետ այցելել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ։ Առաջնային լուծումներ պահանջող խնդիրներն ուսումնասիրելու, ինչպես նաև ազատազրկված անձանց պահման ընթացիկ պայմաններին ծանոթանալու նպատակով ծառայության պետը «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետ Ռոբերտ Թամարյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել հիմնարկի տարածքում, այցելել մասնագիտական […] ...

Մայր Աթոռը դատապարտում է Ադրբեջանի կողմից Հռոմում կազմակերպված հակահայկական միջոցառումը

17:42 11.04.2025

Մայր Աթոռը դատապարտում է Ադրբեջանի կողմից Հռոմում կազմակերպված հակահայկական միջոցառումը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն արձագանքել է Ադրբեջանի կողմից Հռոմում կազմակերպված հակահայկական ուղղվածություն ունեցող միջոցառմանը։ «Սույն թվականի ապրիլի 10-ին Հռոմի պապական Գրեգորյան համալսարանում Սուրբ Աթոռում Ադրբեջանի դեսպանության և ադրբեջանական որոշ կազմակերպությունների նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Քրիստոնեությունը Ադրբեջանում. պատմություն և արդի ժամանակներ» վերտառությամբ միջոցառում՝ տարբեր երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Միջոցառման ընթացքում ադրբեջանական քարոզչամեքենայի նախաձեռնությամբ հերթական անգամ փորձ է […] ...

Երևանի Հալաբյան փողոցում բախվել են «Mercedes»-ն ու «Toyota RAV 4»-ը. կա տուժած

17:36 11.04.2025

Երևանի Հալաբյան փողոցում բախվել են «Mercedes»-ն ու «Toyota RAV 4»-ը. կա տուժած

Այսօր՝ ապրիլի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:50-ի սահմաններում Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են դիվանագիտական համարանիշներով «Toyota RAV 4» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով «Toyota»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել հետիոտնի համար նախատեսված վայրն ու բախվել վերգետնյա անցումի բետոնե սյանը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, 1 հոգի տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: […] ...

««Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» ցուցահանդեսի կազմակերպումը կարևոր փորձառություն էր». Ալֆրեդ Քոչարյան

17:10 11.04.2025

««Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» ցուցահանդեսի կազմակերպումը կարևոր փորձառություն էր». Ալֆրեդ Քոչարյան

Հայաստանի պատմության թանգարանում տեղի է ունեցել «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» բացառիկ միջազգային ցուցահանդեսի ամփոփիչ ասուլիսը, որի ընթացքում ներկայացվել են ցուցահանդեսի արդյունքները։ Ցուցահանդեսն ունեցել է ավելի քան 55 հազար այցելու․ այն գործել է ավելի քան 6 ամիս՝ Բրիտանական թանգարանի հետ համագործակցությամբ: Ասուլիսի բանախոսներն էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Հայաստանի պատմության թանգարանի […] ...

Պուտինը կհանդիպի Վիթքոֆի հետ

17:03 11.04.2025

Պուտինը կհանդիպի Վիթքոֆի հետ

Ապրիլի 11-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կհանդիպի Ռուսաստան ժամանած՝ ԱՄՆ առաջնորդի հատուկ բանագնաց Սթիվեն Վիթքոֆի հետ։ Նրանք կքննարկեն ուկրաինական կարգավորումը, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Նման հանդիպում կլինի։ Տրտնաջան աշխատանքը շարունակվում է: Բնականաբար, Վիթքոֆը, որպես նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ, իր նախագահից ինչ-որ բան կփոխանցի Պուտինին: Պուտինը կլսի դա: Ուկրաինական կարգավորման […] ...

«Մանչեսթեր Յունայթեդը» տարեց երկրպագուին զրկել է «Օլդ Թրաֆորդում» իր տեղից

16:55 11.04.2025

«Մանչեսթեր Յունայթեդը» տարեց երկրպագուին զրկել է «Օլդ Թրաֆորդում» իր տեղից

«Մանչեսթեր Յունայթեդն» 81-ամյա երկրպագուին զրկել է «Օլդ Թրաֆորդում» իր նստատեղից, քանի որ դրա հետևում գտնվող տարածքը վերածվելու է VIP հատվածի, հաղորդում է The Sun-ը: Ակումբը տարեց երկրպագու Մայքլ Քարնիին տեղեկացրել է, որ հաջորդ մրցաշրջանից նրանից կվերցվի աթոռն ու տեղը կվաճառվի կորպորացիայի: Երկրպագուն լեգենդար մարզադաշտում այդ տեղը զբաղեցրել է 45 տարի: «Ես այստեղ նստած էի, երբ […] ...

BACK_TO_TOP