20:51 29.05.2019
Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը Հանրապետության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Արարատ Միրզոյանին։
«Հարգելի պարոն Միրզոյան,
թանկագին բարեկամ,
ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և ՀՀ ԱԺ մեր գործընկերներին Հանրապետության տոնի առթիվ:
Ավելի քան մեկ դար առաջ հայության վճռականությունն ու պայքարելու անկոտրում կամքը ծնեցին Հայաստանի առաջին հանրապետությունը՝ ամրագրելով սեփական ճակատագիրը տնօրինելու դարերով կորսված իրավունքը: Թեև հայոց անկախ պետականության այդ ժամանակաշրջանը կարճատև էր, այնուամենայնիվ, աչքի ընկավ փառահեղ դրվագներով և ազգային պետության ինստիտուցիոնալ զարգացմանն ուղղված քայլերով:
Մեր նորագույն պատմության այդ կարևոր ձեռքբերումն այն հուսալի հիմքն էր, որի վրա 1991թ. կառուցեցինք երկու հայկական հանրապետությունները՝ մեր միասնությամբ ապահովելով հայրենիքի կենսունակությունը:
Առիթն օգտագործելով՝ ցանկանում եմ երախտագիտություն հայտնել Ձեզ երկու խորհրդարանների միջև համագործակցության ամրապնդման ուղղությամբ ներդրվող ջանքերի և նվիրումի համար, որի լավագույն օրինակը Երևանում ՀՀ ԱԺ և ԱՀ ԱԺ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստի բարձր մակարդակով կազմակերպումն ու ջերմ ընդունելությունն էր:
Վերստին շնորհավորելով այս կարևոր տոնի առթիվ՝ մաղթում եմ անսպառ եռանդ և հայրենանվեր նախաձեռնություններ՝ հանուն հայոց պետականության զարգացման ու առաջընթացի»։
20:28 01.04.2025
Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երևանում և մարզերում14:00 02.04.2025
Ֆրանսիայում ՀՀ դեսպանը ներկա է գտնվել «Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում» խորագրով բացօթյա ցուցահանդեսի բացման արարողությանըՖրանսիայում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանը ներկա գտնվեց Փարիզի Շոայի հուշահամալիր-թանգարանի նախաձեռնությամբ կազմակերպված «Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում» խորագրով բացօթյա ցուցահանդեսի բացման արարողությանը։ Հոլոքոստի պատմությունն ուսումնասիրող Եվրոպայի խոշորագույն կենտրոններից մեկում կազմակերպված այս միջոցառմանը ներկա էին Շոայի հուշահամալիրի տնօրեն Ժակ Ֆրեջը, ցուցահանդեսի համադրող, ֆրանսահայ անվանի պատմաբան Կլեր Մուրադյանը, Ֆրանսիայի հայկական ասոցիացիաների ներկայացուցիչներ և բազմաթիվ հյուրեր։ Հայոց ցեղասպանության ոգեկոչման […] ...
13:49 02.04.2025
Մխիթար Հայրապետյանը Տալլինում հանդիպել է Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնայի հետՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն այսօր Տալլինում հանդիպել է Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնայի հետ։ «Քննարկեցինք մեր երկրների միջև ոլորտային համագործակցության ընթացքն ու զարգացման հնարավորությունները՝ ընդգծելով հատկապես թվայնացման, կիբերպաշտպանության և արհեստական բանականության կարգավորման ուղղություններով փորձի փոխանակման և համատեղ ծրագրերի անհրաժեշտությունը։ Հանդիպումից հետո մասնակցեցինք Էստոնիայի ԱԳՆ-ում կազմակերպված աշխատանքային զեկույցների ու քննարկումների, որտեղ ներկայացվեցին թվային կառավարման […] ...
13:40 02.04.2025
ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամների թեկնածուների առաջադրման մասին«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 144-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում առաջացած երեք թափուր տեղերի համար թեկնածուներ է առաջադրել Աշոտ Հայրապետյանին, Արմենուհի Հարությունյանին եւ Անահիտ Աբրահամյանին: ...
13:32 02.04.2025
Վուչիչն ասել է, որ համաշխարհային առաջնորդները գաղտնի բանակցություններ են վարում Պուտինի հետԱշխարհի մի քանի առաջնորդներ գաղտնի բանակցություններ են վարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը։ «Ես Պուտինին երեք տարի չեմ տեսել, իսկ նրանցից շատերը (համաշխարհային առաջնորդներ) գաղտնի խոսել են նրա հետ: Եվ ես գիտեմ առնվազն երկու ազդեցիկ առաջնորդների, ովքեր գաղտնի խոսել են նրա հետ», – ասել է նա բլոգեր […] ...
13:16 02.04.2025
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերինԵրևանում ապրիլի 2-ի ցերեկը, 3-ին օրվա ընթացքում, 5-ին՝ երեկոյան ժամերին, 6-ի գիշերը՝ սպասվում է կարճատև անձրև, 6-ի գիշերը՝ նաև ամպրոպ։ Ապրիլի 4-ին, 6-ի ցերեկը, 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում ապրիլի 2-ի ցերեկը շրջանների մեծ մասում, 3-7-ին` առանձին շրջաններում օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև նաև ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ: Ապրիլի […] ...
13:07 02.04.2025
Գերմանիայի նախագահը Բաքվին և Երևանին կոչ է արել որքան հնարավոր է շուտ ստորագրել համաձայնագիրըԳերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը շնորհավորել է Ադրբեջանին և Հայաստանին խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ համաձայնագրի ավարտի կապակցությամբ։ Այս մասին Շտայնմայերը հայտարարել է Բաքվում՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մամուլի համար հայտարարության ժամանակ։ Նա կոչ է արել Բաքվին և Երևանին բաց չթողնել պահը և որքան հնարավոր է շուտ ստորագրել համաձայնագիրը։ «Շատ մեծ քայլ է արվել, և ես […] ...