Հաշված ժամեր մինչև եզրափակիչ. «Արսենալ»-ն առանց Մխիթարյանի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 04 2025
  • $
    391.10
  • RUBLE
    4.61
  • 422.27
WEATHER
+11.09 oC

Հաշված ժամեր մինչև եզրափակիչ. «Արսենալ»-ն առանց Մխիթարյանի

18:50 29.05.2019

ՈւԵՖԱ Եվրոպա լիգայի եզրափակիչում այսօր լոնդոնյան երկու ակումբներ՝ «Չելսի»-ն ու «Արսենալ»-ը, կորոշեն մրցաշարի հաղթողին: Խաղը մեզ՝ հայերիս համար, գուցե այդքան չհետաքրքրեր, եթե այն չանցկացվեր Բաքվում և չծավալվեր Մխիթարյանի շուրջ ծագած սկանդալը:

Հատկանշական է, որ այս հանդիպման  և Մխիթարյանի Բաքու գնալու մասին խոսակցությունները սկսվեցին դեռևս կիսաեզրափակիչ՝ «Վալենսիա»-«Արսենալ» դիմակայությունից առաջ:

Կիսաեզրափակիչից հետո ՈւԵՖԱ-ն Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիայից պահանջել էր հաստատել, որ Մխիթարյանը Բաքվում խնդիրներ չի ունենա:

«Դա սովորական գործընթաց է օգնել ակումբներին ու ֆեդերացիաներին ՈւԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերի ժամանակ վիզայի աջակցություն ցուցաբերել ֆուտբոլիստներին:

Մենք պահանջել ենք հաստատել, որ Մխիթարյանը խնդիրներ չի ունենա: Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան վստահեցրել է հայ կիսապաշտպանը Ադրբեջան այցելության ժամանակ խնդիրներ չի ունենա, ինչպես նաև կձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ միջոցառումները անվտանգությունն ապահովելու համար»,- ասվում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայության հայտարարության մեջ:

Սկզբում հայտնի չէր` կգնա՞ արդյոք Հենրիխը Բաքու, թե՞ ոչ: Հայ կիսապաշտպանը «Վալենսիա»-ի հետ խաղից հետո սոցիալական ցանցերից մեկի իր էջում Եվրոպա լիգայի գավաթը ձեռքին լուսանկար էր հրապարակել հետևյալ գրությամբ.

«Մենք դա կարող ենք անել»:

Բուքմեյքերական ընկերությունները խաղադրույքներ էին սահմանել հայ կիսապաշտպանի` Բաքու մեկնելու համար: Մխիթարյանի մեկնելու համար սահմանվել էր 1.25 գործակից, իսկ չգնալու գործակիցը 3.55 էր:

Սակայն ընտանիքի հետ քննարկելուց հետո Մխիթարյանը, անվտանգության նկատառումներից ելնելով, որոշեց չմեկնել:

«Հաշվի առնելով բոլոր տարբերակները` մենք բարդ որոշում ընդունեցինք ինձ համար՝ չգնալ Բաքու թիմի հետ մասնակցելու Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղին: Սա խաղ է, որ հաճախ չի լինում մեր՝ ֆուտբոլիստներիս կյանքում, և պետք է խոստովանեմ, որ ինձ մեծ ցավ է պատճառում այն բաց թողնելը: Ես կերկրպագեմ թիմակիցներիս: Եկեք, բերեք այն տուն»,- գրել է Մխիթարյանը:

«Արսենալի» ֆուտբոլիստները ծափահարություններով  ընդունեցին Հենրիխ Մխիթարյանի` Բաքու չմեկնելու որոշումը։ Եվրոպա լիգայի եզրափակչին չմասնակցելու մասին ֆուտբոլիստն ասել էր մարզման ժամանակ և թիմակիցները ողջունել էին դա։


«Արսենալ»-ի երկրպագուները ևս իրենց աջակցությունը հայտնեցին Մխիթարյանին, նույնիսկ նրանցից ոմանք դիմել են ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին՝ կոչ անելով նրան անդրադառնալ թեմային։

«Դուք տեղյա՞կ եք, որ ձեր հայ եղբայր Հենրիխ Մխիթարյանն Ադրբեջանի հետ ռազմական կոնֆլիկտի պատճառով չի մասնակցելու Եվրոպա լիգայի եզրափակչին։ Աշխարհը լռում է»։

Մեկ այլ երկրպագու գրել է․ «Ողջույն Քիմ։ Համոզված չեմ, որ այս հաղորդագրությունը տեղ կհասնի, սակայն եթե կարդաս, ի՞նչ ես կարծում՝ կարո՞ղ ես օգնել Հայաստանի հավաքականի ավագին։ Նա ստիպված է չմասնակցել եզրափակչին, քանի որ հայ է։ Կարո՞ղ ես օգնել Հենրիխին»։

Նույնիսկ բրիտանացի հայտնի հաղորդավար և լրագրող Պիրս Մորգանը «Չելսի»-ի երկրպագուներին կոչ է արել բոյկոտել խաղը:


«Արսենալ»-ի կիսապաշտպանի` Բաքու չմեկնելու հարցը քննարկվեց նաև Մեծ Բրիտանիայի խորհրդարանում:

«ՈւԵՖԱ-ն ասում է հետևյալը՝ ֆուտբոլը վայելելու իրավունք բոլորն ունեն՝ անկախ նրանից, թե ով ես դու, որտեղից և ինչպես ես խաղում։

Բայց մյուս շաբաթ Հենրիխ Մխիթարյանը բաց է թողնելու կյանքի խաղ, քանի որ  Հայաստանից է։ Եվ «Արսենալի» հայկական ազգանուններով երկրպագուները Բաքու ուղևորության վիզաներից զրկվել են։ Սա սկանդալ է, և այս գեղեցիկ խաղի շատ տգեղ կողմը»,- ասել է Թոմ Ուոթսոնը։

Վերջերս հայտնի դարձավ, որ ՈւԵՖԱ-ն «Արսենալ»-ի ֆուտբոլիստներին արգելել է Եվրոպա լիգայի եզրափակիչ հանդիպման ժամանակ որևէ ակցիա իրականացնել` ի աջակցություն Հենրիխ Մխիթարյանին: Ֆուտբոլիստները ցանկացել են նախավարժանքի դուրս գալ Մխիթարյանի անունով մարզաշապիկներով: Սակայն ՈւԵՖԱ-ից հաղորդել են, որ նմանատիպ ցանկացած քայլ արգելված է: Նաև երկրպագուները առաջարկել էին, որ խաղի ժամանակ նրանք կրեն Մխիթարյանի նկարով դիմակներ:

Բայց մի խումբ երկրպագուներ Բաքվում շրջել են հայ ֆուտբոլիստի՝ 7 համարի մարզաշապիկով: Ադրբեջանցի ոստիկանները, նկատելով դա, մոտեցել են նրանց և կանգնեցրել:

Այսքանից հետո ֆուտբոլասերներին և ֆուտբոլով մի փոքր հետաքրքրված մարդկանց մնում է հուսալ, որ Բաքվում ականատես կլինենք գեղեցիկ ֆուտբոլի, և թող հաղթի ուժեղագույնը: Հուսանք, որ հետագայում նման խնդիրներ չեն առաջանա և ֆուտբոլիստները սիպված չեն լինի ազգային պատկանելությունից ելնելով բաց թողնել կարիերայի կարևորագույն խաղերը:

 

Հիշեցնենք, որ ՈւԵՖԱ-ի Եվրոպա լիգայի եզրափակիչ «Չելսի»-«Արսենալ» հանդիպմանը կարող եք հետևել «Շանթ» և «Շանթ Պրեմիում» հեռուստաալիքների ուղիղ եթերում մայիսի 29-ին՝ ժամը 22:55-ին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Al Masirah. ԱՄՆ-ը նոր հարվածներ է հասցնում Եմենում հութիների թիրախներին

00:59 02.04.2025

Al Masirah. ԱՄՆ-ը նոր հարվածներ է հասցնում Եմենում հութիների թիրախներին

Միացյալ Նահանգների զինված ուժերը մի քանի նոր հարվածներ են հասցրել Եմենի երեք նահանգներին, որոնք գտնվում են Անսար Ալլահ շարժման հութի ապստամբների վերահսկողության տակ։ Այս մասին հայտնել է Al Masirah հեռուստաալիքը: Al Hadath հեռուստաալիքն էլ նշել է, որ հարձակման են ենթարկվել Ալ-Հոդեյդա և Սաադա նահանգները, ինչպես նաև Հաջա նահանգը։ Դեռևս տեղեկություններ չկան հարձակումների հետևանքների մասին։ ...

Գերմանիայի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան

00:52 02.04.2025

Գերմանիայի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան

Ապրիլի 1-ին պաշտոնական այցով Ադրբեջան է ժամանել Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը։ Այս մասին հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները: Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում, որտեղ ծածանվում էին երկու երկրի պետական ​​դրոշները, ի պատիվ բարձրաստիճան հյուրի՝ ներկա է եղել պատվո պահակախումբ: Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին օդանավակայանում դիմավորել են Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յաղուբ Էյուբովը, ԱԳ փոխնախարար Ֆարիզ […] ...

ՔՊ վարչության նիստում քննարկվել են խաղաղության գործընթացին առնչվող հարցեր

00:45 02.04.2025

ՔՊ վարչության նիստում քննարկվել են խաղաղության գործընթացին առնչվող հարցեր

Ապրիլի 1-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Քննարկվել են խաղաղության գործընթացին առնչվող հարցեր։ Ամփոփվել են Գյումրու և Փարաքարի ՏԻՄ ընտրությունների արդյունքները։ ...

609 միլիոն արժողությամբ 12 նոր մեքենաները կմաքրեն Երևանի փողոցները

00:34 02.04.2025

609 միլիոն արժողությամբ 12 նոր մեքենաները կմաքրեն Երևանի փողոցները

Երևանի քաղաքապետարանը ձեռք է բերել նոր բազմաֆունկցիոնալ մեքենաներ, որոնք նախատեսված են փողոցների, մայթերի մաքրման, իսկ ձմռան ամիսներին՝ փողոցների և մայթերի ձյան մաքրման, աղ և ավազով մշակման աշխատանքներն իրականացնելու համար: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

Վատիկանը սրբադասել է Հայոց ցեղասպանության զոհ դարձած հայ հոգևարականի․ ի՞նչ է դա նշանակում

00:16 02.04.2025

Վատիկանը սրբադասել է Հայոց ցեղասպանության զոհ դարձած հայ հոգևարականի․ ի՞նչ է դա նշանակում

Հռոմի կաթոլիկ եկեղեցին որոշել է սրբադասել ազգությամբ հայ հոգևորականի, ով մինչ այդ երանելիների դասին էր պատկանում: Խսոքը հայ կաթոլիկ եկեղեցու արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանի մասին է։ Ի՞նչ է հայտնի սրբադասված հայի մասին: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Վատիկանի պաշտոնական տեղեկատվական կայքն այսօր հաստատել է այն, որ մարտի 28-ին Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդը որոշում է […] ...

Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահը այցելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

23:59 01.04.2025

Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահը այցելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Ապրիլի 1-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելեց Հայաստան պաշտոնական այցով ժամանած Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը: Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նախագահ Շտայնմայերին և նրա մեծազնիվ տիկին Էլկե Բուդենբենդերին ողջունեց Միածնաէջ Մայր Տաճարում՝ ներկայացնելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և Սուրբ Էջմիածնի մեծ դերակատարությունը հայ ժողովրդի ազգային ու քրիստոնեական ինքնության կերտման […] ...

BACK_TO_TOP