16:06 29.05.2019
Մոտենում են միասնական քննությունների օրերը: SHANTNEWS.am-ը Գնահատման և թեստավորման կենտրոնի մամուլի բաժնից տվյալներ է հավաքել միասնական քննությունների օրերի և դիմորդների քանակի վերաբերյալ:
Այս տարի միասնական քննությունների անցկացման համար հանրապետությունում ձևավորվել է քննական 33 կենտրոն, որից 10-ը՝ Երևանում, իսկ 23-ը` մարզերում: Դրանք բոլորը դպրոցներ են՝ հիմանական, ավագ, իսկ մարզերում նաև՝ միջնակարգ:
Այս տարի 10 հազար 421 դիմորդ կա, ներառյալ Արցախի Հանրապետությունից: Հայաստանի Հանրապետությունում դիմորդների թիվը 9600 է:
Միասնական քննությունների օրերը.
Հունիսի 4՝ աշխարհագրություն, կենսաբանություն, համաշխարհային պատմություն առարկաներ
Հունիսի 7 ՝ հայոց լեզու և հայ գրականություն
Հայոց լեզու և հայ գրականություն միասնական քննությունը 2019-ին ամենապահանջված և շատ հայտարարագրված քննությունն է: Այն պարտադիր է գրեթե բոլոր բուհերի համար:
Հունիսի 11՝ ֆիզիկա
Հունիսի 14՝ օտար լեզուներ՝ անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, պարսկերեն
Հունիսի 18՝ մաթեմատիկա
Հունիսի 21՝ հայոց պատմություն և քիմիա
Հունիսի 25՝ ռուսաց լեզու
08:43 25.04.2025
«Բարսելոնան» պատրաստ է զոհաբերել երկու առանցքային խաղացողի՝ հանուն նոր հարձակվողի«Բարսելոնան» շարունակում է հետաքրքրվել Լիսաբոնի «Սպորտինգի» շվեդ հարձակվող Վիկտոր Գյոկերեշի ծառայություններով: Այս մասին հայտնում է El Nacional-ը։ Շվեդին ձեռքբերելու համար կատալոնացիները պատրաստ են վաճառել Ֆերան Տորեսին և Ռոնալդ Արաուխոյին։ Transfermarkt-ը «Սպորտինգի» 26-ամյա հարձակվողի տրանսֆերային արժեքը գնահատում է 75 միլիոն եվրո, սակայն ակումբը, հավանաբար, մի փոքր քիչ կպահանջի իր աստղի համար։ Ընթացիկ մրցաշրջանում Գյոկերեշը պորտուգալական ակումբի […] ...
08:38 25.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:30 25.04.2025
Թուրքիան զգուշացրել է նոր երկրաշարժերի սպառնալիքի մասին ողջ տարածաշրջանի համարՍտամբուլում սպասվող լայնածավալ երկրաշարժը կազդի ավելի քան 25 միլիոն բնակչություն ունեցող Մարմարայի ամբողջ շրջանի վրա, և մոտակա 4-5 գավառների բնակիչները պետք է պատրաստ լինեն, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է սեյսմոլոգիայի պրոֆեսոր և Ստամբուլի քաղաքապետարանի երկրաշարժերի հարցերով գիտնականների խորհրդի անդամ Հալուք Էյդողանը։ «Մարմարա ծովում էպիկենտրոնով երկրաշարժերի դեպքում մենք միշտ պետք է ընդգծենք, որ խոսքը տարածաշրջանային աղետի մասին […] ...
08:21 25.04.2025
Յամալը չի դառնա այնպիսի ֆուտբոլիստ, ինչպիսիք են Մեսսին, Մարդոնան ու Պելեն․ ԿապելոԻտալացի հանրահայտ մարզիչ Ֆաբիո Կապելոն կարծում է, որ «Բարսելոնայի» 17-ամյա եզրային հարձակվող Լամին Յամալը չի հասնելու պատմության լավագույն ֆուտբոլիստների խաղամակարդակին, հաղորդում է As-ը: «Յամալն աստղ է, բայց հանճար չէ: Նա չի դառնա այնպիսի ֆուտբոլիստ, ինչպիսիք են Մեսսին, Մարդոնան ու Պելեն: Նրանց պես ֆուտբոլիստները ծնվում են 20 տարին մեկ: Այնպես որ ևս 20 տարի պետք է […] ...
08:15 25.04.2025
Թրամփ. ԱՄՆ-Իրան գործարքը կփրկի շատ մարդկանց կյանքերԹեհրանի միջուկային հարցի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունները լավ են ընթանում, և համաձայնության հասնելը կփրկի բազմաթիվ կյանքեր: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Կարծում եմ՝ մենք շատ լուրջ հանդիպումներ ենք ունենում»,- ասել է ամերիկացի առաջնորդը: Սպիտակ տան օվալաձև աշխատասենյակում Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գահր Ստյորեի հետ իր հանդիպման ընթացքում, պատասխանելով լրագրողների հարցերին, նա ասել է, որ […] ...
08:05 25.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...