13:07 11.11.2017
Հայաստանի պանրագործների միության նախագահ Արմեն Գիգոյանն Aysor.am-ի հետ զրույցում ասել է, որ 2017-ը նախորդ տարիների համեմատ չորային է եղել, կաթն էլ՝ սակավ, հետևաբար, հնարավոր է պանրի գնի աճ։
«Այս տարին նախորդ ստանդարտ տարիների համեմատ կթի աճը մեկ ամիս ուշ է սկսել։ Բացի դրանից, տարին առանձնահատուկ չորային է եղել։ Այն բարձրավանդակներում, որտեղ ընդհանրապես խոտը չէր չորանում, նույնիսկ այդ հատվածներում խոտի չորացում է նկատվել, ինչն անմիջապես կապ ունի կթի արդյունավետության, քանակի հետ։ Այս երկու գործոնները բերել են նրան, որ կաթի ծավալները համեմատաբար ավելի քիչ է եղել», – ասել է Արմեն Գիգոյանը:
Պնդումները, թե անասնագլխաքանակ է արտահանվել, մորթ է եղել, ըստ Գիգոյանի, չէին կարող մեծ ազդեցություն ունենալ, եթե չլինեին բնակլիմայական անբարենպաստ պայմանները։
Քանի որ կաթը սակավ է եղել, բնականաբար, քիչ կլինի նաև պանիրը։
«Խոսքը մոտավորապես 20 տոկոսի մասին է, բայց սա իր ազդեցությունն ունենալու է գնի վրա։ Գնային տատանումները կարող են լինել մոտ 30 տոկոս, այժմ էլ գների աճ նկատվում է։ 1700-1800 դրամանոց պանիրներն արդեն դարձել են 2000 դրամ։ Աճը կա և տենդենցը նկատվում է, մինչև տարեվերջ կունենանք միգուցե 20 տոկոսի աճ, բայց չեմ կարծում, թե 30 տոկոսի շեմը կանցնի», – նշեց Ա. Գիգոյանը՝ ընդգծելով, որ արտահանման ծավալների վրա ևս կազդի պանրի քիչ լինելը, ծավալների տատանում կլինի։
Սակայն դա, ըստ նրա, խնդիր լինել չի կարող, որովհետև, այսպես թե այնպես, Հայաստանում սպառվում է այդ պանիրը։
Միության նախագահի խոսքով՝ խնդիրն այսպես ծավալուն չէր կարող լինել, եթե մինչև այս պետական համագործակցության հետ մեկտեղ կարողանային նպաստել ֆերմաների ձևավորմանը, որպեսզի իսկական ֆերմաներ գոյանային.
«Այդ դեպքում կկարողանայինք վերահսկել կաթի արտադրությունը, պետությունն ի վիճակի կլիներ, իսկ այս դեպքում չի կարող ինչ-որ բան անել։ Այլ խնդիր է, որ կարող էինք այնպիսի մի ձևաչափ ստեղծել, որտեղ հնարավոր կլիներ միջամտությունների միջոցով դրական արդյունք ստանալ։ Այդ հարցում բացթողում է եղել»։
Հայաստանում արտադրվող պանրի հիմնական սպառողը, Արմեն Գիգոյանի խոսքով, Հայաստանն է.
«Մենք արտադրում ենք գրեթե այնքան, ինչքան սպառում ենք։ Այն առավելությունները, որ ունենք՝ կաթի որակ և այլն, հնարավորություն է տալիս նաև արտաքին շուկա դուրս գալ»։
16:50 29.04.2025
Պարի միջազգային օրվա շրջանակում ոլորտի մի շարք ներկայացուցիչներ պարգևատրվել ենԱյսօր Պարի միջազգային օրն է․ այդ կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ոլորտի մի շարք ներկայացուցիչների պարգևատրել է ԿԳՄՍՆ մեդալով, պատվոգրերով ու շնորհակալագրերով: Պարգևների հանձնման արարողությանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: Պարգևատրվել են ՀՀ մարզերի և Երևանի պետական և ոչ պետական համույթների ներկայացուցիչներ: Ոլորտում երկարատև գործունեության և […] ...
16:44 29.04.2025
Ծանրամարտի կանանց և տղամարդկանց Հայաստանի հավաքականները` դասակարգման առաջատարներԾանրամարտի եվրոպական ֆեդերացիան թարմացրել է կանանց և տղամարդկանց հավաքականների դասակարգման աղյուսակները` ներկայացնելով թոփ-6-երը: Կանանց և տղամարդկանց Հայաստանի հավաքականները առաջատարներն են: Կանանց հավաքականը 581 միավորով է առաջին տեղում, տղամարդկանցը` 652 միավորով: Հիշեցնենք, որ Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ավարտված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում կանանց և տղամարդկանց Հայաստանի հավաքականները հաղթել էին թիմային պայքարում: ...
16:37 29.04.2025
Տալլինում համատեղ ասուլիս են տվել Հայաստանի և Էստոնիայի վարչապետերըՀայաստանի արտաքին քաղաքականության վեկտորի, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի, ԵՄ հետ հարաբերությունների խորացման և մի շարք այլ ուղղությունների շուրջ Տալլինում համատեղ մամուլի ասուլիս են տվել Հայաստանի և Էստոնիայի վարչապետերը: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...
16:30 29.04.2025
Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է կրթության ոլորտին վերաբերող օրենքների նախագծերՆախագծի ընդունման նպատակն է կարգավորել կրթության բնագավառում տեսչական մարմնի վերահսկողության համապարփակ գործունեությունը: Այս մասին ասել է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանը՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 29-ին գումարված նիստում ներկայացնելով «Կրթության բնագավառի տեսչական վերահսկողության մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ […] ...
16:22 29.04.2025
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի հերթական նիստինՈւզբեկստանի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Տաշքենդում մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի 105-րդ նիստին, որի ընթացքում մասնակիցները մտքեր են փոխանակել ԱՊՀ մասնակից երկրների տնտեսական համագործակցության արդիական հարցերի շուրջ: ...
16:16 29.04.2025
Աշխարհի գավաթի բացարձակ հաղթողներ Արթուր Դավթյանն ու Համլետ Մանուկյանը պարգևատրվել ենՍպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի բացարձակ հաղթողներ Արթուր Դավթյանն ու Համլետ Մանուկյանը Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում պարգևատրվել են: Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն ու Եվրոպայի առաջնությունների կրկնակի ոսկե մեդալակիր Արթուր Դավթյանը հենացատկում մասնակցել է աշխարհի գավաթի 6 փուլերից 5-ին և նվաճել 4 ոսկե մեդալ: Երիտասարդների աշխարհի չեմպիոն, 17-ամյա Համլետ Մանուկյանը նժույգ թափերում մասնակցել է […] ...