«Տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ վերջը Արմեն Սարգսյանն ի՞նչ դիրքորոշում ուներ». Տիգրան Ուրիխանյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+16.09 oC

«Տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ վերջը Արմեն Սարգսյանն ի՞նչ դիրքորոշում ուներ». Տիգրան Ուրիխանյան

14:45 29.05.2019

Այսօր ԱԺ-ում Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածության ներկայացումից հետո «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հարց ուղղեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանին՝ հետաքրքրվելով.

«Հանրապետության նախագահի դիրքորոշումը չափազանց կարևոր է՝ որպես սահմանադրորեն երկրի գլուխ հանդիսացող անձի դիրքորոշում: Տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ վերջը Արմեն Սարգսյանն ի՞նչ դիրքորոշում ուներ, անհրաժե՞շտ է վեթինգի այն ճանապարհով ընթանալ, որին սկիզբ դրեց վարչապետը,  դատարանների առջև ակցիայի վերաբերյալ, դուք տեղյա՞կ եք, նախագահն ինչ դիրքորոշում ունի»:

Էմիլ Տարասյանը նշեց, որ կանխատեսելով նման հարցադրումը, իր հետ բերել էր ՀՀ նախագահի ուղերձը:

«Ուղերձը, որը Սահմանադրությամբ իր լիազորությունների իրականացման միակ հնարավոր տարբերակն էր, ուղղված էր ոչ միայն հասարակությանը, այլև նշված էր, որ հասարակության բոլոր անդամներին անկախ քաղաքական ու հասարակական դիրքից, որովհետև տպավորություն կար, որ հանրապետության նախագահը փողոցում կանգնած քաղաքացիներին էր դիմել: Նշվում էր, որ գործադիր, օրենսդիր և դատական իշխանությունները պետք է արտահայտեն ժողովրդի կամքը, հավաքական ժողովրդի կամքը, մենք գիտենք, որ պետք է իրականացվի սահմանադրությամբ նախատեսված կանոնակարգերով: Դա առավելագույնն էր, որ ՀՀ նախագահն իր լիազորություններով կարող էր անել, սպասումներ կային, բայց դրանք չէին համապատասխանում լիազորություններին»,- պատասխանեց նա:

«Ախր երկրում տեղի են ունենում տարատեսակ կարևոր իրադարձություններ: Նախագահը հետևում է կառավարությանը, իրադարձություններին, հետևում է ամեն ինչին, հետևում է, բայց դիրքորոշում էլ պետք է ունենա»,- արձագանքեց Տիգրան Ուրիխանյանը՝ հարցնելով` ողջունո՞ւմ է նախագահն այն, ինչ տեղի ունեցավ, թե՞ ոչ:

«Չգերազանցելով իմ լիազորությունները՝ ես ուղղակի իրավունք չունեմ ՀՀ նախագահի անունից հնչեցնել ՀՀ նախագահի դիրքորոշումը, մոտ ժամանակներս, երբ ՀՀ նախագահը սկսել է հանդիպել խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հետ, այդ դիրքորոշումը կարծում եմ՝ կհայտնի»,- պատասխանեց Էմիլ Տարասյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տեղի է ունեցել «Կանաչ Հայաստան» հարթակի քաղաքականությունների երկխոսության շարքի հերթական հանդիպումը

17:04 22.11.2024

Տեղի է ունեցել «Կանաչ Հայաստան» հարթակի քաղաքականությունների երկխոսության շարքի հերթական հանդիպումը

Այսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Կանաչ Հայաստան» հարթակի քաղաքականությունների երկխոսության շարքի 5-րդ նիստը՝ ուղղված կլիմայական փոփոխություններին ընդառաջ աղետների ռիսկի նվազեցման ուղղությամբ առկա բացերի և քաղաքականությունների լավարկման հնարավորությունների վերհանմանը։ Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Կարոլին […] ...

Ավստրալիան պայքարից դուրս թողեց ԱՄՆ-ին. Դևիսի գավաթ

16:57 22.11.2024

Ավստրալիան պայքարից դուրս թողեց ԱՄՆ-ին. Դևիսի գավաթ

Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում Ավստրալիայի հավաքականը 2-1 հաշվով հաղթեց ԱՄՆ-ի թիմին։ Առաջին խաղում աշխարհի 77-րդ ռակետ Թանասի Կոկինակիսը (Ավստրալիա) 6-1, 4-6, 7-6 հաշվով անակնկալ հաղթանակ տարավ Բեն Շելթոնի (21-րդ ռակետ) նկատմամբ։ Հաշվի հավասարակշռությունը վերականգնեց աշխարհի չորրորդ ռակետ Թեյլոր Ֆրիցը, որը 6-3, 6-4 հաշվով պարտության մատնեց Ալեքս Դե Մինորին (9-րդ ռակետ)։ Վճռորոշ դարձավ զուգախաղի […] ...

ՃՏՊ Սիսիան-Կապան ավտոճանապարհին․ կա զոհ

16:50 22.11.2024

ՃՏՊ Սիսիան-Կապան ավտոճանապարհին․ կա զոհ

Նոյեմբերի 22-ին, ժամը 11:10-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շամբի ՀԷԿ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ` բեռնատարն ընկել է Որոտան գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ Սիսիան-Կապան […] ...

ՄԱԿ-ը կոչ է արել համագործակցել ՄՔԴ-ի հետ Նեթանյահուի ձերբակալության օրդերից հետո

16:40 22.11.2024

ՄԱԿ-ը կոչ է արել համագործակցել ՄՔԴ-ի հետ Նեթանյահուի ձերբակալության օրդերից հետո

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների և ահաբեկչության դեմ պայքարի հարցերով հատուկ զեկուցող Բեն Սաուլը բոլոր երկրներին կոչ է արել համագործակցել Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) հետ՝ կալանքի օրդերները կիրառելու համար։ «Ես կոչ եմ անում բոլոր երկրներին համագործակցել դատարանի հետ՝ ապահովելու ձերբակալության օրդերների կատարումը», – գրել է նա X-ում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և երկրի պաշտպանության նախարարության նախկին ղեկավար […] ...

«Բայերի» առաջատարը ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»

16:33 22.11.2024

«Բայերի» առաջատարը ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»

Լևերկուզենի «Բայերի» գերմանացի կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը ցանկանում է կարիերան շարունակել անգլիական «Մանչեսթեր Սիթիում»։ Տրանսֆերի արժեքը կարող է կազմել 120 միլիոն եվրո։ 21-ամյա ֆուտբոլիստը մտադիր է փոխարինել բելգիացի կիսապաշտպան Քևին Դե Բրույնեին, որն այս մրցաշրջանի վերջում կարող է հեռանալ անգլիական ակումբից։ Ֆլորիան Վիրցը մտավախություն ունի, որ մշտական տեղ չի ունենա Մադրիդի «Ռեալի» ու Մյունխենի «Բավարիայի» մեկնարկային […] ...

Կասեցվել է թռչնամսի արտադրամասի գործունեությունը

16:26 22.11.2024

Կասեցվել է թռչնամսի արտադրամասի գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ստուգումների արդյունքում կասեցվել է «Ոսկե հավիկ պլյուս» ՍՊԸ-ին պատկանող թռչնամսի արտադրամասի գործունեությունը: (Կոտայքի մարզի, գ. Նոր Գեղի)։ Տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները տեղում անցկացրել են մանրակրկիտ ստուգումներ և նմուշառում ամբողջական հավի և կրծքամսի խմբաքանակներից։ Լաբորատոր փորձաքննությունը ցույց է տվել, որ ամբողջական հավի մսի նմուշը ամբողջական հավի մսի նմուշը մանրէաբանական […] ...

BACK_TO_TOP