Ո՞ր կառույցներն են աջակցելու Հայաստանում վեթինգի իրականացմանը. վեթինգի միջազգային փորձը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+14.09 oC

Ո՞ր կառույցներն են աջակցելու Հայաստանում վեթինգի իրականացմանը. վեթինգի միջազգային փորձը

19:00 28.05.2019

վեթինգ

Հայաստանում օրակարգային գլխավոր թեմաներից մեկը մնում է դատական համակարգի շուրջ ստեղծված իրավիճակը: Համակարգի առողջացման առաջարկվող մեթոդների և հեռանկարների մասին հանրությունը պատկերացում է կազմում ոչ միայն տեղի փորձագիտական շրջանակների, այլև միջազգային հանրության արձագանքներից:

Առաջինը Հայաստանի դատական համակարգի շուրջ ստեղծված իրավիճակին արձագանքեց Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը: Դա տեղի ունեցավ հենց այն օրը, երբ շրջափակվեցին  դատարանների մուտքերը:

Հայտարարության մեջ նշվում էր, որ Միացյալ Նահանգները հանձնառու է աջակցել Հայաստանում անկախ դատական համակարգի ամրապնդմանը, ինչը պահանջում է վճռականություն, զգոնություն և երկարաժամկետ ռազմավարություն։
Հաջորդ օրը՝ մայիսի 21-ին, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին հայտարարեց Հայաստանում դատական համակարգի բարեփոխումներին և վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտեցումներին աջակցելու Եվրամիության պատրաստակամության մասին։

Մեկ օր անց Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը, հաստատելով Եվրախորհրդի աջակցությունը, նշեց, որ եվրոպացի փորձագետների պատվիրակություն կմեկնի Հայաստան` անհրաժեշտ խորհրդատվություն տրամադրելու համար:

Մայիսի 23-ին ԵՄ անդամ պետությունների դեսպանությունները հանդես եկան հայտարարությամբ, որով ողջունեցին ՀՀ կառավարության՝ դատական համակարգի բարեփոխումների հանձնառությունը:

Մայիսի 27-ին ստացվեց Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջաննի Բուքիքիոյի նամակը, որում նշվում էր, որ հանձնաժողովը  պատրաստակամ է աջակցել Հայաստանում դատաիրավական համակարգի վճռական բարեփոխումներին և վեթինգի իրականացմանը: Միևնույն ժամանակ ընդգծվում էր, որ Վենետիկի հանձնաժողովն արդեն աջակցել է վեթինգի իրականացմանը նման իրավիճակներում գտնված եվրոպական այլ երկրներում:

Եվրոպական կառույցների այս հայտարարություններում կա մեկ պարտադիր նախապայման՝  բարեփոխումները պետք է իրականացվեն Հայաստանի Սահմանադրության և միջազգային նորմերի համաձայն: Իսկ ահա առանձին քաղաքական գործիչների արձագանքներում նաև մտահոգություններ կան:

Օրինակ՝ Հայաստանի մոնիթորինգի հարցով ԵԽԽՎ  համազեկուցողներ Յուլյա Լավոչկինան և Անդրեյ Շիրցելը կարծում են, որ քաղաքական գործիչները պետք է ձեռնպահ մնան գործողություններից, որոնք կարող են դիտարկվել որպես ճնշում դատական համակարգի նկատմամբ։

«Կարնեգի» հիմնադրամի՝ Հարավային Կովկասի հարցերով ավագ գիտաշխատող Թոմաս դե Վաալն էլ մտահոգություն հայտնեց, թե Նիկոլ Փաշինյանը վերսկսում է հեղափոխությունը։

Freedom House իրավապաշտպան կազմակերպության փորձագետ Նեյթ Շենկանը մեկնաբանեց, թե Փաշինյանը, չկարողանալով արագ ու կայուն կերպով վերափոխել Հայաստանը, վերադարձավ պոպուլիզմին։

Ինչ վերաբերում է դատական համակարգի բարեփոխումների գործիքներին, մասնավորապես Հայաստանում լայն շրջանառության մեջ մտած վեթինգի գաղափարին, ապա այս մեթոդն առավել ակտիվ կիրառվել է Ալբանիայում ոչ հեռու անցյալում` ընդամենը երեք տարի առաջ:

Եվրահանձնաժողովի առաջարկով և սահմանադրական փոփոխությունների արդյունքում այստեղ բավական կոշտ վեթինգ իրականացվեց: Օրինակ՝ ունեցվածքի հայտարարագրեր պահանջվեցին ոչ միայն դատավորներից, այլև նրանց բոլոր մերձավոր ազգականներից: Ստուգվեց դատավորների կապը քրեական տարրերի և դատվածություն ունեցող քաղաքացիների հետ. անգամ պատահական լուսանկարը դատվածություն ունեցողի հետ կարող էր խնդիր դառնալ: Ալբանացի դատավորները նաև մասնագիտական գիտելիքների մանրակրկիտ ստուգում անցան:

Մինչ Ալբանիան հաջող վեթինգի գործընթաց, դեռևս 2000-ականների սկզբին, անցել էր Բոսնիա և Հերցեգովինան: Արդյունքում դատավորների 25 տոկոսը կորցրեց իր աշխատանքը, նշանակվեցին նորերը:

Արգենտինայում 1980-ականների սկզբներին իրականացված վեթինգի արդյունքում համակարգից դուրս եկավ դատավորների 30 տոկոսը: Հատուկ ուշադրություն էր այն ժամանակ դարձվել  հատկապես այն դատավորներին, ովքեր պետք է քննեին նախորդ իշխանության ներկայացուցիչների հետ կապված քրեական գործերը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

45-ամյա տղամարդուն կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ պատճառողը կալանավորվել է

18:16 22.11.2024

45-ամյա տղամարդուն կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ պատճառողը կալանավորվել է

Հունիսի 29-ին՝ գիշերվա ժամը 2:10-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանություն ստացվել էր հաղորդում, որ շտապօգնության խումբը «գլխուղեղի վնասվածք և տրավմա» ախտորոշմամբ Բագրատունյաց փողոցից բուժօգնության է տեղափոխել 45-ամյա Գառնիկ Ավագյանին։ Ոստիկանության Շենգավիթի բաժնից մեկնել էր օպերատիվ խումբ, ձեռնարկվել էին անհետաձգելի միջոցառումներ: Տուժած տղամարդն ի վիճակի չէր հաղորդում տալու, իսկ ժխտող հանգամանք, որ տեղի ունեցածը դժբախտ պատահար է, […] ...

«Նապոլին» կարող է մնալ առանց Կվարացխելիայի

18:10 22.11.2024

«Նապոլին» կարող է մնալ առանց Կվարացխելիայի

«Նապոլիի» վրացի կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիան մոտ ապագայում կարող է փոխել ակումբային գրանցումը, հայտնում է La Gazzetta dello Sport-ը։ «Նապոլին» կվաճառի Խվիչային, եթե չկարողանա երկարաձգել նրա պայմանագրի ժամկետը։ Նշվում է, որ «Նապոլին» մտադիր չէ նոր պայմանագրում բավարարել Կվարացխելիայի ֆինանսական պայմանները։ Նախկինում տեղեկություններ էին հայտնվել, որ բանակցային գործընթացը մտել է փակուղի։ 23-ամյա խաղացողի ծառայություններով հետաքրքրված են եվրոպական […] ...

Հութիները հայտարարել են Իսրայելի ավիաբազայի վրա հիպերձայնային հրթիռի արձակման մասին

18:06 22.11.2024

Հութիները հայտարարել են Իսրայելի ավիաբազայի վրա հիպերձայնային հրթիռի արձակման մասին

Եմենի հյուսիսում իշխող շիա ռազմաքաղաքական «Անսար Ալլահ» շարժումը (հութիներ) հաղորդել է Իսրայելի հարավում գտնվող Նևաթիմ ավիաբազային «Պաղեստին-2» հիպերձայնային հրթիռով հարվածելու մասին, ասվում է հութիների ռազմական հրամանատարության հայտարարության մեջ: «Եմենի զինված ուժերի ռազմաօդային ուժերը «Պաղեստին 2» հիպերձայնային բալիստիկ հրթիռի կիրառմամբ հարված են հասցրել օկուպացված տարածքների հարավում՝ Նեգևի շրջանում գտնվող իսրայելական թշնամու «Նևաթիմ» ավիաբազային», – նշվում է […] ...

SHANTNEWS

18:00 22.11.2024

SHANTNEWS

Համերգ-հանդիսություն՝ նվիրված Կոմիտասի անվան քառյակի հիմնադրման 100-ամյակին

17:55 22.11.2024

Համերգ-հանդիսություն՝ նվիրված Կոմիտասի անվան քառյակի հիմնադրման 100-ամյակին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ նոյեմբերի 24-ին՝ ժամը 19։00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա Կոմիտասի անվան քառյակի հիմնադրման 100-ամյակին նվիրված համերգ-հանդիսությունը։ Համերգի ընթացքում կհնչեն քառյակի բարձրարվեստ կատարումները։ Հանդես կգան Հայաստանի պետական կամերային նվագախումբը, Արեգ Առուստամյան ջազ-տրիոն, անվանի մեներգիչներ Բարսեղ Թումանյանը, Հրաչուհի Բասենցը, դաշնակահար-դիրիժոր Վահագն Պապյանը, դաշնակահար Կարին-Հելլման Գևորգյանը։ ...

Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում. ՔԿ

17:50 22.11.2024

Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում. ՔԿ

2024 թվականի հունիսի 1-ին` ժամը 10։30-ին, անհայտ անձը Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակարաններից մեկի պատուհանից ապօրինի մուտք էր գործել բնակարան և հափշտակել 2 հատ ծալովի դանակ, ինչպես նաև, նախնական տվյալներով, 10.000 ԱՄՆ դոլար և 6.000.000 ՀՀ դրամ գումար՝ բնակարանի սեփականատիրոջը պատճառելով առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության […] ...

BACK_TO_TOP