Այս հերոսական իրադարձությունները մշտական ոգեշնչման աղբյուր պետք է լինեն մեզ համար. Միրզոյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 04 2025
  • $
    391.10
  • RUBLE
    4.61
  • 422.27
WEATHER
+19.09 oC

Այս հերոսական իրադարձությունները մշտական ոգեշնչման աղբյուր պետք է լինեն մեզ համար. Միրզոյան

15:35 28.05.2019

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ: Տեքստում մասնավորապես նշված է.

«Սիրելի հայրենակիցներ, 1918-ի այս օրերին հայ ժողովուրդը, հյուծված ցեղասպանությունից, սովից, համաճարակներից, լքված դաշնակիցների կողմից, դուրս եկավ ամենաիսկական կենաց-մահու կռվի և անհավատալի սխրանք գործելով Սարդարապատում, Բաշ-Ապարանում և Ղարաքիլիսայում՝ կանգնեցրեց թուրքական զորքերի առաջխաղացումը:

Այդ սխրանքի արդյունքում հայ ժողովուրդը ոչ միայն հաստատեց ապրելու իր իրավունքը, այլև ամրագրեց իր՝ իբրև ազգային հանրույթի, սեփական հայրենիքում ինքնորոշվելու և պետականություն ունենալու իրավունքը:

Հազարամյա դադարից հետո աշխարհի քարտեզի վրա վերականգնվեց Հայաստան պետությունը՝ իբրև ապացույց, որ հայ ժողովուրդն իր սրտում շարունակում է փայփայել ազատ, արժանապատիվ ու երջանիկ հայրենիքի մասին երազանքը ևպատրաստ է մինչև վերջին շունչը պայքարել այդ երազանքի համար:

100-ամյա վաղեմության այդ հերոսական իրադարձությունները մշտական ոգեշնչման, հպարտության և պատասխանատվության աղբյուր պետք է լինեն մեր համար՝ մեր երազանքների Հայաստանը կերտելու մեր հանձնառության գործում:

Շնորհավո՛ր տոնդ, Հայաստա՛ն:

Շնորհավո՛ր տոնդ, հա՛յ ժողովուրդ»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Կանաչ գյուղատնտեսության զարգացման նպատակով առաջնային է մասնագետների պատրաստումը». Արաքսիա Սվաջյան

14:38 02.04.2025

«Կանաչ գյուղատնտեսության զարգացման նպատակով առաջնային է մասնագետների պատրաստումը». Արաքսիա Սվաջյան

Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կանաչ գյուղատնտեսություն նախաձեռնությունը Հայաստանում» ծրագրի շրջանակում Ասիական զարգացման գործակալության և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հետ համատեղ Երևանում մեկնարկել է Կանաչ գյուղատնտեսության միջազգային երկօրյա կոնֆերանսը: Բացման արարողությանը մասնակցել և ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Ընդգծելով, որ գյուղատնտեսական ուղղությամբ կրթության կազմակերպումը ոլորտի զարգացման […] ...

Քրեական վարույթներով վերականգնվել է պետությանը և համայնքին պատճառված շուրջ 107 միլիոն ԱՄՆ դոլարի վնաս

14:29 02.04.2025

Քրեական վարույթներով վերականգնվել է պետությանը և համայնքին պատճառված շուրջ 107 միլիոն ԱՄՆ դոլարի վնաս

2024 թվականին, ինչպես ընթացիկ, այնպես էլ ավարտված քրեական վարույթներով վերականգնվել է պետությանը և համայնքին պատճառված շուրջ 107 միլիոն 389 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 42 միլիարդ դրամի վնաս (2023 թվականին՝ 34 միլիարդ 300 միլիոն դրամի վնաս): Համաձայն Դատախազության 2024 թվականի գործունեության մասին հաղորդման, Հայաստանի Հանրապետության նախաքննական մարմինների վարույթում քննված քրեական վարույթներով 2024 թվականի ընթացքում արգելանք է դրվել 2 […] ...

Սարգիս Խանդանյանը կարևորել է Կիպրոսի հետ բարեկամության վրա հիմնված հարաբերությունների շարունակական զարգացումը

14:20 02.04.2025

Սարգիս Խանդանյանը կարևորել է Կիպրոսի հետ բարեկամության վրա հիմնված հարաբերությունների շարունակական զարգացումը

Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն ապրիլի 2-ին հանդիպել է ՀՀ-ում Կիպրոսի արտակարգ եւ լիազոր դեսպան Միքայել Մավրոսին: Ողջունելով դեսպանին՝ Սարգիս Խանդանյանը կարեւորել է Կիպրոսի հետ բարեկամության վրա հիմնված հարաբերությունների շարունակական զարգացումը: Նա մեծ ձեռքբերում է համարել երկու երկրներում դեսպանատների բացման իրողությունը: Հանձնաժողովի նախագահը հավելել է, որ բարձր մակարդակի հարաբերություններ են ձեւավորվել խորհրդարանական դիվանագիտական […] ...

Պեսկովը խոսել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև շփումների մասին

14:11 02.04.2025

Պեսկովը խոսել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև շփումների մասին

Ռուսաստանը շարունակում է շփումները ամերիկացիների հետ տարբեր մակարդակներով և տարբեր թեմաներով, հայտարարել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ կարող է  ապրիլին կամ «մի փոքր ուշ» մեկնել Սաուդյան Արաբիա, որը նախկինում նշվում էր որպես Ռուսաստանի և Ամերիկայի առաջնորդների հանդիպման հնարավոր վայր: «Մենք շարունակում ենք շփումները տարբեր մակարդակներով, տարբեր ուղիներով ամերիկացիների […] ...

Ֆրանսիայում ՀՀ դեսպանը ներկա է գտնվել «Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում» խորագրով բացօթյա ցուցահանդեսի բացման արարողությանը

14:00 02.04.2025

Ֆրանսիայում ՀՀ դեսպանը ներկա է գտնվել «Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում» խորագրով բացօթյա ցուցահանդեսի բացման արարողությանը

Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանը ներկա գտնվեց Փարիզի Շոայի հուշահամալիր-թանգարանի նախաձեռնությամբ կազմակերպված «Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում» խորագրով բացօթյա ցուցահանդեսի բացման արարողությանը։ Հոլոքոստի պատմությունն ուսումնասիրող Եվրոպայի խոշորագույն կենտրոններից մեկում կազմակերպված այս միջոցառմանը ներկա էին Շոայի հուշահամալիրի տնօրեն Ժակ Ֆրեջը, ցուցահանդեսի համադրող, ֆրանսահայ անվանի պատմաբան Կլեր Մուրադյանը, Ֆրանսիայի հայկական ասոցիացիաների ներկայացուցիչներ և բազմաթիվ հյուրեր։ Հայոց ցեղասպանության ոգեկոչման […] ...

Մխիթար Հայրապետյանը Տալլինում հանդիպել է Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնայի հետ

13:49 02.04.2025

Մխիթար Հայրապետյանը Տալլինում հանդիպել է Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնայի հետ

ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն այսօր Տալլինում հանդիպել է Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնայի հետ։ «Քննարկեցինք մեր երկրների միջև ոլորտային համագործակցության ընթացքն ու զարգացման հնարավորությունները՝ ընդգծելով հատկապես թվայնացման, կիբերպաշտպանության և արհեստական բանականության կարգավորման ուղղություններով փորձի փոխանակման և համատեղ ծրագրերի անհրաժեշտությունը։ Հանդիպումից հետո մասնակցեցինք Էստոնիայի ԱԳՆ-ում կազմակերպված աշխատանքային զեկույցների ու քննարկումների, որտեղ ներկայացվեցին թվային կառավարման […] ...

BACK_TO_TOP