Գյումրիում լուսադեմին այրվել է բնակեցված տնակ. 5 հոգանոց ընտանիքը մնացել է բաց երկնքի տակ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+18.09 oC

Գյումրիում լուսադեմին այրվել է բնակեցված տնակ. 5 հոգանոց ընտանիքը մնացել է բաց երկնքի տակ

15:26 28.05.2019

Այս գիշեր՝ ժամը 03։05-ին, Արտակարգ իրավիճակների ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրիի Խմելնինցկի փողոցում տնակ է այրվում: Դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ:

Հրշեջներից 5 ժամից ավելի է պահանջվել հրդեհի տարածումը կանխելու, կրակը մեկուսացնելու համար: Հրդեհի հետևանքով 236 տարածքի 219 տնակի 70 քառակուսի մետր մակերեսից 50 քառակուսին և գույքի մի մասն այրվել է:

Խմելնինցկի 236 տարածքի 1 հասցեում 2 տնակները տեղադրվել են երկրաշարժից հետո, որը հետո կցակառույցներով  տնակատերերը մեծացրել են: Հեղինե Նիկողոսյանի ընտանիքն այս տնակ տեղափոխվել է 1995 թվականին, երբ ֆինանսական  խնդիրների պատճառով բնակարանն է վաճառել։

Տնակն էլ պատկանում էր նրա ծնողներին: Այս գիշեր բռնկված հրդեհից հետո 70 քառակուսի մետր մակերեսով տնակից անվնաս է մնացել 20 քառակուսին, որն էլ տնակի խորդանոցն է :

«Նկատեցի, որ պեծեր կթռնեին, դուրս էկա: Ճվացի, ըսեցի էրեխե՛ք, դուրս էկեք, պաժառ է»,- նկարագրում է տանտիրուհի Հեղինե Նիկողոսյանը։

«Վայրկյանական բոցը տարածվավ ու գնաց առաջ, կանգնած կնայեի ու ես հեչ բան չէի կրնա էնել, լրիվ այրվավ»,- նկարագրում է Դիանա Հակոբյանը։

Իսկ կրակն, ըստ տանտիրուհու, առաջացել էր շքամուտքի վերևի հատվածում գտնվող հոսանքալարերից։ Մայր ու աղջիկ փորձել են  հանգցնել կրակը, բայց մոտենալ օջախին չեն կարողացել, բաց հաղորդալարերը չեն թողել:

Երբ տեսել են, որ արդեն անզոր են կրակի դեմն առնել, ահազանգել են հրշեջ փրկարարական ծառայություն: Գիշերը՝ 03։15-ին, դեպքի վայր է եկել երկու մարտական հաշվարկ: Այրվող տնակին հրշեջները կարողացել են մոտենալ միայն թաղամասը հոսանքազրկելուց հետո։

5 ժամից ավելի շարունակվել են հրդեհի մեկուսացման աշխատանքները: Կանխել են տարածումը, բայց տնակի հյուրասենյակը, նախասրահը, ննջարանն ու սանհանգույցն ամբողջությամբ այրվել են։

«Ոչ մի բան չկա, չի մնացել, մնացել ենք բաց երկնքի տակ, քնելու տեղ նույնիսկ չունինք»,- ասում է տանտիրուհին:

Մասնակի տուժել է նաև տան գույքը: Գիշերվանից Նիկողոսյանները մնացել են դրսում, այդ ժամին հարազատներին ու հարևաններին չեն անհանգստացրել:

Ընտանիքի հայրը Ռուսաստանի Դաշնությունում է, մեկնել է արտագնա աշխատանքի: Ընտանիքի մյուս 4 անդամները մի քանի օր կմնան հարազատների տներում: Մայրը պատրաստվում է ժամանակավոր կացարանի հատկացման խնդրանքով դիմել  քաղաքային իշխանություններին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մխիթարյանը թույլ չի տվել՝ կրքերը թեժանան․ միջադեպ «Ինտեր»-«Բավարիա» խաղի ավարտին

17:30 18.04.2025

Մխիթարյանը թույլ չի տվել՝ կրքերը թեժանան․ միջադեպ «Ինտեր»-«Բավարիա» խաղի ավարտին

Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ժամանակների գլխավոր ռմբարկու Հենրիխ Մխիթարյանը «Բավարիայի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղի ավարտն ազդարարած սուլիչի ձայնից անմիջապես հետո կասեցրել է իր թիմակից Ֆրանչեսկո Աչերբիի ու «Բավարիայի» լեգենդար ֆուտբոլիստ Թոմաս Մյուլերի բախումը: Պատասխան հանդիպումը 2-2 հաշվով ավարտելով՝ «Ինտերն» առաջին խաղում տարած 2-1 հաշվով հաղթանակի շնորհիվ դուրս է եկել եվրոպական ակումբային ֆուտբոլի […] ...

Քաղաքացիական բուժհաստատության աշխատակիցն ազատազրկված անձին փոխանցել է բջջային հեռախոս

17:20 18.04.2025

Քաղաքացիական բուժհաստատության աշխատակիցն ազատազրկված անձին փոխանցել է բջջային հեռախոս

Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Վանաձոր» տարածքային բաժնում ստացվել էին օպերատիվ տեղեկություններ այն մասին, որ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող դատապարտյալ Դ․Ն․-ին քաղաքացիական բուժհաստատությունում գտնվելու ժամանակ բուժհաստատության աշխատակիցը, անձնական շահագրգռվածությունից ելնելով, պետք է փոխանցի արգելված իր։ Ապրիլի 17-ին դատապարտյալ Դ․Ն․-ն հերթական բուժումը ստանալու նպատակով տեղափոխվել է քաղաքացիական բուժհաստատություն։ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնի […] ...

ՀՌՀ նախագահն ընդգծել է հանրային մուլտիպլեքսում օտարերկրյա հեռուստածրագրերի հեռարձակումը սահմանափակելու անհրաժեշտությունը

17:11 18.04.2025

ՀՌՀ նախագահն ընդգծել է հանրային մուլտիպլեքսում օտարերկրյա հեռուստածրագրերի հեռարձակումը սահմանափակելու անհրաժեշտությունը

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը ընդգծեց օտարերկրյա հեռուստածրագրերի հեռարձակման սահմանափակման անհրաժեշտությունը՝ նշելով, որ առանց օրենսդրական փոփոխությունների հնարավոր չէ կանխել այլ երկրների քաղաքական օրակարգերի ներթափանցումը հայկական տեղեկատվական դաշտ։ «Շատ կարևոր ենք համարում օտարերկրյա հեռուստածրագրերի հեռարձակման խիստ կանոնակարգումը։ Անհրաժեշտ են օրենսդրական փոփոխություններ, որոնք կբացառեն այլ երկրների քաղաքական օրակարգերի սպասարկումը հանրային մուլտիպլեքսում՝ բացառությամբ այն ծրագրերի, որոնք […] ...

Փողոցը չթույլատրված հատվածով հատած ուսուցչուհու և 3 ծնողների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման արձանագրություններ․ ՆԳՆ

17:08 18.04.2025

Փողոցը չթույլատրված հատվածով հատած ուսուցչուհու և 3 ծնողների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման արձանագրություններ․ ՆԳՆ

ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ փողոցը չթույլատրված հատվածով հատած ուսուցչուհու և 3 ծնողների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։ «Երեկ՝ ապրիլի 17-ին, սոցցանցում տեսանյութ էր տարածվել, թե ինչպես են աշակերտները ուսուցչուհու ուղեկցությամբ հատում փողոցը չթույլատրված հատվածով։ ՆԳՆ ոստիկանության Համայնքային ոստիկանության և Պարեկային ծառայության աշխատակիցների միջոցառումների շնորհիվ ճշտվել է […] ...

Ավարտվել են «ՔԿԱԳ գործակալության արխիվի թվայնացում» ծրագրի կամավորների դասընթացները․ Աշխատանքները կմեկնարկեն ապրիլի 21-ից

17:05 18.04.2025

Ավարտվել են «ՔԿԱԳ գործակալության արխիվի թվայնացում» ծրագրի կամավորների դասընթացները․ Աշխատանքները կմեկնարկեն ապրիլի 21-ից

Արդարադատության նախարարությունն ավարտել է Հայ կրթական հիմնարկության հետ իրականացվող «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության արխիվի թվայնացում» ծրագրի կամավորների դասընթացները։ Շուրջ 200 մասնակցի ներկայացվել են Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության գործունեությունը, թվայնացման մանրամասներն ու անձնական տվյալների հետ աշխատանքի կանոնները։ «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության արխիվի թվայնացում» ծրագրի շրջանակում Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար Էդգար Հովսեփյանը և Հայ […] ...

Վենսը դրական է գնահատել Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու հնարավորությունը

17:00 18.04.2025

Վենսը դրական է գնահատել Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու հնարավորությունը

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը լավատեսություն է հայտնել Ուկրաինայում հակամարտության դադարեցման հնարավորության վերաբերյալ։ «Մենք իսկապես լավատես ենք, որ կարող ենք վերջ տալ այս պատերազմին», – ասել է Վենսը: ԱՄՆ փոխնախագահը նաև նշել է, որ Իտալիա կատարած այցի ընթացքում Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիին կտրամադրի Ուկրաինայի բանակցությունների վերաբերյալ թարմ լուրեր։ ...

BACK_TO_TOP