14:06 28.05.2019
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և « City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը մայիսի 27-ի երեկոյան կառավարական առանձնատանը կրտսեր դստեր՝ Արփի Փաշինյանի հետ հյուրընկալել է Բոստոնի Սուրբ Ստեփանոս ազգային վարժարանի 5-րդ դասարանի 20 աշակերտների։
Ապրիլ ամսին Բոստոնում Աննա Հակոբյանն այցելել էր Սուրբ Ստեփանոս ազգային վարժարան և տեղեկանալով, որ մայիսի վերջին աշակերտներն իրենց արձակուրդն անցկացնելու են Հայաստանում, խոստացել էր նրանց կհյուրընկալել։ Հանդիպմանը երեխաները պատմել են, որ արձակուրդի ընթացքում այցելել են Արցախ, Սարդարապատ, բազմաթիվ թանգարաններ Երևանում։ Նրանք անկեղծացել են, որ կցանկանային ամեն տարի գալ Հայաստան։
Վարժարանի սան Վարդան Առաքելյանի հարցին, թե արդյո՞ք հեշտ է լինել վարչապետի տիկին, Աննա Հակոբյանն ասել է, որ իր կյանքը երբեք հեշտ չի եղել, քանի որ իր ամուսինը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թե´ խմբագիր, թե´ ԱԺ պատգամավոր եղած ժամանակ միշտ պայքարել է անարդարության դեմ, հետապնդվել, հայտնվել ընդհատակում ու նաև բանտում։
«Այժմ մենք շատ ենք աշխատում և ամեն ինչ անում, որ մեր երկրի խնդիրները լուծվեն։ Իմ կյանքը փոխվել է, քանի որ այժմ ինձ բոլորն են ճանաչում և շատ դժվար է դարձել նույնիսկ քաղաքում քայլելը։ Բայց բոլոր փոփոխություններն էլ ես ընդունում եմ սիրով, քանի որ գիտեմ, որ եկել է մի ժամանակ, որ պետք է ծառայել երկրի համար»,- ասել է Աննա Հակոբյանը։
Հանդիպմանը աշակերտները ներկայացրել են այցից ստացած իրենց տպավորությունները, այնուհետև բանաստեղծություններ արտասանել, երգել հայրենասիրական երգեր։
08:40 11.04.2025
Այսօր պայքարի մեջ կմտնեն հունահռոմեական ոճի ըմբիշները․ ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր պայքարը կսկսեն հունահռոմեական ոճի ըմբիշները: Հայաստանի հավաքականը ներկայացուցիչներ կունի բոլոր` 10 քաշային կարգերում: Մանվել Խաչատրյանը (55 կգ) պայքարը կսկսի քառորդ եզրափակչից և կգոտեմարտի թուրք Էմրե Մութլուի հետ, Կարապետ Մանվելյանը (60 կգ) 1/8-ում կմրցի լեհ Թոմաշ Շկրիպչակի հետ, Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ կմտնի քառորդ եզրափակչից,նրա մրցակիցը […] ...
08:35 11.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:30 11.04.2025
Telegraph. Բրիտանիան կարող է հինգ տարով զորքեր մտցնել ՈւկրաինաՄեծ Բրիտանիան դիտարկում է ուկրաինական տարածքում մինչև 5 տարով զորք տեղակայելու հնարավորությունը՝ մինչև Ուկրաինան վերառազմականացվի։ Այս մասին հայտնում է Daily Telegraph թերթը՝ վկայակոչելով աղբյուրները։ Լոնդոնում և Փարիզում քննարկվող պլանի համաձայն՝ հակամարտությունը լուծելուց հետո արևմտյան զորքեր կարող են ուղարկվել Ուկրաինա՝ որպես «զսպող ուժ»՝ ռազմական գործողությունների վերսկսումը կանխելու համար: Ինչպես նշում է հրատարակությունը, Ֆրանսիան կարծում է, որ […] ...
08:20 11.04.2025
Հանրահատ Ջենիֆեր Լոպեսը հանդես կգա «Հանրապետական» ստադիոնումՀռչակավոր երգչուհի Ջենիֆեր Լոպեսը հրապարակել է իր Up All Night համերգային տուրի ժամանակացույցը: Ամերիկուհու շրջագայության վերջին համերգը կկայանա Երևանում: Համերգը տեղի կունենա օգոստոսի 3-ին «Հանրապետական» ստադիոնում: Երգչուհին 33 օրում ելույթ կունենա 17 քաղաքներում, որոնցից 7-ը՝ Իսպանիայում: ...
08:15 11.04.2025
CNN. ԱՄՆ-ը չի լինելու առաջինը, ով կապ ունի Չինաստանի հետ մաքսատուրքերի հարցումԱՄՆ-ը մտադիր չէ առաջինը կապ հաստատել Չինաստանի հետ մաքսատուրքերի շուրջ բանակցությունների համար, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներին։ Նրանց խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր ենթականերին ասել է, որ Չինաստանը պետք է անի առաջին քայլը, քանի որ, Վաշինգտոնի կարծիքով, հենց Պեկինն է սրել առևտրային հակամարտությունը՝ իր պատասխան մաքսատուրքերով։ Միաժամանակ, CNN-ը մատնանշում է, որ […] ...
08:05 11.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...