Ի՞նչ է փոխվում վարորդներից գանձվող բնապահպանական հարկերը նվազեցնելուց – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 04 2025
  • $
    391.22
  • RUBLE
    4.63
  • 431.28
WEATHER
+20.09 oC

Ի՞նչ է փոխվում վարորդներից գանձվող բնապահպանական հարկերը նվազեցնելուց

21:01 28.05.2019

Վաղ առավոտյան արդեն Գյումրին ամբողջությամբ փոշու մեջ է։ Վաղուց արդյունաբերական քաղաք էլ չէ, բայց մթնոլորտում օդի աղտոտվածության մակարդակի վրա ազդեցություններն են շատ:

Գյումրիում մթնոլորտն աղտոտող նյութերի պարունակությունը որոշելու համար նմուշառումներ են կատարվում ՝ 1 անշարժ դիտակայանում, 24 շարժական դիտակետից: Ստացվող տվյալները քաղաքի այն հատվածներից են, որտեղ համեմատաբար կանաչ տարածքներ կան, իսկ  երթևեկությունն էլ ակտիվ չէ:

Այսինքն՝ այս տվյալներն էլ հստակ չեն նկարագրում այլ վիճակը, որը կա քաղաքում: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է  բնապահպան, «Բիոսոֆիա» ՀԿ-ի նախագահ Գևորգ Պետրոսյանը։

Մշտապես շինարարություն՝ բնապահպանական նորմերի խախտումներով, կանաչ գոտիների խիստ պակաս՝ փոխարենը ակտիվ էտումներ ու տրանսպորտային միջոցների ավելացում: Բայց եղած ազդող պատճառներից միայն մեկի դեպքում է գործում բնապահպանական հարկը:

Վարորդները տարեկան որոշակի սահմանած գումար են վճարում, որը մուտքագրվում է պետական բյուջե, բացի դրանից՝ գույքահարկ են վճարում արդեն քաղաքի բյուջեին։ Օդի աղտոտվածության դիմաց հարկ վճարող վարորդները անգամ առաջարկում են մոնիթորիգ անել ու համոզվել՝ իրենց մեքենաներն են շատ վնաս տալիս շրջակա միջավայրին, թե քաղաքի քանդված փողոցներն ու ընթացող փողոցաշինությունը:

Բնապահպանական  ու գույքահարկերի վճարումներից չեն խուսափում, բայց հետն էլ ասում են՝ եթե չկա փողոց, ուրեմն չպետք է լինի նաև  գույքահարկ:

Տեղական բյուջե մուտքագրվող գույքահարկը սկսվում  է 12 հազար դրամից, իսկ տարեցտարի ավելացող մեքենաների քանակը հաշվի առնելով՝ քաղաքի բյուջե վճարվող այդ գումարները ևս ավելանում են: Իսկ բնապահպանական հարկը, որն արդեն գնում է պետական բյուջե, նվազել է:

Օրենքում կատարված փոփոխություններն այս տարվա ապրիլից արդեն  կիրառվում են: Հարկի դրույքաչափը  նվազեցնելուց հետո նախարարությունը վերանայել է նաև 2018-ի հունվար-հունիս ամիսների կատարած վճարումները:

Օրենքի փոփոխություներն ուժի մեջ մտնելուց հետո հավելյալ վճարումները  դարձել են վերադարձման ենթակա: Իսկ բնապահպանական վճարները տարբեր են՝  կախված մեքենայի շարժիչի հզորությունից: Այսինքն՝ տարբեր են նաև վերադարձվող գումարի չափը:

Ֆինանսների  նախարարությունը հաշվարկել է յուրաքանչյուր մեքենայի համար գումարն ու  տվյալներն ուղարկել այն բանկերին, որտեղ վարորդները մեկ տարի առաջ կատարել են վճարումները։ Էլեկտրոնային համակարգի միջոցով վճարումների համար վերադարձն իրականացվում է գանձապետարանից:

Համաձայն ընթացակարգի՝ այդ գումարները վերադարձվելու են 6 ամսվա  ընթացքում: Վարորդների դիմումների ընդունումից հետո մինչև սեպտեմբեր ամիսը վերադարձման գործընթացը կշարունակվի, դրանից հետո ընթացակարգ նախատեսված չէ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արման Անդրեասյանը հաղթել է և դուրս եկել քառորդ եզրափակիչ

15:14 07.04.2025

Արման Անդրեասյանը հաղթել է և դուրս եկել քառորդ եզրափակիչ

Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի գործող չեմպիոն, 70 կգ քաշային Արման Անդրեասյանը տիտղոսի պաշտպանությունը սկսել է հաղթանակով։ Բրատիսլավայում մեկնարկած առաջնությունում 25-ամյա ըմբիշը 1/8 եզրափակչում 10-0 հաշվով առավելության է հասել լեհ Մատեուժ Լուսժինսկիի նկատմամբ։ Գոտեմարտն ավարտվել է նախատեսվածից շուտ։ Անդրեասյանը պայքարը կշարունակի քառորդ եզրափակչում, որտեղ կգոտեմարտի ուկրաինացի Օլեքսիյ Բորուտայի հետ։ ։ ...

Վթարային ջրանջատում Արարատի մարզում

15:05 07.04.2025

Վթարային ջրանջատում Արարատի մարզում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ ապրիլի 8-ին ժամը 09:00-21:00-ն կդադարեցվի Արարատի մարզի` Մասիս քաղաքի, Մարմարաշեն, Ջրահովիտ, Այնթապ, Արևաբույր գյուղերի, Նոր Կյուրին գյուղի 1, 2, 3 փողոցների, «Դիատամիկ» գործարանի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...

SHANTNEWS

15:00 07.04.2025

SHANTNEWS

Վազգեն Թևանյանը հաղթել է դաղստանցի ըմբիշին և դուրս եկել 1/4 եզրափակիչ

14:46 07.04.2025

Վազգեն Թևանյանը հաղթել է դաղստանցի ըմբիշին և դուրս եկել 1/4 եզրափակիչ

Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 65 կգ․ քաշային Վազգեն Թևանյանը 1/8 եզրափակչում մրցել է դաղստանցի, UWW-ի դրոշի ներքո հանդես եկող Իսլամ Գուսեյնովի հետ և հաղթել 3-0 հաշվով։ Վազգեն Թևանյանը դուրս է եկել 1/4 եզրափակիչ։ ...

Իրանը խոստացել է կոշտ պատասխան տալ ցանկացած արտաքին սպառնալիքի դեպքում

14:33 07.04.2025

Իրանը խոստացել է կոշտ պատասխան տալ ցանկացած արտաքին սպառնալիքի դեպքում

Իրանական կողմը ցանկացած արտաքին սպառնալիքի կպատասխանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի կոշտ և անհապաղ պատասխանով, երկուշաբթի օրը մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Իրանի արտգործնախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը NBC News-ին տված հարցազրույցում սպառնացել էր «աննախադեպ ռմբակոծություններով», եթե ԱՄՆ-ն ու Իրանը համաձայնության չգան։ «Մենք պատրաստ ենք իրադարձությունների ցանկացած զարգացման, և վերջին հինգ […] ...

Պուտինը պաշտպանում է Ուկրաինայում զինադադարի գաղափարը․ Պեսկով

14:25 07.04.2025

Պուտինը պաշտպանում է Ուկրաինայում զինադադարի գաղափարը․ Պեսկով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտպանում է Ուկրաինայում հրադադարի գաղափարը, սակայն դրա համար պետք է լուծվեն մի քանի հարցեր, որոնք առայժմ օդում կախված են։ Այդ մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերը հարվածները դադարեցնելու անհրաժեշտության մասին։ «Նախագահ Պուտինն իսկապես աջակցում է հրադադարի անհրաժեշտության գաղափարին, սակայն մինչ այդ […] ...

BACK_TO_TOP