ՀՖՖ տեխնիկական տնօրենը նշանակվել է Չեմպիոնների լիգայի եզրափակչի ՈՒԵՖԱ-ի տեխնիկական տեսուչ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 04 2025
  • $
    391.16
  • RUBLE
    4.65
  • 422.18
WEATHER
+10.23 oC

ՀՖՖ տեխնիկական տնօրենը նշանակվել է Չեմպիոնների լիգայի եզրափակչի ՈՒԵՖԱ-ի տեխնիկական տեսուչ

12:42 28.05.2019

ՀՖՖ տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսը նշանակվել է ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ «Տոտենհեմ»- «Լիվերպուլ» հանդիպման՝ ՈւԵՖԱ-ի տեխնիկական տեսուչ:

ՉԼ եզրափակչի մրցավայր Մադրիդ մեկնելուց առաջ Խինես Մելենդեսը ՀՖՖ պաշտոնական կայքին պատմել է տեխնիկական տեսուչի պարտականությունների մասին և կիսվել եզրափակչից իր ակնկալիքներով:

-Պարոն Մելենդես, որքա՞ն ժամանակ է, որ համարվում եք ՈւԵՖԱ-ի տեխնիկական տեսուչ:

– Արդեն շուրջ 10 տարի:

– Ի՞նչ է մտնում ՈւԵՖԱ-ի տեխնիկական տեսուչի պարտականությունների մեջ:

– Տեխնիկական տեսուչները դիտում են խաղերը, վերլուծում դրանք տեխնիկական տեսանկյունից և զեկուցում իրենց տեսածը: Այս ամենի հիման վրա հետագայում կազմվում են ՈւԵՖԱ-ի տեխնիկական զեկույցները՝ փաստաթղթեր, որոնք վերլուծում են մրցաշարը տեխնիկական և տակտիկական տեսանկյունից՝ շեշտը դնելով ֆուտբոլիստների գործողությունների, գոլերի և կարևոր դրվագների վրա:

Զեկույցը երկու հիմնական նպատակ ունի.

  1. Ապահովել ՈւԵՖԱ-ի՝ տարբեր կարգի արտոնագրեր ունեցող մարզիչներին տեղեկատվությամբ և նրանց հնարավորություն տալ գիտելիքներ ձեռքբերել եվրոպական ակումբային մրցաշարերի տակտիկական ամենավերջին տենդենցների վերաբերյալ:
  2. Ձևավորել ժառանգություն, այսինքն փաստաթղթավորել մրցաշարի պատմությունը՝ տեխնիկական և տակտիկական տվյալների ամբողջության տեսքով:

– Դուք ներկայացրիք պարտականությունների ընդհանրական պատկերը, իսկ ի՞նչ պարտականություններ ունեք՝ կոնկրետ եզրափակչի հետ կապված:

– Այլ տեսուչների հետ միասին դիտելու ենք հանդիպումը, որոշելու ենք հանդիպման լավագույն ֆուտբոլիստին: Բացի այդ, ինչպես և նախորդ տարիներին, մի քանի օրից որոշելու ենք մրցաշարի լավագույն գոլերը և կազմելու ենք խորհրդանշական հավաքականը: Որպես տեխնիկական տեսուչ՝ առաջին անգամ ներկայացնելու եմ Հայաստանը:

– Նշեցիք այլ տեսուչների մասին: Ի՞նչ հայտնի անուններ կան ՈւԵՖԱ-ի տեխնիկական տեսուչների ցանկում:

– Այս տարի այդ բարձր պատվին արժանացել են այնպիսի մարզիչներ, ինչպիսիք են Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը, Բելգիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը, գերմանացի հանրահայտ մարզիչ Թոմաս Շաաֆը և այլն: Նախորդ տարիներին ևս կազմը եղել է շատ ներկայացուցչական՝ սըր Ալեքս Ֆերգյուսոն, Ֆաբիո Կապելո, Քրիստիան Կիվու, Ռայան Գիգզ, Դեյան Ստանկովիչ և այլոք:

-Ի՞նչ սպասելիքներ ունեք եզրափակչից:

– Եզրափակչում «Բարսելոնա»-ին էի սպասում: Կուզեի Մեսսիին հանդիպել, բայց «Լիվերպուլն» արժանի հաղթանակ տարավ: «Տոտենհեմը» ևս զարմացրեց: Նմանատիպ խաղաոճերով, հարձակողական ֆուտբոլ խաղացող թիմեր են, ուստի շատ հետաքրքիր մրցավեճ եմ ակնկալում: Որոշիչ կլինի թիմային արագության գործոնը: Ի վերջո, կհաղթի այն թիմը, որն ավելի քիչ կսխալվի:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հորիզոն 22.00

00:11 03.04.2025

Հորիզոն 22.00

Երևանում շուրջ 400 թեքահարթակ կկառուցվի

23:59 02.04.2025

Երևանում շուրջ 400 թեքահարթակ կկառուցվի

Հարմար և հավասար միջավայր ստեղծելը նշանակում է հաշվի առնել բոլորի կարիքները՝ առանց բացառության։ 2025թ. Երևանում շուրջ 400 թեքահարթակ կկառուցվի: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Սահմանվել են այնպիսի պահանջներ, որպեսզի թեքահարթակները լինեն հարմարավետ ու մատչելի գործածության համար: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Հայ շախմատիստուհիների արդյունքները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում 3 խաղափուլից հետո

23:54 02.04.2025

Հայ շախմատիստուհիների արդյունքները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում 3 խաղափուլից հետո

Մարտի 31-ից ապրիլի 11-ը Հունաստանի Հռոդոս կղզում անցկացվում է 2025 թվականի շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: 3 խաղափուլից հետո գրոսմայստեր Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը ունեն 2.5 միավոր և գտնվում են առաջատարների շարքում: Կանանց միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանը և կանանց գրոսմայստեր Մարիա Գևորգյանը ունեն 2 միավոր: Կանանց միջազգային […] ...

Երևանում մթնոլորտային օդի որակը մարտի 26-ից ապրիլի 1-ը

23:49 02.04.2025

Երևանում մթնոլորտային օդի որակը մարտի 26-ից ապրիլի 1-ը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը մարտի 26-ից ապրիլի 1-ը (2025թ.): Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոն վարչական շրջանում՝ գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում, Նոր Նորքում՝ մարտի 29-ին 30-ին և 31-ին, Շենգավիթում՝ մարտի 30-ին 31-ին և ապրիլի 1-ին, Արաբկիրում՝ մարտի 30-ին։ Ազոտի և ծծմբի երկօքսիդների պարունակությունները չեն գերազանցել սահմանային […] ...

Al-Ikhbaria. Իսրայելը հարվածներ է հասցնում Համայի և Հոմսի ռազմական օդանավակայանների մոտակայքում

23:46 02.04.2025

Al-Ikhbaria. Իսրայելը հարվածներ է հասցնում Համայի և Հոմսի ռազմական օդանավակայանների մոտակայքում

Սիրիական Համա և Հոմս նահանգների ռազմական օդանավակայանների մերձակայքը ենթարկվել է իսրայելական օդուժի հարվածներին։ Այս մասին հայտնել է սիրիական Al-Ikhbaria հեռուստաալիքը։ Զոհերի և վիրավորների մասին առայժմ չկան տեղեկություններ: Տեղի լրատվամիջոցները հայտնել են նաև, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը ավիահարվածներ են հասցրել Դամասկոսին: Հարվածների թիրախը եղել է Սիրիայի մայրաքաղաքի հյուսիսում գտնվող գիտահետազոտական ​​կենտրոնը։ ...

Երևանում բախվել են «Ford»-ն ու շտապօգնության մեքենան

23:41 02.04.2025

Երևանում բախվել են «Ford»-ն ու շտապօգնության մեքենան

Այսօր՝ ապրիլի 2-ին, շտապօգնության ավտոմեքենայի մասնակցությամբ հերթական ավտովթարն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:30-ի սահմաններում Կոմիտասի պողոտա-Վաղարշյան փողոցի խաչմերուկում բախվել են շտապօգնության «Toyota Hiace» մակնիշի և «Ford» մակնիշի ավտոմեքենաները։ Ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով շտապօգնության ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, կոտրել այն, անցել հետիոտնի համար […] ...

BACK_TO_TOP