Լավրովը պատասխանել է Իրանի` տարածաշրջանում չհարձակվելու մասին առաջարկին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 11 2024
  • $
    387.37
  • RUBLE
    3.97
  • 417.58
WEATHER
+3.09 oC

Լավրովը պատասխանել է Իրանի` տարածաշրջանում չհարձակվելու մասին առաջարկին

18:23 27.05.2019

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ տարածաշրջանում չհարձակվելու համաձայնագրի վերաբերյալ Իրանի առաջարկը կարող է լինել առաջին քայլը լարվածությունը կանխելու ուղղությամբ:
«Պայմանավորվել, որ միմյանց վրա չենք հարձակվի, հավանաբար, կլինի առաջին քայլը լարվածությունը թուլացնելու համար: Եվ մենք ճիշտ ենք համարում այդպիսի պայմանավորվածություն ունենալը»,- ասել է Լավրովը` պատասխանելով այն հարցին, թե ինչպես է նա գնահատում իրանական կողմի առաջարկը տարածաշրջանի երկրների միջև չհարձակվելու մասին համաձայնագիր կնքելու մասին:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արմավիրի մարզի ռեստորաններից մեկում բռնկված հրդեհը մարվել է

00:00 11.11.2024

Արմավիրի մարզի ռեստորաններից մեկում բռնկված հրդեհը մարվել է

Նոյեմբերի 10-ին՝ ժամը 22:08-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզում գտնվող ռեստորաններից մեկի տարածքում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2 կանչ»․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական […] ...

Սաուդյան Արաբիայի կառավարությունը ցանկանում է ձեռք բերել «Ռեալի» աստղին՝ Նեյմարին փոխարինելու համար

23:55 10.11.2024

Սաուդյան Արաբիայի կառավարությունը ցանկանում է ձեռք բերել «Ռեալի» աստղին՝ Նեյմարին փոխարինելու համար

Սաուդյան Արաբիայի առաջնությունը դեռ փորձում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորին, հայտնում է Marca-ն, փոխանցում է armsport.am-ը: Աղբյուրի համաձայն՝ Սաուդյան Արաբիայում ցանկանում են, որ 24-ամյա ֆուտբոլիստը խաղա տեղի առաջնությունում և փոխարինի «Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարին, որը Պրոֆեսիոնալ լիգայում հանդես գալու տարիներին չէր կարողացել խաղադաշտում ցուցադրել իր աստղային կարգավիճակը՝ ստացած վնասվածքների պատճառով։ Արդյունքում «Ալ-Հիլալը» […] ...

Արևաբույր գյուղում այրվել է մոտ 560 հակ անասնակեր

23:40 10.11.2024

Արևաբույր գյուղում այրվել է մոտ 560 հակ անասնակեր

Նոյեմբերի 10-ին` ժամը 13:58-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արևաբույր գյուղի Մարզպետունու փողոցում այրվում է կուտակած խոտ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ տներից մեկի ետնամասում այրվում է պահեստավորած անասնակեր: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։34-ին, մարվել՝ 18։23-ին։ Այրվել է […] ...

Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել

23:30 10.11.2024

Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել

Գիտնականները Արեգակի վրա հզոր բռնկում են գրանցել՝ X դասին մոտ: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտից։ «Նոյեմբերի 10-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 15:06-ին, 31 րոպե տևողությամբ բռնկում է գրանցվել»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Արեգակնային բռնկումները բաժանվում են հինգ դասի՝ կախված ռենտգենյան ճառագայթման հզորությունից՝ A, B, C, M և X: Բռնկումները սովորաբար ուղեկցվում են արեգակնային […] ...

Պատանի շախմատիստներն ավարտեցին ելույթներն աշխարհի առաջնությունում

23:20 10.11.2024

Պատանի շախմատիստներն ավարտեցին ելույթներն աշխարհի առաջնությունում

Հայաստանի ներկայացնող շախմատիստներն ավարտել են ելույթները Բրազիլիայի Ֆլորիանոպոլիս քաղաքում կայացած շախմատի աշխարհի մինչև 18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում: Մինչև 18 տարեկան պատանիների խմբում Ալեքս Սահակյանը 11 հնարավորից վաստակել է 7 միավոր և զբաղեցրել 12-րդ հորիզոնականը: Այս տարիքային խմբում Արսեն Դավթյանը վաստակել է 6.5 միավոր և զբաղեցրել 23-րդ հորիզոնականը։ Մինչև 14 տարեկան աղջիկների խմբում Սոնա […] ...

Ուգանդան ԲՐԻԿՍ-ի գործընկեր երկիր դառնալու հրավեր է ստացել

23:06 10.11.2024

Ուգանդան ԲՐԻԿՍ-ի գործընկեր երկիր դառնալու հրավեր է ստացել

Ուգանդան Ռուսաստանի Դաշնությունից ԲՐԻԿՍ-ի գործընկեր երկիր դառնալու հրավեր է ստացել և քննարկում է այն, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Ուգանդայի արտգործնախարարը: «Ուգանդան հրավեր է ստացել դառնալու ԲՐԻԿՍ-ի անդամ, ես ստացել եմ այս հրավերը մոտ երեք օր առաջ, մենք անցնում ենք բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ որոշելու՝ արդյո՞ք ընդունում ենք այս հրավերը, թե՞ ոչ», – ասել է նախարարը: Ավելի […] ...

BACK_TO_TOP