Ադրբեջանցիներն ու վրացիները բախման եզրին. Դավիթ Գարեջին կռվախնձոր է դարձել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+15.09 oC

Ադրբեջանցիներն ու վրացիները բախման եզրին. Դավիթ Գարեջին կռվախնձոր է դարձել

17:26 27.05.2019

Իրավիճակը վրաց-ադրբեջանական չսահմանագծված գոտում գտնվող Դավիթ Գարեջիի վանական համալիրի շուրջ շարունակում է մնալ ծայրահեղ լարված: Վրացի սահմանապահներն այսօր տեղացիների և զբոսաշրջիկների համար փակել են համալիր տանող ճանապարհներն այն հատվածից, որտեղից երևում է նախորդ մի քանի օրերի ընթացքում ադրբեջանցիների կողմից ծանր տեխնիկայի միջոցով փորված-հարթեցված արահետը դեպի վրացական սրբավայր: Վանքի ադրբեջանական կողմում այսօր ևս պետական մասշտաբով սահմանազատման աշխատանքները շարունակվում են:

Նշենք, որ հանգստյան 2 օրերին վրացական կողմից աննախադեպ ակտիվություն էր գրանցվել Դավիթ Գարեջիի վանական համալիրում: Բնակչության տարբեր շերտերն, ինչպես նաև հոգևորականությունն այցելել էին համալիր՝ ի պաշտպանություն վրացական հոգևոր և մշակութային կոթողի: Ավելին, հոգևորականերն ի նշան բողոքի` երեկ ավելի քան 2 ժամ փակել էին միջպետական ճանապարհներից մեկը:

Նշենք, որ քաղաքացիական հասարակությունից ավելի անզիջում դիրքորոշում են զբաղեցրել հոգևորականները, ովքեր անբավարար են համարում  իշխանությունների պասիվ, ոմանց կարծիքով նաև դավաճանական դիրքորոշումը խնդրի նկատմամբ: Նրանք իշխանություններին և հասարակական ակտիվիստներին սթափության կոչ են անում՝ ադրբեջանական հարձակումներից պաշտպանվելու համար: «Ադրբեջանն ամենադաժան ու ստոր կերպով պայքարում է մեր դեմ: Անում է հնարավորինը, որ ուշքի չգանք, չգիտակցենք տեղի ունեցածը: Այս ամենը մեր անգործության մատնված պետության մեղքն է: Սթափվելու, պետականորեն սթափվելու ժամանակն է»,- հայտարարել է վրացական եկեղեցու հոգևորականներից մեկը:

«Հասկանում ենք, որ Ադրբեջանի հետ պետք է պահպանենք լավ հարաբերություններ, բայց ոչ մեր սրբությունների հաշվին: Ակնհայտ է, որ վաղվա ակցիան կազմակերպվել է Ադրբեջան պետության և ոչ թե ՀԿ ակտիվիստների կողմից, քանի, որ ակցիայի համար ճանապարհ հենց պետությունն է հարթել: Մենք պետք է մեր ադրբեջանցի հարևաններին բացատրենք, որ Կովկասը մեր տունն է, Դավիթ Գարեջին մեր սրբավայրն է, և նրանց հետ կիսելու ոչինչ չունենք»,- ասել է համալիրի հոգևորականներից մեկը:

Նշենք, որ իրավիճակը լարվեց այն բանից հետո, երբ ադրբեջանական մամուլում տեղեկություն էր տարածվել առ այն, որ այդ երկրի ՀԿ-ները մտադիր են Ադրբեջանի անկախությանը օրը՝ մայիսի 28-ին, ավտոբուսներով ու մեքենաներով երթ կազմակերպել դեպի Դավիթ Գարեջիի համալիր և այնտեղ տեղադրել իրենց պետական դրոշը՝ այդ կերպ արձանագրելով իրենց դիրքորոշումն իբր ալբանական պետությունից ժառանգած տարածքների, մշակութային հուշարձանների նկատմամբ: Դրան հաջորդել էին այդ երկրի կողմից դեպի համալիր ճանապարհաշինական աշխատանքները:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դատախազների ֆուտբոլի թիմը՝ իրավապահ մարմինների 2025 թվականի ֆուտզալի առաջնության եզրափակիչում

12:47 19.04.2025

Դատախազների ֆուտբոլի թիմը՝ իրավապահ մարմինների 2025 թվականի ֆուտզալի առաջնության եզրափակիչում

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի ապրիլի 18-ին, «Դինամո» մարզական հասարակական կազմակերպության խաղադահլիճի տրիբունայից, հետևել է Ներքին գործերի նախարարության ոստիկանության օրվան նվիրված՝ իրավապահ մարմինների 2025 թվականի ֆուտզալի առաջնության կիսաեզրափակիչ մրցաշարում հանդես եկող՝ դատախազների ֆուտբոլի թիմի խաղին: Կիսաեզրափակիչ փուլ դուրս եկած Դատախազություն-Քննչական կոմիտե խաղում հաղթել է Դատախազության ֆուտբոլի թիմը՝ 3-1 հաշվով: Եզրափակիչ փուլում դատախազների ֆուտբոլի թիմը […] ...

Քրեական ոստիկանները զարգացնում են հմտությունները. ՆԳ նախարարը հետևել է ցուցադրական գործնական պարապմունքին

12:42 19.04.2025

Քրեական ոստիկանները զարգացնում են հմտությունները. ՆԳ նախարարը հետևել է ցուցադրական գործնական պարապմունքին

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը ապրիլի 18-ին հետևել է Քրեական ոստիկանության օպերատիվ արձագանքման վարչության ծառայողների տակտիկական պատրաստության գործնական պարապմունքին։ Կրակային պատրաստության, տրանսպորտային միջոցներում ու շինություններում զինված հանցագործների վնասազերծման տարբեր սցենարային իրավիճակներում քրեական ոստիկանները ցուցադրել են մարտավարական բարձր պատրաստվածություն ու մասնագիտական հմտություններ։ Հանցավոր գործողություններին արագ ու արդյունավետ հակազդելու գործընթացում ընդգծվել է օպերատիվ արձագանքման ծառայողների թիմային աշխատանքն ու […] ...

ԱՄՆ-ը հայտարարել է COVID-19-ի իրական ծագման բացահայտման մասին

12:37 19.04.2025

ԱՄՆ-ը հայտարարել է COVID-19-ի իրական ծագման բացահայտման մասին

Կորոնավիրուսը, ամենայն հավանականությամբ, առաջացել է լաբորատորիայում և տարածվել է Չինաստանի Ուհան քաղաքի լաբորատորիայից արտահոսքի հետևանքով, հայտնել է Սպիտակ տունը։ «Վիրուսն ունի կենսաբանական բնութագիր, որը բնության մեջ չի հայտնաբերվել։ Ուհանում է գտնվում SARS վիրուսների դեմ Չինաստանի առաջատար հետազոտական ​​լաբորատորիան, որն ունի կենսաանվտանգության վատ պայմաններում ֆունկցիոնալ հետազոտություններ իրականացնելու փորձ»,- նշված է վարչակազմի կայքում հրապարակման մեջ։ Այն նաև […] ...

ՉԼ ու ԵԼ կիսաեզրափակիչների մասնակիցների շարքում չկան այն ակումբները, որոնք մրցաշարերի Լիգայի փուլում զբաղեցրել են 1-ին տեղերը

12:25 19.04.2025

ՉԼ ու ԵԼ կիսաեզրափակիչների մասնակիցների շարքում չկան այն ակումբները, որոնք մրցաշարերի Լիգայի փուլում զբաղեցրել են 1-ին տեղերը

Չեմպիոնների լիգայում ու Եվրոպա լիգայում կիսաեզրափակիչների մասնակիցների շարքում չկան այն ակումբները, որոնք մրցաշարերի Լիգայի փուլում զբաղեցրել են 1-ին տեղերը։ Այդ թիմերն են համապատասխանաբար «Լիվերպուլն» ու «Լացիոն»։ Փոխարենը կիսաեզրափակիչներում կխաղան Լիգայի փուլում 2-4 տեղերը զբաղեցրած թիմերը: Ակումբային գլխավոր եվրագավաթի Լիգայի փուլում երկրորդ տեղը զբաղեցրել էր «Բարսելոնան», երրորդը՝ «Արսենալը», չորրորդը՝ «Ինտերը»: Եվրոպա լիգայում համապատասխանաբար հետևյալ պատկերն է՝ […] ...

ԱՄՆ-ը կարող է Ղրիմը ճանաչել որպես ռուսական տարածք․ Bloomberg

12:09 19.04.2025

ԱՄՆ-ը կարող է Ղրիմը ճանաչել որպես ռուսական տարածք․ Bloomberg

Ամերիկյան իշխանությունները պատրաստ են Մոսկվայի և Կիևի միջև խաղաղության համաձայնագրի շրջանակներում ճանաչել Ղրիմը որպես ռուսական տարածք։ Այս մասին ուրբաթ հայտնել է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Այս քայլը, նշում է հրատարակությունը, ցույց է տալիս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ հրադադարի հասնելու և Ուկրաինայում հակամարտությունը լուծելու ցանկությունը։ Վերջնական որոշում դեռ կայացված չէ։ Հինգշաբթի օրը Վաշինգտոնը Փարիզում իր դաշնակիցներին […] ...

SHANTNEWS

12:00 19.04.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP