Ես զերծ կմնամ այդ մակարդակի դաշտ տեղափոխվելուց. Մխիթար Հայրապետյանը՝ դատավոր Ազարյանին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+5.09 oC

Ես զերծ կմնամ այդ մակարդակի դաշտ տեղափոխվելուց. Մխիթար Հայրապետյանը՝ դատավոր Ազարյանին

14:15 27.05.2019

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի ատենախոսության հետ կապված հարցը: Հիշեցնենք, որ Բարձրագույն որակավորման կոմիտեն (ԲՈԿ) կասկածի տակ է դրել Ազարյանի գիտական ատենախոսությունը` նշելով, որ այդտեղ հատվածներ կան, որոնք արտագրված են:  Հիշեցնենք, որ Ազարյանն այն դատավորն է, որն առաջին անգամ ազատ է արձակել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Հանձնաժողովն այս մասնավոր դեպքի քննարկումից բացի, փորձելու է օրենսդրական նախաձեռնություններ առաջարկել, որոնք նպաստելու են Հայաստանում գրագողության դեպքերի բացառմանը:

«Ես ինքս չեմ կարող շրջանցել պարոն Ազարյանի թեման, քանի որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում տեղի են ունեցել որոշակի իրադարձություններ, որոնք ինձ՝  որպես հանձնաժողովի նախագահի և ԱԺ պատգամավորի, հնարավորություն չեն տալիս չխոսելու այդ մասին: Մեկ շաբաթ առաջ պարոն Ազարյանը հանդես եկավ հայտարարությամբ` նշելով, որ ինքը հրաժարականի դիմում կներկայացնի երկու դեպքում. առաջինը, եթե վարչապետը հրաժարական տա: Եվ համացանցում սկսեցին շատ խոսել դատավորի էթիկայի, վարքագծի մասին: Մի քանի օր անց հերթական հարցազրույցում պարոն  Ազարյանը նշեց, որ ԱԺ-ում՝ երեկվա երեխաները պետք է քննեն իմ հարցը, ըստ էության նկատի ունենալով մեր հանձնաժողովի պատգամավորներին և ինձ: Ես կարծում եմ, որ հարգարժան դատավորը որևէ կասկած չունի, որ ես առնվազն նույն ոճով կարող եմ իրեն արձագանքել, բայց ես զերծ կմնամ այդ մակարդակի դաշտ տեղափոխվելուց:  Հույս ունեմ, որ մյուս անգամ թե՛ պարոն Ազարյանը, թե՛ մյուս դատավորները կհիշեն դատավորի էթիկայի մասին»,- ասել է գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը:

Հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանն էլ նշել է, որ այս քննարկումը կապված չէ կոնկրետ դատավոր Ազարյանի հետ: Հովհաննիսյանի խոսքերով` խնդիրը վաղուց է հասունացել, և հիմա պետք է համակարգային անդրադարձ կատարվի խնդրին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

00:00 23.11.2024

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

Մալդիվների կառավարությունը որոշել է ավելացնել տուրիստական հարկերը՝ բյուջեն համալրելու համար. խոսքը կանաչ հարկի, տուրիստական հարկի, օդանավակայանի սպասարկման վճարների և տուրիստական ապրանքների և ծառայությունների հարկի մասին է, հաղորդում են տեղական լրատվամիջոցները: 2025 թվականի հունվարի 1-ից կանաչ հարկը, որը գանձվում է յուրաքանչյուր զբոսաշրջիկից հյուրանոցում կամ կացարանային այլ հաստատությունում գտնվելու մեկ օրվա համար, կկրկնապատկվի։ Հյուրատներում և 50-ից պակաս […] ...

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

23:55 22.11.2024

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զրկել է պետական մրցանակներից և կոչումներից այն հայտնի մարդկանց, ովքեր ապրում և ելույթ են ունենում Ռուսաստանում՝ միաժամանակ աջակցելով պատերազմին։ Նա ստորագրել է համապատասխան հրամանագիրը՝ ուժի մեջ դնելով Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը։ Ցուցակում ընդգրկված են եղել ոչ միայն արվեստագետներ, այլ նաև նախկին պաշտոնյաներ, ժողովրդական պատգամավորներ, ՍԲՀ-ի և գլխավոր դատախազության […] ...

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

23:49 22.11.2024

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ստորագրել է օրենք, համաձայն որի՝ 2025 թվականի հուլիսի 1-ից երկրում արգելք կսահմանվի էլեկտրոնային ծխախոտների ներմուծման, վաճառքի և ծխելու համար, ուրբաթ հայտնել է Ղրղզստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ «Սադիր Ջապարովը ստորագրել է «Քաղաքացիների առողջության պաշտպանության ոլորտում Ղրղզստանի Հանրապետության որոշ օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Մասնավորապես, հաջորդ տարվա հուլիսի […] ...

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

23:42 22.11.2024

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը (OCHA) ուրբաթ օրը հայտնել է, որ 2024 թվականին աշխարհում մարդասիրական օգնության 281 աշխատակից է զոհվել: «2024 թվականին աշխարհում մահացել է 281 մարդասիրական աշխատող՝ սա զոհերի ռեկորդային թիվ է»,-ասվում է OCHA-ի պաշտոնական կայքում։ ՄԱԿ-ը նշում է, որ նման թվերի պատճառը, մասնավորապես, Գազայի հատվածի հակամարտությունն է, որտեղ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մինչ […] ...

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

23:36 22.11.2024

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ խնդրել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին վայր դնել մանդատը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա ընդգծեց, այստեղ խնդիրը համակարգային բնույթ ունի, այլ ոչ թե անձնական։ «Պետք է ուղիղ խոստովանեմ և ասեմ, որ պաշտոնանկությունների համատեքստի հետ ուղիղ կապ ունեն մի շարք իրադարձություններ, որոնք հրապարակային են […] ...

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

23:30 22.11.2024

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին նշել է, թե որ ֆուտբոլիստը կարող է մոտ ապագայում հավասարվել Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի մակարդակին: «Կարծում եմ՝ այն ֆուտբոլիստը, որն օբյեկտիվորեն կարող է հավասարվել Ռոնալդուի և Մեսսիի մակարդակին, Հոլանդն է: Էրլինգը միակն է, որը կարող է հասնել նրանց: Նա դրիբլինգի առավելություն չունի, քանի որ մաքուր հարձակվող է: Եթե նայեք […] ...

BACK_TO_TOP