13:11 27.05.2019
«Իմ քայլը հանուն Սյունիքի մարզի» ներդրումային համաժողովի ժամանակ Սյունիքի մարզպետի խորհրդական Գոռ Թադևոսյանը խոսեց Սյունիքի օդանավակայանի վերագործարկման ծրագրի մասին: Նա տեղեկացրեց, որ դեռևս խորհրդային տարիներին Կապանի օդանավակայանն իրականացնում էր օրական 10-12 կանոնավոր չվերթ, Երևանում ֆուտբոլային օրերին՝ մինչև 16 չվերթ, իսկ 1972-1990 թթ. օդանավակայանում իրականացվել են տասնյակ հազարավոր չվերթներ:
Օդանավակայանի վերագործարկման նպատակով 2017 թ. «Սյունիք օդանավակայան» ՍՊԸ և Կապանի համայնքապետարանի միջև կնքվել է կոնցեսիոն պայմանագիր, որով նախատեսվում էր վերանորոգել ու վերագործարկել օդանավակայանը: Թադևոսյանն ասաց՝ նախատեսվում է, որ ուղևորային համալիրը նախկին 160 քմ-ի փոխարեն կլինի 900 քմ՝ 100 մարդ/ժամ սպասարկման հնարավորությամբ:
«Ուղևորային համալիրի շինարարական աշխատանքները գրեթե 60 տոկոսով կատարվել են, արդյունքում ունենալու ենք միջազգային ստանդարտներին համապատասխան, հիմնանորոգված թռիչքուղով օդանավակայան, որին հնարավորություն կընձեռվի ավելի ծանր օդանավեր ընդունել: Թռիչքուղու ծածկն ամբողջությամբ փոխվում է: Դեռ խորհրդային տարիներին Կապանի օդանավակայանը համարվում էր թռիչքներ ու վայրէջքներ իրականացնելու համար ամենաբարդ օդանավակայաններից մեկը, այդ իսկ պատճառով ներդրվելու է թռիչքա-տեղեկատվական ծառայություն, որը հնարավորություն կընձեռի թռիչքներ և վայրէջքներ իրականացնել եղանակային ոչ բարենպաստ պայմաններում»,- ասաց նա:
Թադևոսյանը տեղեկացրեց, որ ընդհանուր նախատեսվում է իրականացնել 2․3 մլրդ ՀՀ դրամի ներդրում, որից 800 մլնի ներդրումն արդեն իրականացված է: Նա նաև ներկայացրեց 19 տեղանոց L 410 օդանավը՝ Երևան-Կապան-Երևան չվերթների իրականացման համար, հայտնեց, որ օդանավն այժմ Հայաստանում է՝ Զվարթնոց օդանավակայանում: Մարզպետի խորհրդականը նշեց՝ օդանավի անձնակազմը վերապատրաստված է Չեխիայի Հանրապետությունում, ապա հույս հայտնեց, որ վարչապետը և համաժողովի հյուրերը մոտ ապագայում Սյունիք կայցելեն օդանավով:
23:59 02.04.2025
Երևանում շուրջ 400 թեքահարթակ կկառուցվիՀարմար և հավասար միջավայր ստեղծելը նշանակում է հաշվի առնել բոլորի կարիքները՝ առանց բացառության։ 2025թ. Երևանում շուրջ 400 թեքահարթակ կկառուցվի: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Սահմանվել են այնպիսի պահանջներ, որպեսզի թեքահարթակները լինեն հարմարավետ ու մատչելի գործածության համար: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:54 02.04.2025
Հայ շախմատիստուհիների արդյունքները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում 3 խաղափուլից հետոՄարտի 31-ից ապրիլի 11-ը Հունաստանի Հռոդոս կղզում անցկացվում է 2025 թվականի շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: 3 խաղափուլից հետո գրոսմայստեր Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը ունեն 2.5 միավոր և գտնվում են առաջատարների շարքում: Կանանց միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանը և կանանց գրոսմայստեր Մարիա Գևորգյանը ունեն 2 միավոր: Կանանց միջազգային […] ...
23:49 02.04.2025
Երևանում մթնոլորտային օդի որակը մարտի 26-ից ապրիլի 1-ը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը մարտի 26-ից ապրիլի 1-ը (2025թ.): Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոն վարչական շրջանում՝ գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում, Նոր Նորքում՝ մարտի 29-ին 30-ին և 31-ին, Շենգավիթում՝ մարտի 30-ին 31-ին և ապրիլի 1-ին, Արաբկիրում՝ մարտի 30-ին։ Ազոտի և ծծմբի երկօքսիդների պարունակությունները չեն գերազանցել սահմանային […] ...
23:46 02.04.2025
Al-Ikhbaria. Իսրայելը հարվածներ է հասցնում Համայի և Հոմսի ռազմական օդանավակայանների մոտակայքումՍիրիական Համա և Հոմս նահանգների ռազմական օդանավակայանների մերձակայքը ենթարկվել է իսրայելական օդուժի հարվածներին։ Այս մասին հայտնել է սիրիական Al-Ikhbaria հեռուստաալիքը։ Զոհերի և վիրավորների մասին առայժմ չկան տեղեկություններ: Տեղի լրատվամիջոցները հայտնել են նաև, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը ավիահարվածներ են հասցրել Դամասկոսին: Հարվածների թիրախը եղել է Սիրիայի մայրաքաղաքի հյուսիսում գտնվող գիտահետազոտական կենտրոնը։ ...
23:41 02.04.2025
Երևանում բախվել են «Ford»-ն ու շտապօգնության մեքենանԱյսօր՝ ապրիլի 2-ին, շտապօգնության ավտոմեքենայի մասնակցությամբ հերթական ավտովթարն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:30-ի սահմաններում Կոմիտասի պողոտա-Վաղարշյան փողոցի խաչմերուկում բախվել են շտապօգնության «Toyota Hiace» մակնիշի և «Ford» մակնիշի ավտոմեքենաները։ Ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով շտապօգնության ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, կոտրել այն, անցել հետիոտնի համար […] ...