Կարոտում եմ. Աննա Հակոբյանը հանդիպել է լրագրողներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+4.09 oC

Կարոտում եմ. Աննա Հակոբյանը հանդիպել է լրագրողներին

12:35 27.05.2019

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, ով նաև «Իմ քայլը» և «City of smile» («Ժպիտների քաղաք») բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահն է, այսօր մամուլի ասուլիս է հրավիրել, որպեսզի ամփոփի ապրիլի սկզբին ԱՄՆ կատարած  երկշաբաթյա այցը, նաև պատասխանի լագրողների  հարցերին: Հանդիպմանը մասնակցում են նաև «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանն ու «City of smile» հիմնադրամի գործադիր տնօրեն Էսթեր Դեմիրճյանը:

Հանդիպման սկզբում Աննա Հակոբյանը նկատեց, որ վաղուց չեն հանդիպել լրագրողների հետ: Իսկ ասուլիսը մի քիչ ուշացավ, քանի որ «ամուսնուն էր ուղեկցում Չինաստան»:

«Որ ընդմիջում է լինում, կարոտում եմ, հույս ունեմ` փոխադարձ է»,- ասաց Աննա Հակոբյանը:

«Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը տեղեկացրել է.

«Այցը սկսել  ենք Վաշինգտոնում՝ ԱՄՆ Կոնգրեսում, Կոնգրեսի գրադարանում: Կոնգրեսմենների հետ հանդիպումներ ենք ունեցել, որտեղ Աննա Հակոբյանը ելույթ է ունեցել: Խաղաղության միջազգային «Քարնեգի» հիմնադրամում խոսել է  «Կանայք հանուն խաղաղության» հիմնադրամի մասին: Ունեցել ենք համայնքային հանդիպումներ, հետո այցը շարունակել ենք Բոստոնում, որտեղ կրկին հանդիպում ենք ունեցել հայ համայնքում, մասակցել երեկույթի՝ նվիրված «Իմ քայլը», հիմնադրամին, որտեղ ներկայացրել ենք մեր ծրագրերը: Շարունակել ենք հանդիպումները հայ համայնքի հետ տարբեր ձևաչափերով. հիմնական հանդիպումը եղել է« Ալեքս»  թատրոնում, որին մասնակցել է մոտ 1500 հոգի: Մասնակցել ենք նաև հյուպատոսության 15-ամյակին նվիված հանդիպմանը: Հավաքել ենք 1 մլն 60 հազար դոլար, որից 500 հազարը կստանանք էն պարագայում, եթե մեր ծրագրերը 6 ամսվա ընթացքում հավուր պատշաճի իրականացնենք: Այդ պայմանը դրվել է «Մանուկյան հիմադրամի» կողմից»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Այսօր պայքարի մեջ կմտնեն հունահռոմեական ոճի ըմբիշները․ ԵԱ

08:40 11.04.2025

Այսօր պայքարի մեջ կմտնեն հունահռոմեական ոճի ըմբիշները․ ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր պայքարը կսկսեն հունահռոմեական ոճի ըմբիշները: Հայաստանի հավաքականը ներկայացուցիչներ կունի բոլոր` 10 քաշային կարգերում: Մանվել Խաչատրյանը (55 կգ) պայքարը կսկսի քառորդ եզրափակչից և կգոտեմարտի թուրք Էմրե Մութլուի հետ, Կարապետ Մանվելյանը (60 կգ) 1/8-ում կմրցի լեհ Թոմաշ Շկրիպչակի հետ, Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ կմտնի քառորդ եզրափակչից,նրա մրցակիցը […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

08:35 11.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Telegraph. Բրիտանիան կարող է հինգ տարով զորքեր մտցնել Ուկրաինա

08:30 11.04.2025

Telegraph. Բրիտանիան կարող է հինգ տարով զորքեր մտցնել Ուկրաինա

Մեծ Բրիտանիան դիտարկում է ուկրաինական տարածքում մինչև 5 տարով զորք տեղակայելու հնարավորությունը՝ մինչև Ուկրաինան վերառազմականացվի։ Այս մասին հայտնում է Daily Telegraph թերթը՝ վկայակոչելով աղբյուրները։ Լոնդոնում և Փարիզում քննարկվող պլանի համաձայն՝ հակամարտությունը լուծելուց հետո արևմտյան զորքեր կարող են ուղարկվել Ուկրաինա՝ որպես «զսպող ուժ»՝ ռազմական գործողությունների վերսկսումը կանխելու համար: Ինչպես նշում է հրատարակությունը, Ֆրանսիան կարծում է, որ […] ...

Հանրահատ Ջենիֆեր Լոպեսը հանդես կգա «Հանրապետական» ստադիոնում

08:20 11.04.2025

Հանրահատ Ջենիֆեր Լոպեսը հանդես կգա «Հանրապետական» ստադիոնում

Հռչակավոր երգչուհի Ջենիֆեր Լոպեսը հրապարակել է իր Up All Night համերգային տուրի ժամանակացույցը: Ամերիկուհու շրջագայության վերջին համերգը կկայանա Երևանում: Համերգը տեղի կունենա օգոստոսի 3-ին «Հանրապետական» ստադիոնում: Երգչուհին 33 օրում ելույթ կունենա 17 քաղաքներում, որոնցից 7-ը՝ Իսպանիայում: ...

CNN. ԱՄՆ-ը չի լինելու առաջինը, ով կապ ունի Չինաստանի հետ մաքսատուրքերի հարցում

08:15 11.04.2025

CNN. ԱՄՆ-ը չի լինելու առաջինը, ով կապ ունի Չինաստանի հետ մաքսատուրքերի հարցում

ԱՄՆ-ը մտադիր չէ առաջինը կապ հաստատել Չինաստանի հետ մաքսատուրքերի շուրջ բանակցությունների համար, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներին։ Նրանց խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր ենթականերին ասել է, որ Չինաստանը պետք է անի առաջին քայլը, քանի որ, Վաշինգտոնի կարծիքով, հենց Պեկինն է սրել առևտրային հակամարտությունը՝ իր պատասխան մաքսատուրքերով։ Միաժամանակ, CNN-ը մատնանշում է, որ […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:05 11.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

BACK_TO_TOP