Սամվել Բաբայանի գրասենյակը կոչով դիմել է ՀՀ իշխանություններին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
3:55:44
Ամսաթիվ
13 04 2025
«Ապրիլ 2025
ԿԵԵՉՀՈւՇ
303112345
6789101112
13141516171819
20212223242526
27282930123
45678910
  • $
    391.07
  • RUBLE
    4.66
  • 443.20
WEATHER
0.09 oC

Սամվել Բաբայանի գրասենյակը կոչով դիմել է ՀՀ իշխանություններին

10:58 27.05.2019

ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի գրասենյակը հանդես է եկել ՀՀ իշխանություններին ուղղված կոչով:

«Հեղափոխության առաջին իսկ օրերից մենք տոգորված էինք այն հույսով, որ ի վերջո գալիս է նորը, արդարը, որը մերժում է ոչ միայն հին անձերին, այլ նաև հին բարքերն ու համակարգը։ Նորը գալու է ազնիվ նկրտումներով և զարկ է տալու պետականաշինությանը նոր, ավելի  վեհ սկզբունքներով։ Սա այնքան համոզիչ էր ու հստակ, որ ազգը ոտքի կանգնեց ու միահամուռ մերժեց հինը։ Հինը, որը խեղդել էր պետությունը անօրինականության մեջ։ Սակայն այն, ինչին բախվեցինք վերջին օրերին գրեթե կոտրեց այդ պատկերացումները։ ՊԲ-ն ցուցակագրել է բոլոր սպաներին, նրանց պարտադրել ստորագրել մի հրամանի տակ, որը, ի դեպ, կոծկել են ԱՀ սահմանադրության 14-րդ հոդվածի 2 կետի պահանջներով՝ ԶՈւ քաղաքական հարցերում պահպանում է չեզոքություն։ Ըստ այս հրամանի նրանք իրավունք չունեն Արցախում մասնակցել որևէ քաղաքական պրոցեսների, սակայն սրա հետ միասին նրանց զրկել են մասնակցել հանդիպումների, ստորագրահավաքների, ի դեպ այն հանդիպումների, որոնք քաղաքական բնույթ չեն կրում ու այն ստորագրահավաքների, որոնք ակնկալում են սահմանադրության փոփոխություններ։

Զինվորական սպան, բացի արտաքին թշնամու դեմ պայքարելուց, հանդիսանում է նաև այս երկրի անվտանգության երաշխավորը, ու եթե այս սպային, որը հանդիսանում է մեր երկրի քաղաքացին ու նրա օրենքների լիիրավ կրողն է, դուք զրկում եք իր երկրի ներքին կյանքում սահմանադրությունով հաստատված քաղաքացու իր իրավունքները կիրառելուց, դուք արժեզրկում եք այն ուսադիրները, որոնք նա կրում է այդ նույն երկրի անվտանգ կյանքը ապահովելու համար, դուք զրկում եք  սպային, զինվորականին իր պաշտպանած ու պահպանած երկրում քաղաքացիական դիրքորոշում ունենալուց, դա օրենքի կոպտագույն խախտում է, դա քաղաքացու իրավունքների ոտնահարում է»։

Հայտարարության մեջ նշվում է, որ շատ ավելի գովելի կլիներ այն, որ ՀՀ իշխանություններն ուղղակի ազնվորեն հայտարարեն, թե ում են սատարում Արցախում և հօգուտ ում են արվում այս անօրինական զոհողությունները։

«Մենք ողջ թիմով հակված ենք գործել օրենքի դաշտում, և մեր բոլոր քայլերը սրբագրվելու են օրենքով։ Իսկ դա նշանակում է, որ այս գործընթացը, որին մենք ականատես եղանք, չի խանգարելու, և չի խոչընդոտելու մեր հետագա քայլերին։

Կոչը ուղղում ենք ՀՀ իշխանություններին, որովհետև առանց ՀՀ ՊՆ գիտության ԱՀ ՊԲ-ն որևէ իրավասություն չունի հրամաններ կիրառելու։

Իսկ եթե որևէ մեկը կհայտարարի, որ սա չի համապատասխանում իրականությանը, մենք երևան կհանենք բավականին ծանրակշիռ փաստեր»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՃՏՊ Զվարթնոց տաճարի մոտակայքում. կան տուժածներ

23:59 12.04.2025

ՃՏՊ Զվարթնոց տաճարի մոտակայքում. կան տուժածներ

Ապլիլի 12-ին, ժամը 18:15-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զվարթնոց տաճարի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենայում կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» և «Nissan» մակնիշների ավտոմեքենաները: Մինչ […] ...

Ի՞նչ ներբերանգներ են երևում Թուրքիայի ներքաղաքական կյանքում

23:54 12.04.2025

Ի՞նչ ներբերանգներ են երևում Թուրքիայի ներքաղաքական կյանքում

Վերջին շաբաթներն ակտիվ էին Թուրքիայի ներքաղաքական կյանքում: Հիմա կարծես իրավիճակը հարաբերականորեն հանգիստ է, բայց ի՞նչ գործընթացներ են տեղի ունենում և ի՞նչ ազդեցություն կարող են դրանք ունենալ: Այս մասին հեռավար «Հորիզոնին» հարցազրույց է տվել Ստամբուլում գործող «Ակօս» պարբերականի խմբագիր Բագրատ Էստուքյանը: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում: ...

Ենոքավան հնարավոր է հասնել հիմնանորոգված ճանապարհով. ՏԿԵ նախարարություն

23:47 12.04.2025

Ենոքավան հնարավոր է հասնել հիմնանորոգված ճանապարհով. ՏԿԵ նախարարություն

ՀՀ ՏԿԵ նախարարությունը Ֆեյսբուքի էջում հայտնել է, որ Ենոքավան հնարավոր է հասնել հիմնանորոգված ճանապարհով։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է տեղում

23:43 12.04.2025

Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է տեղում

Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է տեղում։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ Ճանապարհը մշակվում է աղ-ավազով։ Վարորդներին հորդորում են լինել ուշադիր և չգերազանցել թույլատրելի արագությունը։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...

Ապամոնտաժվել են սյուների գովազդային վահանակները

23:37 12.04.2025

Ապամոնտաժվել են սյուների գովազդային վահանակները

Երևանի քաղաքապետարանը տեսանյութ է հրապարակել՝ նշելով, որ Թումանյան փողոցում ապամոնտաժվել են սյուների գովազդային վահանակները: «Երևանում պետք է ձևավորենք ավելի գեղեցիկ և մաքուր միջավայր՝ քաղաքի բնակիչների ու հյուրերի համար»,- նշվում է հաղորդագրության մեջ: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ստեփանավանում «Mercedes»-ը բախվել է երկաթե էլեկտրասյանը. տուժածներ չկան

23:26 12.04.2025

Ստեփանավանում «Mercedes»-ը բախվել է երկաթե էլեկտրասյանը. տուժածներ չկան

Ապրիլի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 68-ամյա Սուրեն Ս.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Ստեփանավան քաղաքից դեպի Տաշիր տանող ճանապարհահատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե էլեկտրասյանը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: Դեպքի վայր ժամանած «Ստեփանավան» բժշկական […] ...

BACK_TO_TOP