ՌԴ-ն բավարարել է Միհրան Պողոսյանի միջնորդությունը. Irakanum.am – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 12 2024
  • $
    395.05
  • RUBLE
    3.85
  • 410.46
WEATHER
--3.91 oC

ՌԴ-ն բավարարել է Միհրան Պողոսյանի միջնորդությունը. Irakanum.am

19:37 25.05.2019

Irakanum.am-ի հավաստի տեղեկություններով` ռուսական կողմը բավարարել է ԴԱՀԿ ծառայության նախկին պետ, ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի միջնորդությունը և նրան ՌԴ-ում քաղաքական ապաստան տվել։ Սա նշանակում է, որ  հետախուզման մեջ գտնվող Պողոսյանը հայ իրավապահներին չի հանձնվի։

Հիշեցնենք, որ Պողոսյանի փաստաբան Միխայիլ Յամչիտսկին հայտարարել էր, որ «Միհրան Պողոսյանին իր հայրենիքում հետապնդում են քաղաքական մոտիվներով»:

Հիշեցնենք, որ ռուսական դատարանը բավարարել էր Ռուսաստանի Դաշնության դատախազության միջնորդությունը և Միհրան Պողոսյանին 40 օրով կալանավորելու որոշում էր ընդունել՝  Պողոսյանին Հայաստանի Հանրապետությանը հանձնելու հարցը քննարկելու նպատակով:

Հայաստանում Միհրան Պողոսյանը մեղադրվում է  Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով: Ըստ մեղադրանքի՝ նա, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ:

Պողոսյանը հայտնաբերվել էր և ձերբակալվել էր ապրիլի 19-ին Պետրոզավոդսկ քաղաքում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

1994 թվականից ի վեր՝ հրադադարից հետո, բանակցային գործընթացը եղել է ԼՂ-ն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

08:23 23.12.2024

1994 թվականից ի վեր՝ հրադադարից հետո, բանակցային գործընթացը եղել է ԼՂ-ն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել․ «1994 թվականից ի վեր, այսինքն հրադադարից հետո, մեկնարկի պահից՝ բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին: Ուրիշ որեւէ բովանդակություն բանակցային գործընթացը չի ունեցել: Ուրիշ բովանդակության մասին խոսույթները Հայաստանի Հանրապետությունում ներդրվել են բացառապես ներքաղաքական խնդիրներ լուծելու համար: Այս համատեքստում ես գործել եմ մի մեծ սխալ. […] ...

Սիրիայի նոր կառավարության ղեկավարը հանդիպել է Սաուդյան Արաբիայի պատվիրակության հետ

08:18 23.12.2024

Սիրիայի նոր կառավարության ղեկավարը հանդիպել է Սաուդյան Արաբիայի պատվիրակության հետ

Դամասկոսում իշխանության եկած զինված խմբավորումների առաջնորդ Ահմեդ ալ-Շարաան, ով հայտնի է Աբու Մուհամեդ ալ-Ջուլանի մականունով, Դամասկոսի Ժողովրդական պալատում հանդիպել է Սաուդյան Արաբիայի պաշտոնական պատվիրակության հետ։ Այս մասին հայտնում է քաթարական Al Jazeera հեռուստաալիքը։ Պատվիրակության կազմում էին Սաուդյան Արաբիայի թագավորական արքունիքի բանագնացը և Սաուդյան Արաբիայի դեսպանը։ Հանդիպման մանրամասները դեռ չեն հաղորդվում։ ...

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

08:08 23.12.2024

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ ...

Հրդեհ Վանաձոր քաղաքում

08:00 23.12.2024

Հրդեհ Վանաձոր քաղաքում

Դեկտեմբերի 22-ին, ժամը 23։00-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի գործարաններից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գործարանային փողոցում գտնվող երկհարկանի քարե շինության (մոտ 100 քմ) երկրորդ […] ...

Ճապոնացի գիտնականները սկսել են Լուսնի վրա ապրելու համար Lunar Glass NEO նախագիծը

00:00 23.12.2024

Ճապոնացի գիտնականները սկսել են Լուսնի վրա ապրելու համար Lunar Glass NEO նախագիծը

Ճապոնիայի հնագույն ազգային համալսարաններից մեկի՝ Կիոտոյի համալսարանի Տիեզերքում մարդու գործունեության ուսումնասիրության կենտրոնի մասնագետները և Kajima կորպորացիան սկսել են Lunar Glass NEO-ի համատեղ նախագիծը, որը ներառում է ստեղծում արհեստական ​​ձգողականությամբ փակ էկոհամակարգ՝ Լուսնի վրա մարդու բնակության համար։ «Կիոտոյի համալսարանի և Kajima կորպորացիայի միջև համատեղ ուսումնասիրությունը՝ «Արհեստական ​​ձգողականությամբ Լուսնի և Մարսի վրա ապրելու օբյեկտներ» վերնագրով, հայտարարվել էր […] ...

CNN. Թրամփի թիմն աշխատում է դադարեցնել ծննդյան իրավունքով ԱՄՆ քաղաքացիություն ստանալը

23:50 22.12.2024

CNN. Թրամփի թիմն աշխատում է դադարեցնել ծննդյան իրավունքով ԱՄՆ քաղաքացիություն ստանալը

ԱՄՆ նորընտիր առաջնորդ Դոնալդ Թրամփի թիմը ուսումնասիրում է տարբեր տարբերակներ՝ վերջ դնելու ծննդյան իրավունքով ԱՄՆ քաղաքացիություն ստանալուն: Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Նրանց խոսքով, Հանրապետական ​​թիմը չի բացառում «ծննդական տուրիզմի» դեմ զբոսաշրջային վիզաների տրամադրման կանոնների խստացման հնարավորությունը։ Բացի այդ, Պետդեպարտամենտին կարող են արգելել «երեխաներին անձնագրեր տրամադրել, եթե նրանց ծնողները փաստաթղթեր չունեն»։ Դեկտեմբերի […] ...

BACK_TO_TOP