Այսեր Ղազարյանն ինքն էր պատասխանատու իր նշած թերացումների համար. Բնապահպանության նախարարություն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 04 2025
  • $
    391.22
  • RUBLE
    4.63
  • 431.28
WEATHER
+20.09 oC

Այսեր Ղազարյանն ինքն էր պատասխանատու իր նշած թերացումների համար. Բնապահպանության նախարարություն

18:24 25.05.2019

ՀՀ բնապահպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ արձագանքելով օրերս մամուլի ասուլիսի ժամանակ նախարարության հասցեին հնչած մեղադրանքներին:

« «Sputnik Արմենիա» մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ Բնապահպանության նախկին փոխնախարար Այսեր Ղազարյանի ներկայացրած բնապահպանական հիմնահարցերը, որոնց մեջ թերանալու համար վերջինս մեղադրում է նախարարությանը, իր անմիջական համակարգման ոլորտում են եղել, և վերջինս անձամբ էր պատասխանատու դրանց լուծման համար։

Հարկ ենք համարում նշել, որ անտառային ոլորտում աշխատանքների պատասխանատուն հենց Այսեր Ղազարյանն է եղել, և աշխատանքների չկատարումը կամ թերի կատարումը նախկին փոխնախարաը պատճառաբանել է՝ ոլորտում միայն իրեն հայտնի կոռուպցիոն ռիսկերով, սակայն խուսափել է որևէ առարկայական, անվանական գործողություն իրականացնելուց և հասցեական փաստ չի ներկայացրել իրավապահ մարմիններին։

Այսեր Ղազարյանը ասուլիսի ժամանակ հայտնել էր նաև, որ Բնապահպանության նախարարությունում չեն ցանկացել բարձրաձայնել նախկին տարիներին Սևանա լճի ափամերձ տարածքների մաքրման, պահածոյացված Սիգի, Սևանի իշխան ՓԲԸ-ի վերաբերյալ տեղեկատվությունը, ինչը չի համապատասխանում իրականությանը։

Մասնավորապես․
• 25․12․2018թ․ N 12900 գրությամբ Բնապահպանության նախարարությունը դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ Սևանա լճի ջրածածկ հատվածների մաքրման նախկինում արված աշխատանքներում հայտնաբերված հնարավոր կոռուպցիոն մեխանիզմների առկայությունը քննելու առաջարկով։
• 26․02․2019թ․ N 4085 և 25․03․2019 N 40142 գրություններով նախարարությունը դիմել է Պետական եկամուտների կոմիտեին՝ սիգի պահածոների արտադրության և արտահանման հանգամանքները պարզելու առաջարկով։
• 20․05․2019թ N 40414 գրությամբ նախարարությունը դիմել է Վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակ՝ Սևանա լճի էկոհամակարգերի վրա բացասական ազդեցություն թողնող գործոնների թվում ներկայացնելով նաև «Սևանի իշխան» ՓԲԸ-ի գործունեությունը։

Այսեր Ղազարյանի կողմից վկայակոչված անտառապատվածության պարտավորության թիվը (265 հազ հա) և այն հանգամանքը, որ ՀՀ-ն ՄԱԿ-ի՝ «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի ներքո արդեն իսկ ստանձնել է որոշակի պարտավորություններ և, որ նախարարությունն այդ թիվը փոխելու համար ոչ մի քայլ չի իրականացրել, ևս չի համապատասխանում իրականությանը։

Նախ նշենք, որ տվյալ թիվը ամրագրված է 2015թ. սեպտեմբերի 10-ի N 41-5 արձանագրային որոշմամբ (4 տարի առաջ) ընդունված INDC փաստաթղթում։ Խնդրահարույց համարելով փաստաթուղթը, ինչպես նաև դրանում ներառված ցուցանիշները (այդ թվում՝ նախկին փոխնախարարի կողմից վկայակոչված թիվը), նախարարությունը նախաձեռնել է փաստաթղթի լրամշակում, իսկ վերջնական տարբերակի ներկայացման համար սահմանված ժամկետը «2018» թվականից փոխարինվել է «2020» թվականով (վերջնական տարբերակի ներկայացումից հետո միայն ՀՀ-ն կստանձնի կոնվենցիայի ներքո իր պարտավորությունները)։ Ի դեպ, թվի արդիականացման հանձնարարությունը նույնպես տրված էր Այսեր Ղազարյանին, սակայն այս դեպքում ևս նա չի կատարել իր պարտականությունները:

Ի հավելումն նշենք, որ բնապահպանության նախարարությունը ջրօգտագործման, հանքարդյունաբերության, կենսապաշարների օգտագործման և այլ բնույթի խախտումների և անհամապատասխանությունների վերաբերյալ տասնյակ այլ գրություններ է ուղարկել և ուղարկում իրավապահ և պատկան մարմիններին, օրենսդրական բացերի դեպքում նախաձեռնում է անհրաժեշտ փոփոխությունները»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հայտնել էինք` ՀՀ բնապահպանության փոխնախարար Այսեր Ղազարյանը պաշտոնից ազատման դիմում է գրել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արման Անդրեասյանը հաղթել է և դուրս եկել քառորդ եզրափակիչ

15:14 07.04.2025

Արման Անդրեասյանը հաղթել է և դուրս եկել քառորդ եզրափակիչ

Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի գործող չեմպիոն, 70 կգ քաշային Արման Անդրեասյանը տիտղոսի պաշտպանությունը սկսել է հաղթանակով։ Բրատիսլավայում մեկնարկած առաջնությունում 25-ամյա ըմբիշը 1/8 եզրափակչում 10-0 հաշվով առավելության է հասել լեհ Մատեուժ Լուսժինսկիի նկատմամբ։ Գոտեմարտն ավարտվել է նախատեսվածից շուտ։ Անդրեասյանը պայքարը կշարունակի քառորդ եզրափակչում, որտեղ կգոտեմարտի ուկրաինացի Օլեքսիյ Բորուտայի հետ։ ։ ...

Վթարային ջրանջատում Արարատի մարզում

15:05 07.04.2025

Վթարային ջրանջատում Արարատի մարզում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ ապրիլի 8-ին ժամը 09:00-21:00-ն կդադարեցվի Արարատի մարզի` Մասիս քաղաքի, Մարմարաշեն, Ջրահովիտ, Այնթապ, Արևաբույր գյուղերի, Նոր Կյուրին գյուղի 1, 2, 3 փողոցների, «Դիատամիկ» գործարանի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...

SHANTNEWS

15:00 07.04.2025

SHANTNEWS

Վազգեն Թևանյանը հաղթել է դաղստանցի ըմբիշին և դուրս եկել 1/4 եզրափակիչ

14:46 07.04.2025

Վազգեն Թևանյանը հաղթել է դաղստանցի ըմբիշին և դուրս եկել 1/4 եզրափակիչ

Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 65 կգ․ քաշային Վազգեն Թևանյանը 1/8 եզրափակչում մրցել է դաղստանցի, UWW-ի դրոշի ներքո հանդես եկող Իսլամ Գուսեյնովի հետ և հաղթել 3-0 հաշվով։ Վազգեն Թևանյանը դուրս է եկել 1/4 եզրափակիչ։ ...

Իրանը խոստացել է կոշտ պատասխան տալ ցանկացած արտաքին սպառնալիքի դեպքում

14:33 07.04.2025

Իրանը խոստացել է կոշտ պատասխան տալ ցանկացած արտաքին սպառնալիքի դեպքում

Իրանական կողմը ցանկացած արտաքին սպառնալիքի կպատասխանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի կոշտ և անհապաղ պատասխանով, երկուշաբթի օրը մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Իրանի արտգործնախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը NBC News-ին տված հարցազրույցում սպառնացել էր «աննախադեպ ռմբակոծություններով», եթե ԱՄՆ-ն ու Իրանը համաձայնության չգան։ «Մենք պատրաստ ենք իրադարձությունների ցանկացած զարգացման, և վերջին հինգ […] ...

Պուտինը պաշտպանում է Ուկրաինայում զինադադարի գաղափարը․ Պեսկով

14:25 07.04.2025

Պուտինը պաշտպանում է Ուկրաինայում զինադադարի գաղափարը․ Պեսկով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտպանում է Ուկրաինայում հրադադարի գաղափարը, սակայն դրա համար պետք է լուծվեն մի քանի հարցեր, որոնք առայժմ օդում կախված են։ Այդ մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերը հարվածները դադարեցնելու անհրաժեշտության մասին։ «Նախագահ Պուտինն իսկապես աջակցում է հրադադարի անհրաժեշտության գաղափարին, սակայն մինչ այդ […] ...

BACK_TO_TOP