23:23 27.05.2019
Հայաստանի Հանրապետության՝ արտերկրում գտնվող քաղաքացիներից շատերը վերադառնում են, մի մասը՝ կամավոր, մի մասը՝ ստիպված: Վերադարձի ուղին ստիպված բռնողները դժգոհում էին, թե իրենց կանչում են՝ զրկելով հարմարավետ կյանքից: Միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում անդրադարձավ այդ լուրերին:
«Վերջին շրջանում, իհարկե, արտաքսման դեպքերը շատացել են, և սա ակնհայտ է: Եվրոպական մի շարք երկրներից, մասնավորապես՝ Գերմանիայից, վերադարձի դեպքերը շատացել են, մասնավորապես՝ հարկադիր վերադարձի, որն իր օբյեկտիվ պատճառներն ունի: Դրանցից մեկն այն է, որ միգրացիոն քաղաքականության խստացում է ԵՄ մի շարք երկրներում, այսինքն՝ ներհոսքերը դեպի տվյալ երկրներ այնքան շատ են, որ արդեն սելեկտիվ քաղաքականություն են վարում, և արագացված գործընթացով տարիներ շարունակ կախված դեպքերը հասնում են իրենց տրամաբանական ավարտին»,- ասաց նա:
Դավթյանի խոսքով՝ արտաքսման դեպքերի ավելանալու երկրորդ պատճառն այն է, որ հեղափոխությունից հետո մի շարք գործընկեր ԵՄ անդամ երկրներ Հայաստանը սկսել են դասել ապահով երկրների շարքում, դա նշանակում է, որ տվյալ երկրների իշխանությունները, պատկան մարմինները, գալով, ուսումնասիրելով՝ հասանելի տեղեկությունների հիման վրա արձանագրել են, որ Հայաստանում չկան Մարդու իրավունքների համատարած խախտումներ, պատերազմական գործողություններ, և բացակայում են բոլոր այն հիմքերը, որոնցով տրվում է փախստականի կարգավիճակ և բավարարվում են տարբեր երկրների քաղաքացիների ապաստանի հայցերը: Նման հիմքերից են՝ կրոնական, ազգային, ռասայական, քաղաքական հայացքների հիման վրա կամ սոցիալական որոշակի խմբի պատկանելության պատճառով հետապնդում:
«Այսինքն՝ երբ մարդը հանձնվում է եվրոպական երկրներում, նույնն է, թե ապաստան է խնդրում կամ փախստականի կարգավիճակ է հայցում, նա պետք է հետապնդման հիմնավոր երկյուղի հիման վրա դա անի, իսկ ինչպես բոլորիս հայտնի է՝ Հայաստանում նման հետապնդման հիմնավոր երկյուղ օբյեկտիվորեն չկա, դրա պատճառով՝ նույնիսկ արագացված կարգով հաճախ դեպքերը քննվում են, և 15 օրվա ընթացքում, երբեմն նույնիսկ ավելի շուտ դիմած քաղաքացիները ենթարկվում են հարկադիր վերադարձի»,- նշեց նա:
Ծառայության հանրային կապերի պատասխանատուն ընդգծեց, որ ապաստան խնդրածներն ի սկզբանե ծանուցվում են որոշման մասին, եթե որոշումը բացասական է, քաղաքացին ինքը պարտավորվում է վերադառնալ, իրեն տրվում են կամավոր վերադառնալու բազում հնարավորություններ, ընդհուպ՝ ֆինանսական աջակցություն, և մի քանի ծանուցումից հետո արդեն դա արվում է հարկադիր: Հարկադիր վերադարձի գործընթացն, ըստ Դավթյանի, կարգավորվում է ռեադմիսիոն համաձայնագրով. այն ստորագրվել է 2014 թ., ուժի մեջ է մտել 2015-ին, դրանով երկկողմ պարտավորություն է ձեռք բերվել ՀՀ և ԵՄ մի շարք երկիրների միջև՝ միգրացիոն օրենքները խախտող քաղաքացիներին վերադարձնել հայրենի երկիր: Արտաքսման ենթարկվում են թե՛ նոր մեկնած քաղաքացիները, թե՛ նրանք, ովքեր տարիներ շարունակ դրսում էին, սակայն օրինական կարգավիճակ չունեին:
«Ոչ մի սահմանափակում չկա: Եթե ինչ-ինչ պատճառներով, ենթադրենք, եղել է բացասական որոշում, բողոքարկվել է քաղաքացու կողմից, հետո ավելի բարձր դատական ատյաններում է բողոքարկվել կամ տվյալ անձի առողջական խնդիրների պատճառով հնարավոր չի եղել վերադարձը կազմակերպել, այսինքն՝ իմ նշած արագացված ընթացակարգի շրջանակներում հաշված օրերից մինչև 15-20 տարվա վաղեմության գործեր կարող է՝ հասցվեն ավարտին և վերադարձը կազմակերպվի»,- ասաց նա՝ միաժամանակ նշելով, որ օրինական հիմքերով Եվրոպայում բնակվող որևէ քաղաքացի ենթակա չէ վերադարձի, միայն անօրինական միգրանտի կարգավիճակում հայտնված քաղաքացիներն են վերադարձվում:
Հարցին՝ արտաքսման ենթարկված քաղաքացիները զրկվո՞ւմ են Եվրոպա մեկնելու, ապաստան հայցելու հնարավորությունից, Դավթյանը պատասխանեց, որ այսպիսի մի կետ կա. եթե վերադարձը կամավոր է, ապա կա հնարավորություն՝ թեկուզ նույն երկիր վերադառնալու, եթե հարկադիր է, ապա սահմանափակում է դրվում տվյալ անձի մուտքի վրա: Տարբեր երկրների պարագայում տարբեր է տարիների քանակը, հիմնականում այդ ժամկետը 3-5 տարի է:
Դավթյանը նշեց, որ մինչև 2017 թ. Շվեդիան էր առաջատարը այն երկրների շարքում, որոնք վերադարձնում էին ՀՀ քաղաքացիներին, 2018 -ից սկսած, հիմա էլ առաջատարը Գերմանիան է, և այդ միտումը շարունակվում է:
«Մեր միգրանտները, որոնք անօրինական միգրանտի կարգավիճակով հայտնվում են Գերմանիայում, հիմնականում երկու պատճառով են դիմում այդ ճանապարհին, առաջինը՝ տնտեսական, սոցիալ-տնտեսական խնդիրներն են, ավելի բարվոք կյանք վարելու հեռանկարը, ցանկությունը, աշխատանքը, իսկ երկրորդը՝ առողջական խնդիրներն են: Ցավոք, պետք է նշեմ, որ այս երկու հիմքերից որևէ մեկը ներառված չէ ապաստանի համակարգում, այսինքն՝ դրանք բավարար հիմք չեն, որ տվյալ երկրներն ընդունեն մեր քաղաքացիներին: Եթե իրենք հիմք են ներկայացնում վերոնշյալ պատճառներից մեկը, քննվում է, համարվում է արժանահավատ կամ ոչ արժանահավատ, 90 տոկոս դեպքերում մերժվում են, էլի վերադարձվում, իսկ եթե բացահայտորեն նշում են, որ ավելի լավ կյանքի հետևից են եկել, միանշանակ վերադարձվում են»,- ասաց նա:
Միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատուն ընդգծեց՝ Եվրոպայում օրինական կացություն ստանալու ճանապարհներից մեկը աշխատանքն է, բայց այդ չափորոշիչները չափազանց բարձր են, այսինքն՝ բացառիկ մասնագետ պետք է լինի անձը՝ բարձր կարողություններով, հմտություններով օժտված, որպեսզի կարողանա տեղավորվել եվրոպական աշխատաշուկայում: Հաջորդ ճանապարհը կրթությունն է: Ըստ Դավթյանի՝ կան շստ հնարավորություններ, և միանգամայն օրինական, ապահով ճանապարհ է՝ ուսում ստանալու եղանակով լինել ժամանակավոր միգրանտ եվրոպական երկրում: Ոչ պակաս տարածված դեպքերից է Եվրոպայում օրինական ապրող անձի հետ ամուսնությունը, ընտանիքի վերամիավորման հիմքը, որ նույնպես օրինական է, կամ փախստականի կարգավիճակը: Սակայն առողջական խնդիրներով կամ սոցիալ-տնտեսական խնդիրներով Եվրոպայում հայտնված ՀՀ քաղաքացիները, ցավոք, շանս չունեն երկար այնտեղ մնալու:
Դավթյանը նշեց, որ Հայաստանը պատրաստ է ընդունել վերադարձողներին, տեղեկացրեց՝ կան ծրագրեր, վերադարձողների հետ կապված աշխատանքներ տարվում են, աշխատանքները ներառված են նաև կառավարության հնգամյա ծրագրում:
«Մենք էլ այս պահին պետական միջամտությամբ հրատապ աջակցության ծրագրի մշակման փուլում ենք, բայց փաստացի, այս պահին առաջին ինստիտուցիոնալ քայլն է արված, այսինքն՝ ունենք բաժին, որը վերանվանվել է Վերադարձի և վերաինտեգրման բաժին, ծրագիրը մշակման փուլում է: Փաստացի տարվող շատ արդյունավետ համագործակցություն ունենք, օրինակ, Վերադարձի և վերաինտեգրման եվրոպական ցանցի հետ, միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնն է ֆինանսավորում: Բնակվարձի փոխհատուցում, բիզնեսի հիմնման աջակցություն, անվճար բուժզննում, ինչպես նաև մասնագիտական վերապատրաստման այդ ամբողջ փաթեթը առաջարկվում է մեր քաղաքացիներին, անկախ նրանից՝ կամավոր, թե հարկադիր են վերադարձել: Մի շարք տեղական ՀԿ-ներ, նաև միջազգային այլ կազմակերպություններ են աջակցություն ցույց տալիս»,- ասաց նա:
Հայաստան վերադարձող միգրանտը, եթե տեղյակ չէ՝ ում պետք է դիմի, եթե տվյալ ծրագրերի մասին տեղեկացվածության մակարդակը բարձր է, անմիջապես դիմում են որևէ ՀԿ կամ գալիս են Միգրացիոն ծառայություն. այստեղ կա նաև «մեկ պատուհան» ծառայությունը, որտեղ խորհրդատուն անձի կարիքների գնահատում է իրականացնում, ուղղորդում ոլորտում առկա ծրագրերից որևէ մեկին, որովհետև չափորոշիչները տարբեր են:
22:58 16.04.2025
Ես չեմ մեկնաբանում ասեկոսեները․ Թիկնիզյանը խոսել է մոսկովյան ակումբում իր ապագայի մասինՀայաստանի հավաքականի և «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանը խոսել է մոսկովյան ակումբում իր ապագայի մասին։ Նրա խոսքերով՝ իրավիճակը կկարգավորվի ընթացիկ մրցաշրջանի ավարտին։ «Պայմանագրի հետ կապված պատմության առանցքային բառն է՝ ասեկոսեները: Ես չեմ մեկնաբանում ասեկոսեները: Ես չեմ սիրում առաջ մտածել, ես ապրում եմ այս օրով: Հիմա պայմանագրի մասին խոսելն իմաստ չունի: Տրանսֆերային պատուհանը կգա ամռանը։ Իհարկե, ցանկանում […] ...
22:49 16.04.2025
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: ...
22:42 16.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է։ ...
22:37 16.04.2025
Դեսպան Խաչատրյանը Շարանտոն-լե-Պոն քաղաքում մասնակցել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված պաշտոնական արարողությանըԱպրիլի 16-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը Շարանտոն-լե-Պոն քաղաքում մասնակցել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված պաշտոնական արարողությանը։ Այս մասին հայտնել են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։ Միջոցառման ընթացքում ելույթներով են հանդես եկել դեսպան Խաչատրյանը, Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Միշել Էրբիյոն, Վալ-դե-Մարն դեպարտամենտի նախագահ Օլիվիե Կապիտանիոն Շարանտոն-լե-Պոնի քաղաքապետ Էրվե Գիքելը և «Վալ-դե-Մարնի ֆրանս-հայկական միություն» կազմակերպության նախագահ Դելֆին Կույումջյանը։ […] ...
22:26 16.04.2025
Նավթի գների սպասվող անկման հետևանքով Բաքուն կարող է տարեկան մինչև 6 միլիարդ դոլար կորցնել․ ինչպե՞ս դա կազդի հայ-ադրբեջանական հարաբերությունների վրաԱդրբեջանում նավթի գների անկում է կանխատեսվում: Փորձագետների գնահատմամբ, դա կարող է չափազանց ծանր հետևանք ունենալ այդ երկրի տնտեսության համար: Ինչպե՞ս է պետությունը գնահատում նավթի գնի սպասվող անկումը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Այսօր Ադրբեջանի Էկոնոմիկայի և Ֆինանսների նախարարությունները պաշտոնապես հրապարակել են իրենց կանխատեսումը՝ նավթի գների վերաբերյալ: Այդ կանխատեսումը հաշվի է առնվելու պետական բյուջեն […] ...
22:16 16.04.2025
Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ ճանապարհահատվածի շինարարությունն ակտիվ ընթացքի մեջ է․ ՏԿԵ նախարարՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ ճանապարհահատվածի շինարարությունն ակտիվ ընթացքի մեջ է։ Մանրասմասները՝ տեսանյութում։ ...