13:08 25.05.2019
Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի փոխնախագահ Ֆրանսուա Պուպպոնին հեղինակավոր LeMonde պարբերականում անդրադարձել է Եվրոպայի լիգայի եզրափակչին «Արսենալի» հայ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի խաղը Ադրբեջանի կողմից խոչընդոտելու դեպքին:
«Արմենպրես»-ը ներկայացնում է հոդվածն ամբողջությամբ.
Ինչպես զանգվածային բոլոր երևույթները, այնպես էլ ֆուտբոլը դուրս է գալիս այն աշխարհի սահմաններից, որին նա պատկանում է ի սկզբանե սպորտը, և էական ազդակ դառնում ֆինանսական, առևտրական, երբեմն էլ քաղաքական շահերի համար: Եվ Կովկասը, այս առումով, այն տարածքն է դարձել այս օրերին, ուր ժամանակացույցի զարմանալի զուգադիպություններ են տեղի ունենում:
Ոմանք, հավանաբար, հիշում են հայտնի «ֆուտբոլային դիվանագիտությունը», որն ինչ որ պահի Հայաստանի և Թուրքիայի միջև մերձեցման որոշակի հույսեր էր արթնացրել: 2008 թվականի սեպտեմբերին Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը այցելել էր Երևան՝ հայաստանյան իշխանությունների նախաձեռնությամբ՝ ներկա գտնվելու համար Հայաստան-Թուրքիա խաղին, որում հաղթողը որակավորվելու էր Հարավային Աֆրիկայում 2010 թվականին կայանալիք Աշխարհի առաջնությանը մասնակցելու համար: Իրադարձությունն անապագա հույս էր իրականում, քանի որ հարաբերությունների նորմալացման չհաջողված այդ փորձից 10 տարի անց Անկարան Հայաստանի հետ իր սահմանը փակ է պահում եւ առ այսօր չի ճանաչել Հայոց արդեն հարյուրամյա ցեղասպանությունը:
Ինչպե՞ս չնկատել հակասությունը խտրականության այս ֆուտբոլի եւ միավորող այն ֆուտբոլի միջեւ, որն ընթանալու է հարեւան Արցախի հանրապետությունում:
Այսօր, սակայն, բոլոր հայացքները թեքվում են դեպի Ադրբեջան, որի հասցեին բազմաթիվ քննադատություններ են հնչում: Բաքուն հյուրընկալելու է Եվրոպա լիգայի եզրափակիչ փուլը, որում մրցակցելու են երկու անգլիական ակումբներ՝ «Չելսին» և «Արսենալը»: Այս քննադատություններից որոշները, մասնավորապես ադրբեջանական մայրաքաղաքի հեռավորության վերաբերյալ, բավականաչափ հիմնավորված չեն: Իհարկե, Ադրբեջանն ավելի շուտ Կենտրոնական Ասիայում է, քան Եվրոպայում, սակայն ինչպե՞ս չընդգրկել այս երկիրը ՈւԵՖԱ-ում, այն դեպքում, երբ դրա մաս են կազմում մինչև Վլադիվոստոկ հասնող Ռուսաստանը և Միջին Արևելքում գտնվող Իսրայելը:
Սակայն շատ ավելի լեգիտիմ կլիներ քննադատել այս ընտրությունը ոչ թե մեզ՝ արտոնյալ Եվրոպացիներիս համար փոխադրման բարդությունների եսասեր պատճառաբանությամբ, այլ դաժան այն բռնապետության, որ այս երկիրը ներկայացնում է իր իսկ քաղաքացիների համար: Հիրավի, Ադրբեջանը խախտում է Մարդու իրավունքների բնագավառում իր գրեթե բոլոր միջազգային հանձնառությունները, ինչը, կարծեք, խնդիր չի առաջացնում ՈւԵՖԱ-ի համար, որն ավելի մտահոգ է թվում SOCAR-ին՝ ադրբեջանական նավթագազային ազգային ընկերությանը, իր հիմնական հովանավորների ցանկում պահելով, քան այս նկատառումով:
Երբ ինքը՝ Եվրոպայի խորհուրդը …
Մինչդեռ անարդարացի կլիներ քարկոծել ՈւԵՖԱ-ին միայն, այն դեպքում, երբ ինքը՝ Եվրոպայի խորհուրդը, կազմակերպություն, որը հավակնում է երաշխավորել Մարդու իրավունքների հարգումը Եվրոպայում, շարունակում է Կասպից ավազանի այս բռնակալ պետությանը իր կազմում պահել: Քանի որ ոչ հիմնարար ազատությունների հանդեպ զանգվածային ոտնձգությունները, ոչ էլ նույնիսկ ադրբեջանական իշխանությունների կողմից պետական մակարդակով կիրառվող ռասիզմը բավականաչափ չեն անհանգստացնում ստրասբուրգյան մեծարելի այս հիմնարկության խղճի անդորրը: Եվ այս առումով Մխիթարյանի դեպքն ավելի քան ուսանելի է:
Հենրիխ Մխիթարյանին՝ «Արսենալի» առաջատար ֆուտբոլիստներից մեկին, Բաքվում կայանալիք եզրափակչին մասնակցելու հնարավորություն չի տրվում միակ այն պատճառով, որ նա Հայաստանի քաղաքացի է, ճիշտ այնպես, ինչպես նրան արդեն արգելվել է Ադրբեջան մուտք գործել 2016 թվականի Եվրոպա լիգայի միջանկյալ խմբակային խաղերին մասնակցելու համար, երբ նա Բորուսիայի «Դորտմունդի» առաջատարն էր: Ի դեպ, Մխիթարյանի դեպքն իր հետևում թաքցնում է շատ ավելի մեծ մի խտրականություն, քանի որ բազմաթիվ ֆուտբոլասերներ չեն կարող ներկա գտնվել եզրափակիչ այս խաղին բացառապես իրենց հայկական ծագման պատճառով:
Թե՛ Մխիթարյանին, թե՛ իր արվեստի սիրահարներին ի ուշադրություն այդ երկրի իշխանությունները պնդում են, թե իբրեւ չեն կարող երաշխավորել նրանց անվտանգությունը՝ Ադրբեջանի և իր հարևան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջև եղած հակամարտության պատճառով: Ինչը, ի դեպ, այնքան էլ հակաճշմարտություն չէ, որը, սակայն, Ալիևի կլանին ամենևին էլ չի ազատում պատասխանատվությունից, քանի որ այն կրակամոլ հրշեջի նման տասնյակ տարիներ շարունակ բորբոքում է իրական կամ թվացյալ հայկականության հանդեպ ռասայական ատելության մոլեռանդ քաղաքականություն:
Ինչպե՞ս զարմանալ Ադրբեջանում հայատյացության նման աստիճանով, երբ ադրբեջանցի սպան իր քնած հայ գործընկերոջը կացնով գլխատելու համար պարգևատրվել է և ֆինանսապես հովանավորվել իր իսկ՝ Ալիևի կողմից՝ նման «քաջագործության» համար:
Ռասիստ և ազատասպան
Հիշեցնենք, որ պարտադիր չէ լինել միայն Հայաստանի քաղաքացի նման խտրականության զոհ դառնալու համար, այլ պատկանել հայկական «ռասայի», որը հեշտ ճանաչելի է իր ազգանվան «յան» վերջավորությամբ, ինչպես պարզ դարձավ վերջերս տեղի ունեցած միջադեպից թուրք մի լրագրողի հետ, և եթե այս ամենը խորապես տխուր չլիներ, ապա կարելի էր ի սրտե ծիծաղել նման զավեշտից: Կարճ ասած՝ հասկանալի չէ, թե ինչու Ադրբեջանին չի արգելվում մասնակցել ֆուտբոլի միջազգային մրցաշարերին, ճիշտ այնպես ինչպես դա արվեց Հարավաֆրիկյան Հանրապետության հետ Ապարտեիդի տարիներին:
Ինչպե՞ս զարմանալ Ադրբեջանում հայատյացության նման աստիճանով, երբ ադրբեջանցի սպան իր քնած հայ գործընկերոջը կացնով գլխատելու համար պարգեւատրվել է
Եվ ինչպե՞ս չնկատել հակասությունը խտրականության այս ֆուտբոլի և միավորող այն ֆուտբոլի միջև, որն ընթանալու է հարևան Արցախի Հանրապետությունում: Հունիսի 1-9-ը ինքնորոշված փոքրիկ այս հանրապետությունը հյուրընկալելու է ԿՈՆԻՖԱ-ի 2019 թվականի Եվրոպայի առաջնությունը: Ուժեղ իր 53 անդամներով և 2019 թվականին հունվարին Բրիմայի Կարենսների նոր անդամակցությամբ՝ ԿՈՆԻՖԱ-ն կազմակերպում է Աշխարհի և Եվրոպայի առաջնություններ և նախատեսում է 2021 թվականից սկսած դրանք կազմակերպել նաև այլ աշխարհամասերում:
Գրեթե չճանաչված այս մրցաշարին մասնակցող ազգային հավաքականների բազմազանությունը ժպիտ է հարուցում` Սարդենիայից Աբխազիա, Պադանիայից Լապոնիա՝ անցնելով Շամերիայի անհավանական հանրապետությունով, որը գտնվում է Հունաստանի և Ալբանիայի միջեւ ընկած անհայտ մի կետում: Բայց չի կարելի թերագնահատել այն հույսը, որ համեստ այս մրցաշարը բերում է այնպիսի ժողովուրդների, ինչպիսին օրինակ Արցախինն է, որոնց հանդեպ կիրառվող արգելքը՝ մասնակցելու միջազգային փոխհարաբերություններին, արժանապատվության իրավունքի մերժում է պարզապես:
Ո՞վ կարող է պնդել, որ ճանաչված երկրի քաղաքացի չլինելը արգելում է մասնակցել ֆուտբոլի որեւէ առաջնության: Եթե, ինչպես մշակույթը, սպորտը հավակնություն ունի մերձեցնելու մարդկանց, ապա հարկ է նախընտրել չճանաչված մի երկրում ընթացող համեստ, հաճելի և մեծ հավակնություններ չունեցող մի մրցույթ, քան իր լեգիտիմությունը փնտրող երկրագնդի ամենառասիստ, բռնատենչ և ազատասպան պետություններից մեկում կազմակերպվող մի իրադարձություն:
08:00 22.11.2024
ՃՏՊ Սեբաստիա փողոցում. կա զոհ22:52 21.11.2024
Իսլանդիայում ժայթքել է Սունդհնուկուր հրաբուխը22:30 21.11.2024
Կարմիր կամուրջը վերականգնվում է․ քաղաքապետ21:40 21.11.2024
Մհեր Գրիգորյանն ընդունել է Իսպանիայի դեսպանին21:12 21.11.2024
Այդ տարիները երկու մարսեցիների՝ Մեսսիի և Ռոնալդուի ժամանակաշրջանն էր20:51 21.11.2024
«Ռեալի» կանանց թիմը BMW-ից ավտոմեքենաներ է ստացել19:54 21.11.2024
3 ֆուտբոլիստ նորամուտն է նշել «Արարատի» հիմնական թիմում19:12 21.11.2024
Հայաստանի հերթական մեդալը զինվորականների ըմբշամարտի ԱԱ-ում18:50 21.11.2024
Քննարկվել են ջրային ոլորտում առկա հիմնախնդիրները17:37 21.11.2024
Շանթ Խաչատրյանը ևս եզրափակչի ուղեգիր է նվաճել11:33 22.11.2024
Գերագույն ռադայի նիստը չեղարկվել է ռուսական հարվածի սպառնալիքի պատճառովՈւկրաինայի Գերագույն ռադան չեղարկել է նոյեմբերի 22-ին նախատեսված նիստը՝ ռուսական հարվածի սպառնալիքի պատճառով։ Պատգամավորներին նախազգուշացվել է խորհրդարանի շենքին ռուսական հնարավոր հրթիռային հարվածի մասին։ Украинская правда-ի զրուցակիցների խոսքով՝ պատգամավորներին կոչ է արվել սահմանափակել իրենց ներկայությունը կառավարական թաղամասում։ Այս տեղեկությունը հաստատել է պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն։ Նրա խոսքով, նոյեմբերի 22-ին Ռադան պետք է մեկ ժամ հարցեր ունենար Նախարարների […] ...
11:26 22.11.2024
Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. շաբաթվա պատկերըՄաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. ՊԵԿ-ը ներկայացրել է շաբաթվա պատկերը։ Փորձ է արվել օդային ճանապարհով ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բրենդային ժամացույց, առանց հայտարարագրման թանկարժեք հեռախոսների և շոկոլադե սալիկների ներմուծման փորձը կանխվել է, բացահայտվել է մաքսային հսկողությունից թաքցված դեղորայքի տեղափոխման դեպք, քաղաքացին փորձել է տեղափոխել չհայտարարագրված բնական մազեր, օդային ճանապարհով փորձ է արվել ներմուծել առանց […] ...
11:21 22.11.2024
Ռյուտեն շուտով կմեկնի Թրամփի հետ հանդիպման՝ քննարկելու Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների ռազմավարությունը․ Washington PostՍպասվում է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն կայցելի ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթած Դոնալդ Թրամփին՝ Մար-ա-Լագոյի նստավայր, քննարկելու Ուկրաինայի վերաբերյալ խաղաղ բանակցությունների ռազմավարությունը և հիշեցնելու, որ իր շահերից է բխում Ռուսաստանի հետ զիջումների չգնալը։ Գրում է Washington Post-ը։ «Սպասվում է, որ Ռյուտեն շուտով կմեկնի Մար-ա-Լագո՝ քննարկելու Ուկրաինայի խաղաղ բանակցությունների ռազմավարությունը», – ասվում է հրապարակման մեջ։ Լրատվամիջոցը […] ...
11:08 22.11.2024
Որոնվում է տեսանյութում պատկերված անձըՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ […] ...
11:00 22.11.2024
Հանրային սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել էՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Լուսիկ Կարապետյանին պատկանող հանրային սննդի օբյեկտի գործունեությունը (Արարատի մարզ, ք. Մասիս)։ Պատճառը՝ Տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսուչների կողմից իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրվել են սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ, մասնավորապես՝ սննդի կառույցում չեն ապահովվել հիգիենիկ պայմաններում աշխատանք կատարելու համարժեք պայմաններ, պատերը չեն ունեցել հարթ, հեշտորեն […] ...
10:51 22.11.2024
Իսպանիայի հետ գործակցության ընդլայնման մեծ ներուժ կա. Գևորգ Մանթաշյանն ընդունել է դեսպանինՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը նոյեմբերի 21-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իսպանիայի Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիկարդո Մարտինես Վասկեսին։ Գևորգ Մանթաշյանը ներկայացրել է նախարարության գործունեության ուղղությունները, իրականացվող ծրագրերն ու նպատակները, ոլորտի զարգացմանն ուղղված պետական քաղաքականությունը՝ այդ համատեքստում առանձնացնելով ոլորտի ռազմավարության մշակման ուղղությամբ տարվող աշխատանքները և այն օրենսդրական կարգավորումները, որոնք […] ...