12:29 25.05.2019
«Ադրբեջանում, այո´, կան մարդու իրավունքների հետ կապված խնդիրներ, բայց դրանք կան նաև այլ եվրոպական երկրներում»,- Եվրոպա լիգայի եզրափակիչ խաղը Բաքվում անցկացնելու իրենց որոշման մասին խոսելիս այսպես է արդարացել ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդեր Չեֆերինը։
Ադրբեջանական լրատվամիջոցները, սակայն, ջնջել են մարդու իրավունքների հատվածն ու թողել իրենց համար ցանկալի արդյունքը։
Նրանք հատկապես շեշտել են ՈւԵՖԱ-ի նախագահի այն խոսքերը, որ իրենք նույն լիգայի եզրափակիչը 2016 թվականին անցկացրին Ֆրանսիայում, թեև այն ժամանակ այդ երկիրն ահաբեկիչների թիրախում էր։ Չեֆերինը, սակայն, չի անդրադարձել հայ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի խնդրին։ Մխիթարյանի որոշումը նա որակել է որպես «անձնական որոշում»՝ մի կողմ թողնելով իրական սպառնալիքները, որ կարող էին Բաքվում լինել հայ ֆուտբոլիստի համար։
«Արսենալի» մարզական տնօրեն Վինայի Վենկատեշամն ասել է, որ թեև իրենք արդեն որոշակիորեն արտահայտել են իրենց դժգոհությունը, բայց պատրաստվում են ՈՒԵՖԱ-ի ներկայացուցիչների հետ նստել սեղանի շուրջ ու իրենց զայրույթը հայտնել նրանց։
«Մենք հասկանում ենք, որ Մխիթարյանը չի կարողանա մեկնել Բաքու, և դա շատ տխուր փաստ է: Ամեն օր չէ, որ կարող եք եվրոպական խոշոր եզրափակիչ խաղի հնարավորություն ունենալ: Իսկ Մխիթարյանը ստիպված է բաց թողնել այդ խաղը, և դա ամոթ է»,- ասել է թիմի ներկայացուցիչը։
15:50 06.04.2025
Իրանի զինված ուժերը բարձր պատրաստվածության են բերվել․ ReutersԻրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին երկրի զինված ուժերը բարձր պատրաստության վիճակի է բերել, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյայի, որի անունը չի նշվում։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը NBC News-ին տված հարցազրույցում սպառնացել էր «աննախադեպ ռմբակոծություններով», եթե ԱՄՆ-ն ու Իրանը համաձայնության չգան։ Մարտի սկզբին Սպիտակ տան ղեկավարը հայտնել էր, որ նամակ […] ...
15:29 06.04.2025
Խորհրդարան են այցելել Հայաստանի մարզերի եւ Երեւանի մի շարք ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներԱյս շաբաթ ճանաչողական այցի շրջանակում խորհրդարան են այցելել Հայաստանի մարզերի եւ Երեւանի մի շարք ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ։ Այս մասին հայտնում են ԱԺ-ից։ «Պատգամավոր Արթուր Խաչատրյանը հանդիպել եւ զրուցել է Երեւանի Վահագն Դավթյանի անվան թիվ 37 հիմնական դպրոցի աշակերտների հետ։ Արարատի մարզի Ավշարի միջնակարգ դպրոցի աշակերտներին հյուրընկալել է խորհրդարանական Տիգրան Պարսիլյանը։ Պատգամավոր Հռիփսիմե Հունանյանն ընդունել է […] ...
15:08 06.04.2025
Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներումՈւզբեկստանի Հանրապետության էկոլոգիայի, շրջակա միջավայրի պաշտպանության և կլիմայի փոփոխության նախարար Ազիզ Աբդուխակիմովի հրավերով Ուզբեկստանի Հանրապետության Սամարղանդ քաղաք են մեկնել էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանը և ծառայության պետի տեղակալ Մուրադ Նուրիջանյանը՝ մասնակցելու «Կենտրոնական Ասիան գլոբալ կլիմայական մարտահրավերների պայմաններում. համախմբում հանուն ընդհանուր բարգավաճման» միջազգային համաժողովին, հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։ ««Հայանտառ» ՊՈԱԿ-ում Տնօրեն Սևակ Մարկոսյանի ղեկավարմամբ […] ...
14:48 06.04.2025
Գուցուլի փաստաբանը հայտնել է, որ Գագաուզիայի ղեկավարի գործողություններում հանցավոր արարքներ չեն եղելԳագաուզի ինքնավարության ղեկավար Եվգենյա Գուցուլի պաշտպանությունը կարծում է, որ դատախազների մեղադրանքները նրա դեմ հիմնավորված չեն հիմնավոր ապացույցներով։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է փաստաբան Գուցուլ Նատալյա Բայրամը։ «Դատախազների մեղադրանքները վերաբերում են ոչ ծանր և ծանր հանցագործություններին, ուստի, դրանք որակվում են Քրեական օրենսգրքի 16-րդ հոդվածով։ Բայց մեղադրանքի էությունն ու ապացույցները ցույց են տալիս, որ Եվգենյա Գուցուլը հանցավոր […] ...
14:28 06.04.2025
Իրանցի պատգամավորը հանդես է գալիս Իրանի կողմից միջուկային զսպման միջոցներ ձեռք բերելու օգտինՄիացյալ Նահանգների վարքագիծը այնպիսի երկրների նկատմամբ, ինչպիսին է Հյուսիսային Կորեան, ցույց է տալիս, որ այդ երկրի միջուկային ներուժի տիրապետումը մեծապես մեծացնում է թշնամու ռազմական գործողությունների ծախսերը, Իրանին անհրաժեշտ է միջուկային զսպողություն, այսինքն՝ միջուկային զենքի կիրառման սպառնալիքը բարձրաձայնելու ունակություն, նման դիրքորոշումը գրավում է քաղաքական էլիտայի և հասարակական կարծիքի շատ ներկայացուցիչների ուշադրությունը, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Իրանի […] ...
14:06 06.04.2025
Ռուսաստանը Մյանմա է հասցրել 68 տոննա մարդասիրական օգնությունՌուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարության երկու ինքնաթիռներ 68 տոննա մարդասիրական բեռ են հասցրել Մյանմա, հայտնում է գործակալությունը Telegram-ի իր ալիքում։ «Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության երկու ինքնաթիռներ մարդասիրական օգնություն են հասցրել Մյանմայի բնակչությանը, ՌԴ արտակարգ իրավիճակների վարչության երկու Իլ-76 ինքնաթիռներ՝ մոտ 68 տոննա մարդասիրական բեռ՝ սննդամթերք, առաջին անհրաժեշտության ապրանքներ, 150 վրան և ավելի քան 30 գեներատոր»,- ասվում […] ...