14:15 24.05.2019
Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում կա ուսանողների ուղղորդում այն մարդկանց կողմից, ովքեր մերժված են: Նման կարծիք ՀՀ կրթության և գիտության նախարարը հայտնեց ԲՈՒՀ-ում ստեղծված իրավիճակի մասին խոսելիս:
«Ուսանողների ինչ-որ խմբի ուղղորդում են, դա շատ հստակ է մեզ համար: Ողջ ինֆորմացիային տիրապետում ենք, բայց ուսանողների հետ հանդիպմանը դրա վրա կանգ չառանք, որովհետև դա շատ անկարևոր է, և բոլոր նման դրսևորումները պետք է արհամարհենք, որովհետև դրանք արվում են խմբերի կողմից, որ արդեն մեկ տարի է մերժված են և մերժված էլ լինելու են»,- ասաց նախարարը:
Երկու օր առաջ նախարարը հանդիպել է ուսանողների խմբի հետ, իր բնութագրմամբ` շատ լավ ու երկար զրույց են ունեցել, խոսել են այն հարցերի մասին, որոնք ուսանողներն են բարձրացնում: Այսօր նախարարը հանդիպելու է նաև նորընտիր ռեկտորի հետ, որից հետո ռեկտորի և բոլոր ուսանողների մասնակցությամբ ընդլայնված հանդիպում տեղի կունենա:
Հարցին՝ արդյո՞ք տեսնում է նորընտիր ռեկտորի հրաժարականի անհրաժեշտությունը, նախարարն ասաց, որ չի տեսնում:
«Նման կարիք չեմ տեսնում, և այն խնդիրները, որոնք բարձրացվել են, օբյեկտիվ և սուբյեկտիվ են: Մենք բոլոր խնդիրները կդնենք սեղանին` որպես փաստ և փաստարկ, ու կարծում եմ` բոլոր այդ խնդիրները կվերացվեն»,- նշեց նախարարը:
Ինչ վերաբերում է նման կերպ խնդիրների լուծմանը, նախարարը նշեց, որ դրանք անցանկալի դրսևորումներ են:
«Ես ասել եմ, որ եթե կան խնդիրներ, մտահոգություններ, շատ ավելի շուտ կարող էին գալ նախարարություն և այդ մասին ասել և հարցը չհասցնեին այդ գործողություններին»,- ասաց նա:
08:40 11.04.2025
Այսօր պայքարի մեջ կմտնեն հունահռոմեական ոճի ըմբիշները․ ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր պայքարը կսկսեն հունահռոմեական ոճի ըմբիշները: Հայաստանի հավաքականը ներկայացուցիչներ կունի բոլոր` 10 քաշային կարգերում: Մանվել Խաչատրյանը (55 կգ) պայքարը կսկսի քառորդ եզրափակչից և կգոտեմարտի թուրք Էմրե Մութլուի հետ, Կարապետ Մանվելյանը (60 կգ) 1/8-ում կմրցի լեհ Թոմաշ Շկրիպչակի հետ, Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ կմտնի քառորդ եզրափակչից,նրա մրցակիցը […] ...
08:35 11.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:30 11.04.2025
Telegraph. Բրիտանիան կարող է հինգ տարով զորքեր մտցնել ՈւկրաինաՄեծ Բրիտանիան դիտարկում է ուկրաինական տարածքում մինչև 5 տարով զորք տեղակայելու հնարավորությունը՝ մինչև Ուկրաինան վերառազմականացվի։ Այս մասին հայտնում է Daily Telegraph թերթը՝ վկայակոչելով աղբյուրները։ Լոնդոնում և Փարիզում քննարկվող պլանի համաձայն՝ հակամարտությունը լուծելուց հետո արևմտյան զորքեր կարող են ուղարկվել Ուկրաինա՝ որպես «զսպող ուժ»՝ ռազմական գործողությունների վերսկսումը կանխելու համար: Ինչպես նշում է հրատարակությունը, Ֆրանսիան կարծում է, որ […] ...
08:20 11.04.2025
Հանրահատ Ջենիֆեր Լոպեսը հանդես կգա «Հանրապետական» ստադիոնումՀռչակավոր երգչուհի Ջենիֆեր Լոպեսը հրապարակել է իր Up All Night համերգային տուրի ժամանակացույցը: Ամերիկուհու շրջագայության վերջին համերգը կկայանա Երևանում: Համերգը տեղի կունենա օգոստոսի 3-ին «Հանրապետական» ստադիոնում: Երգչուհին 33 օրում ելույթ կունենա 17 քաղաքներում, որոնցից 7-ը՝ Իսպանիայում: ...
08:15 11.04.2025
CNN. ԱՄՆ-ը չի լինելու առաջինը, ով կապ ունի Չինաստանի հետ մաքսատուրքերի հարցումԱՄՆ-ը մտադիր չէ առաջինը կապ հաստատել Չինաստանի հետ մաքսատուրքերի շուրջ բանակցությունների համար, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներին։ Նրանց խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր ենթականերին ասել է, որ Չինաստանը պետք է անի առաջին քայլը, քանի որ, Վաշինգտոնի կարծիքով, հենց Պեկինն է սրել առևտրային հակամարտությունը՝ իր պատասխան մաքսատուրքերով։ Միաժամանակ, CNN-ը մատնանշում է, որ […] ...
08:05 11.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...