ԱԺ հանձնաժողովն ընդունեց ՀԱՊԿ տեղեկատվական անվտանգության համաձայնագրի վավերացման մասին նախագիծը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.45
  • RUBLE
    3.86
  • 409.74
WEATHER
+11.09 oC

ԱԺ հանձնաժողովն ընդունեց ՀԱՊԿ տեղեկատվական անվտանգության համաձայնագրի վավերացման մասին նախագիծը

11:36 24.05.2019

Այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել է «Տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» հարցը, որը ներկայացրել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:

«Համաձայնագրի հիմնական նպատակներն են` միջպետական համագործակցության հիման վրա ՀԱՊԿ անդամ պետությունների տեղեկատվական անվտանգության զարգացումը, հակազդման մեխանիզմների կատարելագործումը, ՀԱՊԿ անդամ պետությունների տեղեկատվական տիրույթում ապօրինի գործունեության դեմ համատեղ հակազդեցությունը, տեղեկատվական անվտանգության ապահովման տեխնոլոգիական հիմքի զարգացմանն ուղղված փոխադարձ աջակցությունը և այլն»,- ներկայացրել է նա:

Նա նշել է, թե կողմերն ինչ ուղղություններով են իրականացնում համագործակցություն: Հայտնել է, որ ՀՀ-ի համար ֆինանսական պարտավորություններ կառաջացնի բյուջեից ֆինանսավորման, անհրաժեշտ տեխնիկական միջոցների ձեռքբերման, բարձր որակավորման կադրերի պատրաստման և վերապատրաստման համար:

Նրան զեկուցումից հետո հարց է ուղղել «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը:

«Նշում եք, որ ԱԺ-ն պետք է վավերացնի, որովհետև, որովհետև… Որովհետև չկա, ցանկացած պարագայում ԱԺ-ն պետք է վավերացնի: Չստեղծվի տպավորություն, որ եթե չլինեին ֆինանսական կամ ռազմավարական ռիսկեր, ԱԺ-ն չպետք է վավերացներ: Կուզեի իմանալ` ինչո՞ւ ՀԱՊԿ անդամ մյուս պետությունները չեն վավերացրել, տեղեկատվական սպառնալիքները տարբեր երկրներում տարբեր կերպ են դիտարկվում, արդյո՞ք սա չի լինելու խոչընդոտ, կարո՞ղ է մեզ դրդել իրականացնելու գործողություններ սահմանափակելու գործունեությունը»,- ասել է նա:

Վանեցյանը պատասխանել է.

«Նման բան չկա, սա ՀԱՊԿ անդամ պետությունների միջև պայմանագիր է, երկրորդ՝ ինչու չեն վավերացրել տարբեր պետություններ, որովհետև ընթացակարգերն ավարտված չեն, ահազանգ չենք ստացել»:

Իսկ «Իմ քայլի» պատգամավոր Քրիստինե Պողոսյանը հետաքրքրվել է, թե Ֆինանսների նախարարությունը մոտավոր հաշվարկ ներկայացրել է: ԱԱԾ տնօրենն ասել է.

«Ոչ, որովհետև պարզ չէ սերվերների հզորությունը: Մասնագետների, քննարկման փուլում է: Ֆինանսների նախարարությունը չպետք է ներկայացնի, մենք պետք է հաշվարկներն անենք՝ ելնելով ծրագրերից: Մինչև ԱԺ գալը կլինի հաշվարկը»:

ԱԺ հանձնաժողովը կողմ է քվեարկել նախագծին:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Որոնվում է տեսանյութում պատկերված անձը

11:08 22.11.2024

Որոնվում է տեսանյութում պատկերված անձը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ […] ...

Հանրային սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է

11:00 22.11.2024

Հանրային սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Լուսիկ Կարապետյանին պատկանող հանրային սննդի օբյեկտի գործունեությունը (Արարատի մարզ, ք. Մասիս)։ Պատճառը՝ Տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսուչների կողմից իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրվել են սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ, մասնավորապես՝ սննդի կառույցում չեն ապահովվել հիգիենիկ պայմաններում աշխատանք կատարելու համարժեք պայմաններ, պատերը չեն ունեցել հարթ, հեշտորեն […] ...

Իսպանիայի հետ գործակցության ընդլայնման մեծ ներուժ կա. Գևորգ Մանթաշյանն ընդունել է դեսպանին

10:51 22.11.2024

Իսպանիայի հետ գործակցության ընդլայնման մեծ ներուժ կա. Գևորգ Մանթաշյանն ընդունել է դեսպանին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը նոյեմբերի 21-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իսպանիայի Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիկարդո Մարտինես Վասկեսին։ Գևորգ Մանթաշյանը ներկայացրել է նախարարության գործունեության ուղղությունները, իրականացվող ծրագրերն ու նպատակները, ոլորտի զարգացմանն ուղղված պետական քաղաքականությունը՝ այդ համատեքստում առանձնացնելով ոլորտի ռազմավարության մշակման ուղղությամբ տարվող աշխատանքները և այն օրենսդրական կարգավորումները, որոնք […] ...

Վախճանվել է Տ. Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը

10:45 22.11.2024

Վախճանվել է Տ. Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը

Նոյեմբերի 21-ին կյանքի 82-րդ տարում ծանր հիվանդությունից վախճանվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Գերաշնորհ Տ. Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը։ «Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Մայր Աթոռի միաբանությունը խորապես սգում են բազմավաստակ Գարեգին Սրբազանի մահը՝ աղոթելով երջանկահիշատակ Սրբազան Հոր հոգու հանգստության և խաղաղության համար: Գարեգին Սրբազանի հուղարկավորության արարողությունների մանրամասների վերաբերյալ […] ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

10:35 22.11.2024

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 21-22-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 109 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ թմրանյութի հայտնաբերման՝ 27, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 24, ֆիզիկական ներգործության` 9, անձնական ունեցվածքի գողության ու խարդախության՝ 8-ական, մարմնական վնասվածք պատճառելու, հոգեկան […] ...

Խիստ մտահոգված և անհանգստացած ենք Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Լիբանանում, ահագնացող անվտանգային իրավիճակով․ Փաշինյան

10:26 22.11.2024

Խիստ մտահոգված և անհանգստացած ենք Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Լիբանանում, ահագնացող անվտանգային իրավիճակով․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիբանանի վարչապետ Նաջիբ Միկաթիին Անկախության օրվա առթիվ: Շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Լիբանանի բարեկամ ժողովրդին անկախության օրվա առթիվ: Հայաստանի և Լիբանանի հարաբերությունների հիմքում ընկած են երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունը, փոխշահավետ համագործակցությունը և փոխադարձ հարգանքը, ինչը լավագույնս բնորոշում է Հայաստանի և Լիբանանի քաղաքական հարաբերությունների […] ...

BACK_TO_TOP